Մոսկվայում ձերբակալել են Նավալնիին
Մոսկվայի ոստիկանությունը ձերբակալել է ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին: Այդ մասին նա հայտնել է իր թվիթերյան էջում:
«Դուրս եկա այսօր վազելու և կնոջս համար ծաղիկներ գնելու, այսօր նրա ծննդյան օրն է: Շենքի մուտքի մոտ ինձ ձերբակալեցին: Ներկայումս ապուշի պես գտնվում եմ ոստիկանական բաժանմունքում»,-գրել է նա