Փաշինյանն իր կադրային քաղաքականությամբ հեղափոխությունը տանում է կրախի. Այգեստան համայնքապետ

Ինչո՞ւ իշխանափոխությունից հետո ժողովրդի սպասե­լիքները չարդարացան, ինչից են դժգոհ համայնքապետները։ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի ինտրիգների եւ այլ ուշագրավ հարցերի շուրջ «Իրավունք» թերթը զրուցել է Արարատի մարզի Այգեստան համայնքի համայնքապետ Սոկրատ Հովսեփյանի հետ։

«Ես իմ ծննդյան օրվանից եղել եմ ընդդիմադիր, միշտ մի նպատակ եմ ունեցել ծա­ռայել հայրենիքին, ծառայել ժողովրդին։ Որովհետեւ, եթե մենք հիշենք, թե ինչպես էինք փառաբանում Բրեժնեւին, Լենինին, եւ վերջում ինչ եղավ, ամեն ինչ պարզ է դառնում։ Նույնն էր, երբ ժողովուրդը գո­ռում էր Լեւոն-Լեւոն, ու ընդամենը մեկ տարի հետո պատերին գրում էին. «Լե–ւոն, ես քո սենցը, Լեւոն, քո նենցը...»։

Այսինքն՝ այն ժամանակ Լեւոնի հանդեպ ժողովրդի սերն ավելի մեծ էր, քան այսօր Նիկոլի հանդեպ, բայց...

Հիմա վերադառնանք մեր օրերին, ես չեմ կարող ասել, որ հեղափոխությունը ոչինչ չի տվել, շատ բան է փոխել, բայց այսօր հեղափոխության գլխավերեւում կանգնած մեկ մարդը՝ Փաշինյանը, ով իր կադրային քաղաքականությամբ հեղա­փոխությունը տանում է կրախի։ Օրի­նակ, իմ նկատմամբ անցյալ տարի երկու քրեական գործ հարուցեցին, եւ այդ եր­կու գործն էլ ութ ամիս քննելուց հետո, հանցադեպի բացակայության փաստով կարճվեցին։ Եվ այդ ամենի կազմակեր­պիչը, իմ խորին համոզմամբ, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն էր։ Եկավ Պապիկյանի հետ ինձ մոտ, ասաց՝ ապ­րես, ամեն ինչ նորմալ է քեզ մոտ, գերա­զանց է, որ էսքան գործեր ես արել։ Մեկ էլ մի ամիս հետո սկսեց ինտրիգներ սար­քել, ինչ է՝ իր կնոջ հորաքրոջ փեսան ու­զում էր դառնալ գյուղապետ, եւ դրա հա­մար էլ կազմակերպեցին իմ դեմ, այսպես ասած, բոլոլան»։

Հարցին, թե այսինքն, մարզում շարունակում են ծանոթ-բարեկամ կապերն ամրանալ, նա պատասխանել է. «Վերջերս «Իմ քայլը» խմբակցությու­նում քննարկել են մարզպետների հար­ցը, թե ինչու նրանք էֆեկտիվ չեն աշխա­տում։ Գարիկ Սարգսյանն ասել էր, որ գյուղապետները չեն ենթարկվում իրեն։ Ինչպե՞ս կարող են գյուղապետները քեզ ենթարկվել, երբ դու եկածդ օրվանից սկսեցիր ինտրիգներ հյուսել գյուղապետների նկատմամբ։ Քանի՞ գյուղապետների նկատմամբ քրեական գործեր հարուցվեցին։ Ու էսքանից հետո ես պետք է էդ մարդուն հարգե՞մ։ Մենակ նրա համա՞ր, որ ճանապարհ է փակել ու դարձել մարզպետ։ Ճանապարհ փակելը չի նշանակում, որ դու քո գիտելիքներով էդ մարզի մարզպետի պաշտոնին արժա­նի մարդ էիր։ Իսկ մարզպետ-գյուղապետ հարցը լուծվում է օրենքով, եւ ոչ թե կա­մայականություններով։ Ես՝ որպես նոր Հայաստանի քաղաքացի, իմ մաշկի վրա չեմ զգում հեղափո­խության բերած փոփոխությունները։ Նո­րից ծանոթ-խնամի, նորից ուժային կա­ռույցների ազդեցություն եւ այլն։ Ես հարց եմ ուզում տալ մեր հարգելի վարչապետին՝ ինչո՞ւ հեղափոխության առա­ջին օրերի նման ժողովրդի հետ անկեղծ չեք, ինչո՞ւ է այդ անկեղծությունը մարել։ Ինչո՞ւ չեք ասում, թե որքան գումար է հավաքվել Ձեր կնոջ հիմնադրամում, եւ ովքեր են նվիրատուները։ Ի՞նչ է նշանա­կում, թե մեզ համար միեւնույնն է, թե ով է նվիրում։ Փաստորեն այսօր կաշառա­տուն, ով հիմնադրամին տալիս է երկրից թալանածը, հանգիստ կաշին փրկում է։ Սա անընդունելի է, սա ժողովուրդը չի ընդունում»։

դիտվել է 375 անգամ
Լրահոս
«Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Քայլիստ Հակոբը Հայաստանն է և վե՞րջ Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան «Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին Ինչու ռուսական զորքը լքեց Արցախը․ վերլուծական Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Նիկոլ Փաշինյանը չի դադարում գերազանցել ինքն իրեն Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության անդրադարձը բրիտանացի պատգամավորի արձանագրումներին Լրագրողների եվրոպական ֆեդերացիան պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար ԵՄ-ից արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալուն Կոչ ենք անում ԵԽ-ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ Ռուբեն Հայրապետյանը փոխանցել է Սամվել Վարդանյանի գրավից պակասող ամբողջ գումարը․ Հրապարակ Ի՞նչ էր անում Դիլիջանի քաղաքապետը Փաշինյանի՝ Ոսկեպարի հանդիպմանը Գարդման-Շիրվան-Նախիջևանը ակնկալում է՝ ԱՄՆ դեսպանը կնպաստի արցախցիների վերադարձի ժամկետի մատնանշմանը Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am