Բադասյանն ասաց, որ ցանկանում է իր թիմով աշխատել
Հրապարակը գրում է. Արդարադատության՝ 28-ը հազիվ բոլորած նախարար Ռուստամ Բադասյանը նախարարի պաշտոնում աշխատանքը սկսեց փոխնախարար Տիգրան Խաչիկյանին ազատելուց, որը, ի դեպ, նախարարի ուսանողական ընկերներից է եւ ՔՊ-ի կադրային բանկից էր նշանակվել՝ 3 ամիս առաջ։ Մենք փորձեցինք Տիգրան Խաչիյանից մեկ անգամ էլ ճշտել՝ ինչո՞ւ իրեն ազատեցին աշխատանքից։ «Բադասյանն ասաց, որ ցանկանում է իր թիմով աշխատել»։ Միայն դա՞, այլ պատճառաբանություններ աշխատանքի հետ կապված , չեն եղել։ «Ոչ, որեւէ այլ՝ մասնագիտական, մարդկային չափորոշիչ չի վկայակոչվել։ Այդ 3 ամիսների ընթացքում ես ակտիվ աշխատում էի, գտնում, որ առաջնահերթ բարեփոխումներ պետք է տեղի ունենան քրեակատարողական հիմնարկներում, չհայտարարված այցերի պրակտիկան մտցրեցի, ինչ չափազանց արդյունավետ գործիք է՝ օպերատիվ իրավիճակին տեղում ծանոթանալու, արձանագրելու, լուծում տալու համար ... հնարավոր է՝ իմ ակտիվությունն ընդունելի չէր իրենց համար, ու եթե անկեղծ, ես եւս ընդունելի չէի համարում մեր համատեղ աշխատանքը՝ արժեհամակարգերի տարբերություն կար»։ Դուք ուսանողական ընկերներ եք եղել։ «Որպես այդպիսին՝ ոչ, մեկ տարվա տարբերությամբ ենք ուսանողներ եղել»։ Ձեր վերաբերմունքն ինչպիսին է Ստամբուլյան կոնվենցիային։ «Կոնվենցիան, գոնե այս պահին, իր առանձին դրույթներով ենթակա է լրացուցիչ մեկնաբանության»։ Հնարավոր է աշխատանքից ազատման պատճառը դա էր։ «Պետք է իրենց հարցնել»։
Մանրամասնները թերթի այսօրվա համարում