Մարտունիում բունտ է հասունանում. կլինեն կտրուկ քայլեր

Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանի Գեղհովիտ համայնքում բունտ է հասունանում: Պատճառը խմելու ջրի խնդիրն է, որը գնալով ավելի է խորանում:

Գյուղացիները կա'մ մեծ մասամբ ջուր չեն ստանում ջրի սակավության պատճառով, կա'մ էլ եթե ստանում են, ապա կեղտոտ ու հողոտ ջուր: Այս մասին Hayeli.am-ին պատմեցին «Քաղաքացիական ակտիվիստենրի հակակոռուպցիոն խումբ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները` նշելով, որ գյուղի բնակիչները խնդրով ահազանգել են պատկան մարմիններին, դիմել են նաև իրենց:
Մենք ևս կապվեցինք զայրացած գեղհովիտցիների հետ, ովքեր պատմեցին, որ ծորակներից կա'մ ջուր չի գալիս, կա'մ էլ որդի, բլոջի ու հողի խառնուրդով է ջուր գալիս: Նրանց խոսքով` խնդիրն առաջացել է մոտ մեկ տարի առաջ: Գյուղի բարձրադիր հատվածում է գտնվում ջրամբարը, որտեղ հավաքվում է սարերի աղբյուրների ջուրը, այնտեղից էլ սնվում է գյուղի ջրի համակարգը: Խնդիրն այն է, որ ջրամբարը շատ հին է, նորոգման կարիք ունի, խողովակները ծակվել են, և ջրամբարի մեջ սկսել է ներթափանցել նաև գետի ջուրը, որը խմելու համար պիտանի չէ:

Գյուղացիների պատմելով, երբ անցյալ տարի խնդիրն ի հայտ եկավ, իրենց ասվել էր, թե գյուղն ընդգրկված է ինչ-որ ծրագրում, որի շրջանակում նախատեսվում է խմելու ջրի համակարգը նորոգել: Բայց ծրագիրն այդպես էլ չի իրագործվել, ավելին` այս տարի այդ մասին այլևս խոսք չկա: Օրեր առաջ գյուղացիները բողոքի ակցիա էին կազմակերպել և փակել գյուղի ճանապարհը. «Գիշերն ընդամենը երկու ժամով են ջուրը տվել, ամբողջ օրը ջուր չենք ունենում»,- բողոքում են նրանք: Համայնքապետ Վարդան Պողոսյանը, լուծում առաջարկելու փոխարեն, ասել է, որ կարող են բողոքել` որտեղ ուզում են, որովհետև մեղավորը գյուղացիներն իրենք են` որոշները շատ են ջուր են օգտագործում, մնացածին չի հասնում:
Գյուղացիներն այժմ բորբոքված են և մտածում են կտրուկ քայլերի դիմելու մասին` քննարկում են միջպետական ճանապարհը փակելու, Գեղարքունիքի մարզպետի և տեղացի պատգամավորների ուշադրությունը խնդրի վրա սևեռելու մասին: Պատրաստվում են դույելրի մեջ լցնել իրենց տան ծորակներից հոսող աղտոտ ջուրը և առաջարկել, որ մարզպետն ու պատգամավորները համտեսեն այն: Մեր հարցին, թե որն է իրենց պատկերացրած լուծումը, գեղհովիտցիները պատասխանեցին, որ լուծումը ջրի համակարգի նորոգումն ու մաքրման կայանի տեղադրումն է. «Վերջիվերջո, մենք իրավունք ունենք մաքուր ջուր ունենալ և պատրաստ ենք պայքարել այդ խնդրի լուծման համար»,- նշեցին նրանք:

 





 

դիտվել է 5473 անգամ
Լրահոս
Երբ ասում եմ, որ պետք է փոխեն իրենց Սահմանադրությունը, դա կոպտություն չէ՝ նախապայման է. Ալիև Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի Բագրատ Սրբազանը նախանշեց առկա բոլոր տարաձայնությունների հաղթահարման հնարավորությամբ այժմյան պայքարի հստակ ուղին․ Ոսկանյան Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. Armlur.am Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան 4 անկլավներից 3-ը Տավուշի մարզում են, իսկ 1-ը` Արարատի մարզում. դրանց հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու ՀՀ-ն. Աբրահամյան Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր Քաղաքացիները փակել են նաև Մարտունու ճանապարհը Նոյեմբերյանի քրեական հետախուզության պետը բաժնի պետը Բաղանիսում համոզում է, որ աշակերտները դադարեցնեն դասադուլը «Աննա Հակոբյան VS Հողերի հանձնում» Նիկոլ Փաշինյանը հեռանում է․ Նաիրա Զոհրաբյան (video) Եթե էրատոյին վերապահված է իրավունք թաղանթապատ մեքենայով շրջելու, ինչո՞ւ չպետք է դուք էլ նույն կերպ վարվեք. Պողոսյան 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին 730 մլն դրամ`ջրային պարեկային ծառայությանը «Նիկոլ թուրք». քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը (video) Էս ի՞նչ եք անում․ լարված իրավիճակ Կիրանցում (video) Ով դատապարտեց դագաղների տեսարանը՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, թե՞ իրավապաշտպանները. Ռուբեն Մխիթարյան Բաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատել․ «Ազատություն» Սասու՛ն, դե արի պահի սահմանը․ կաբինետից մի՛ խոսա․ կիրանցիներ (video) «Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը 1 ամսով կալանավորվել է Ոստիկանությունը վերածվել է քաղաքական վրեժխնդրության անպատժելի գործիքակազմի․ Ռուբեն Մելիքյան Հայաստանը կկարողանա ադրբեջանական գազ գնել. Ալիև Սեպտեմբերի 19-ին ԼՂ–ի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել․ Պետդեպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am