Լարված ու պայթյունավտանգ իրավիճակ Արարատի մարզի Գեղանիստ գյուղում

Արդեն մի քանի ժամ է՝ լարված իրավիճակ է ստեղծվել Արարատի մարզի Գեղանիստ գյուղում։ Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Դատական ակտերի հարկադիր կատարման մի խումբ աշխատակիցներ այցելել են նշված գյուղի 2-րդ փողոցի 21 տուն և փորձում են մարդկանց վտարել իրենց տանից։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում, նշված տան բնակիչներ, ամուսիններ՝ 49-ամյա Սամվել Գաբրիելյանի և 44-ամյա Արմինե Գաբրիելյանի հարևաններն ասում էին․ «Առավոտ շուտ, առանց դատարանի վերջնական որոշմանն սպասելու, հարկադիր կատարողները ներխուժել են էս մարդկանց տուն ու ասում են, թե կատարում ենք օրինական գործողություն, տան ողջ նաֆարով պետք է դուրս գան տարածքից, քանի որ տունը աճուրդով վաճառվել է։ Ու հիմա գնորդը, ով այլ երկրի քաղաքացի է, պահանջել է, որպեսզի վտարումը կատարեն։ Ո՞վ է տեսել՝ մինչև դատարանների վերջնական վճռի կայացումը, մարդկանց դիվադադար անեն, տանից հանեն ու նետեն փողոց։ Հետո էլ ասում են՝ իրավիճակ է փոխվել։ Նախկինում, երևի, նման բան չէր կատարվի մինչև դատարանի որոշումը։ Իսկ հիմա հարկադիր կատարողները եկել ու իրենցն են պնդում։ Մարդիկ ինչ են ուզում՝ սպասեն մինչև դատարանի վերջնական որոշումը, ու դատարանը ինչ որոշի՝ էդ էլ անելու են»։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Ս․ Գաբրիելյանը համագյուղացիներից մեկին 1 միլիոն 800 հազար դրամ գումար է պարտք եղել։ Ու պարտքատերը դիմել է դատարան, ու հայտարարվել է տան վաճառքի աճուրդ։ Չգիտես ինչու, աճուրդի մասին տան տերերին չեն տեղեկացրել։ Եվ գնորդը, ով ըստ հավաքավածների՝ իրանցի է, մասնակցել է աճուրդին և գնել է տունը (ըստ հարևանների պատմածի՝ ջրի գնով)։ Ու այսօր եկել են վտարումն իրականացնեն, սակայն հանդիպել են դիմադրության ոչ միայն տան անդամների կողմից, այլ նաև հարևանների ու համագյուղացիների։ Դեպքի վայր են ժամանել նաև Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները, սակայն նրանք չեն խառնվում պրոցեսներին, այլ պարզապես հետևում են, որպեսզի բանը ձեռնամարտի չհասնի։ Գյուղացիները խնդրում են պատկան մարմիններին, որպեսզի հնարավորություն տան Գաբրիելյանների ընտանիքին՝ պարտապանի հետ հայտարարի գան ու վճարեն մայր գումարը, որպեսզի ընտանիքը չհայտնվի փողոցում, որի անդամներից 2-ը հաշմանդամ են։ Գումարած դրան էլ՝ որդին մի քանի օր առաջ է զորակոչվել բանակ և ծառայության է անցել Արցախի Հանրապետության «Եղնիկներ» լեգենդար զորամասում։ Հարևաններն ասում էին նաև, որ «վախենում ենք երեխուն ասենք, որ քո բանակ գնալուց հետո ընտանիքդ դառնում է թափառական, որ էլ գլխներին ծածկ չեն ունենալու»։ Այս պահին աճուրդով տունը գնած գնորդն ու նրա փաստաբանը, ովքեր առավոտյան ԴԱՀԿ-ի հետ այցելել են նշված հասցե, հեռացել են, սակայն ԴԱՀԿ-ն դեռևս գտնվում է Գաբրիելյանների տանը։ Բնակիչները պատրաստ են մինչև վերջ կանգնել իրենց համագյուղացու թիկունքին և հուսով են, որ պատկան մարմինները նույնպես անօգնական չեն թողնի Գաբրիելյանների ընտանիքին։ 

դիտվել է 1041 անգամ
Լրահոս
Հայաստանի Բիլիարդային Սպորտի Ֆեդերացիան իր անվերապահ աջակցությունն է հայտում հայրենիքի սահմանների անվտանգության, ճշմարտության և արժանապատվության համար մղվող պայքարին Դամասկոսի Հայոց թեմն իր աջակցությունն է հայտնել Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը Ավտովթար Տավուշի մարզում․ բախվել են «Mercedes»-ն ու «Iveco» «մանիպուլյատոր»-ը․ 3 վիրավորներին շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել փրկարարները Բոլորս պետք է դեմ դուրս գանք Տավուշում միակողմանի զիջումներին․ Թևանյան Ինչու՞ են պետական համակարգում աշխատողներին սպառնում, որ վաղվա հավաքին չմիանան Ողջունում ենք Վիրահայոց թեմի հայտարարությունը և աջակցում ենք «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը. Վրաստանի հայ համայնք Հայաստանը պետք է պահպանի իր հերոսների հիշատակը․ Աղվան Պողոսյան Կոնսերվատորիայի ուսանողները Աբովյանի մոտ միացան Բագրատ Սրբազանին Կհիշեցնե՞ք Բերձորի եկեղեցու ճակատին գրվածը․ Սրբազանը՝ Գուրգեն Մելիքյանին Լիտվան դիտարկում է վարժական նպատակով Ուկրաինա զորքեր ուղարկելու հարցը. Financial Times ՀԱՊԿ-ից արձագանքել են Հայաստանի՝ կազմակերպությանը ֆինանսավորումը դադարեցնելու որոշմանը Սա ոչ թե սահմանազատում է, այլ՝ կապիտուլացիա. ընդդիմադիրները՝ ԱՄՆ դեսպանին Խորապես զգացված եմ զորակցության խոսքերի համար, ամեն մարդ պատասխան կտա իր արածի համար Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս շուտ ստորագրվի․ Էրդողան Արցախցիները միացան համազգային շարժմանը Հովհաննես Ազոյանը զայրացել է ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Տարոնիկ գյուղում ավտոմեքենա է այրվել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում «Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող ռեստորանային համալիրի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի ԵԱՏՄ-ն իրական օգուտներ է բերում յուրաքանչյուր անդամ երկրի․ Պուտին ՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ. Լարսը բաց է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադրբեկյանը Մայիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Հայկ Այվազյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արդարադատության նախարարի նախկին տեղակալ Կարապետ Մինասյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Մայիսի 7-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը Մայիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am