Ամենավատ տարբերակը չի բացառվում

Ինչպես և կանխատեսել էինք՝ Հայաստանի հարևան Իրանի շուրջ իրադարձություններն արագ են զարգանում և չի բացառվում, որ ընթանան անկանխատեսելի հունով:
«Իրանի շուրջ իրադարձությունները կարող են զարգանալ ցանկացած, այդ թվում՝ վատթարագույն սցենարով», - նշել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի Սպիտակ տանը, Պակիստանի վարչապետի հետ բանակցությունների ընթացքում:
Թրամփն, ի դեպ, պնդում էր, որ պատժամիջոցների և ռազմական ճնշման թիրախում հայտնված իրանցիները իրականում պետք է շնորհակալություն հայտնեն Վաշինգտոնին:

«Միացյալ Նահանգների նկատմամբ հարգալից և երախտապարտ պահվածք ցուցաբերելու փոխարեն իրանցիները հակառակ գործելաոճն են որդեգրել: Նրանք պետք է շնորհակալ լինեին այն խայտառակ [միջուկային] համաձայնագրի համար, որ նրանց հետ կնքել էր նախագահ Օբաման: Իրանցիները չպետք է այդպես վարվեն, դա մեծ սխալ է: Նման պայմաններում ինձ Իրանի հետ նոր համաձայնագրի կնքմանը ձգտելը գնալով ավելի դժվար է դառնում: Իրանցիները վատ հայտարարություններով են հանդես գալիս, և ես կարող եմ ասել, որ այդ դեպքում իրադարձությունները հեշտությամբ կարող են զարգանալ ցանկացած սցենարով, և ես դրանցից որևէ մեկի հետ խնդիր չունեմ», - ըստ «Ազատության»՝ պնդում էր ԱՄՆ նախագահը:

Թրամփի երեկ հնչեցրած այս հայտարարություններից, սակայն, պարզ դարձավ, որ ամերիկացիներն առայժմ զերծ կմնան կոշտ գործողություններից` գերադասելով սպասել Իրանում ներքին խնդիրների հետագա խորացմանը: «Այդ երկրում հսկայական տնտեսական խնդիրներ կան, Իրանը ցնցումների մեջ է, երկրի ողջ տարածքում ցույցեր են, իսկ սղաճը 75 տոկոս է կազմում», - նշում էր Դոնալդ Թրամփը:

«Եկեք սպասենք և տեսնենք, թե ի՞նչ է տեղի ունենում Իրանի հետ: Մենք պատրաստ ենք բացարձակ վատթարագույն զարգացումներին, պատրաստ ենք նաև բանականության [հաղթանակին]: Երկու տարբերակին էլ մենք պատրաստ ենք: Ամեն դեպքում Իրանը ահաբեկչությունը հովանավորող համաշխարհային առաջատարն է», - հայտարարում էր ԱՄՆ նախագահը:

Վաշինգտոնից հնչող այս հայտարարություններին ի պատասխան՝ Թեհրանը կրկին փորձում է կենտրոնանալ այն երկրների հետ աշխատանքի վրա, որոնք դեմ են Իրանի դեմ պատժամիջոցների սաստկացմանը: Խոսքը նախևառաջ Եվրամիության անդամ երկրների մասին է: «Ես կարծում եմ, որ եվրոպացիները ցանկանում են փրկել միջուկային համաձայնագիրը, և նրանք հասկանում են, որ այդ համաձայնագիրը պետք է փրկել:

Եվրոպացիները նաև հասկացել են, որ չեն կարող թույլ տալ Միացյալ Նահանգներին ճնշել իրենց: Բայց արդյո՞ք եվրոպացիները պատրաստ են անհրաժեշտ ներդրումներ անել այդ նպատակին հասնելու համար, դա այլ խնդիր է», - Կենտրոնական Ամերիկա կատարած այցի շրջանակներում հայտարարում էր Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:

Միջուկային համաձայնագիրը կնքած եվրոպական պետությունների և Իրանի հարաբերությունները նույնպես, այդուհանդերձ, վերջին շաբաթներին զգալիորեն սրվել են: Խոսքը նախևառաջ Լոնդոնի և Թեհրանի միջև ծավալված տանկերային պատերազմի մասին է, որի թիրախում են հայտնվել երկու երկրների դրոշների ներքո նավարկող վառելիք տեղափոխող նավերը: Այս հակամարտությունը մեկնարկեց հուլիսի 4-ին, երբ բրիտանացի ծովային հետևակայինները Ջիբրալթարի ափերի մոտ ձերբակալեցին իրանական խոշորագույն Grace 1 տանկերը: Սրան ի պատասխան՝ իրանցիները հուլիսի 18-ին նույնն արեցին բրիտանական Stena Impero նավի հետ:

Ի դեպ, ինչպես հաղորդում է ռադիոկայանը՝ վերջին օրերին արված արբանյակային լուսանկարները վկայում են, որ տանկերն ու դրա անձնակազմը այժմ գտնվում են իրանական Բանդար-Աբաս նավահանգստում:

Հայաստանի հարևան երկրի շուրջ իրադարձությունները չի բացառվում, որ ամեն պահի սրվի էլ ավելի: Ինչպես նկատում ենք, ԱՄՆ նախագահն անգամ չի բացառում ամենավատթարագույն տարբերակի հնարավորությունը:

Այս իրավիճակում, թե ինչ տարբերակներ է քննարկում Հայաստանի իշխանությունը, ինչ պատկերացումներ ունեն՝ պարզ չէ: ԱՄՆ նախագահի կողմից՝ ցանկացած վատթարագույն տարբերակը նշանակում է Իրանի նկատմամբ հարվածներից մինչև կոշտ պատժամիջոցները, այդ թվում և Իրանի հետ բարեկամանական հարաբերություններ ունեցող պետությունները:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2541 անգամ
Լրահոս
Սկանդալային հայտարարություն. Ինչո՞ւ է լռում Նիկոլ Փաշինյանը Թրամփի իմփիչմենթն ու ռուս-ամերիկյան փակ բանակցությունները Ու՞մ նկատի ուներ Ռոբերտ Քոչարյանն՝ անընդունելի է Արցախում ունենալ քծնող նախագահ ասելով.մեկնաբանում է Արայիկ Հարությունյանը (video) Որտեղի՞ց Արայիկ Հարությունյանին բիզնեսներն ու ինչու՞ են նրան Արցախի «օլիգարխ» անվանում.Արայիկ Հարությունյան (video) Նորից եմ կրկնում՝ մարտի 1-ին Արցախից Հայաստան զորք չի բերվել. Արայիկ Հարությունյան (video) Ո՞ր պարագայում է պատերազմն անխուսափելի. Արայիկ Հարությունյան (video) Ի՞նչ է նշանակում՝ Արցախի նախագահի թեկնածուների կազմում կա՞ նախորդ իշխանությունների համար ցանկալի թեկնածու.Արայիկ Հարությունյան (video) ՀՅԴ-ի մասին Փաշինյանի ասածները գնալով նմանվում են Տեր-Պետրոսյանի ասածներին. Կիրո Մանոյան (video) Ալեն Սիմոնյանը՝ 2018թ. հոկտեմբերի 2-ին նախորդող օրերի մասին գաղտնիք բացեց (video) Էսօր ՀՀԿ-ն իշխանություն ա՞,որ Հրայր Թովմասյանը ՀՀԿ-ի կամքը կատարի. Գևորգ Պետրոսյան (video) Ես միայն պաղպաղակի կամ էլ սննդի հետ կապված միջոցառումների ժամանակ եմ նկատել, որ մենք նախագահ ունենք․Հայկ Ալումյան (video) Սուտն ու կեղծիքն էս իշխանությունների գերբն ու դրոշն են Սպասեք անակնկալների․ Քոչարյանի գործով գնալու ենք նոր քայլերի.Հայկ Ալումյան (video) Նիկոլ Փաշինյանը Նոր տարին կդիմավորի Հանրապետության հրապարակում. նրա ամանորյա ուղերձը կհեռարձակվի հրապարակից Ինչու են Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը մարդկանց կանչում հրապարակ Ամերիկյան մամուլ․ Տեր-Պետրոսյանը իր նախագահության տարիներին Հայաստանից հանել է 153 մլն դոլար «Հայկ Մարությանը չի ավելացրել Նոր տարվա միջոցառումների բյուջեն». Հովսեփ Կուբատյան Արմավիրի Արևիկ գյուղում 10-րդ դասարանի աշակերտը դանակահարել է նույն դպրոցի մեկ այլ աշակերտի Օստապ Բենդերն ու ընկեր Փանջունին վտարանդու կարգավիճակով լուռ ծխում են Օրենսդրական խուժանություն Ազգային ժողովում Լեգիտիմ է այն իշխանությունը, որը կարողանում է կառավարել, իսկ այս իշխանություններն այդ լեգիտիմությունն ակնհայտորեն չունեն․ Վիկտոր Սողոմոնյան Ինտիմ կապի համար շանտաժի զոհ դարձած կինը դիմել է ոստիկանություն Եթե կնոջս մի բան եղավ, վրեժխնդիր եմ լինելու բժիշկներից. Վարդենիսի ԲԿ-ում մահացած երեխայի մոր վիճակը կայուն ծանր է Ծակվեցին, թե ինչի շուրջ է բանակցել Բրատիսլավայում՝ Մնացականյան-Մամեդյարով զույգը Դուք Փաշինյանի էջում չեք կարդա, որ Շիրակի բնակչության 42%-ից ավելին աղքատ է, փոխարենը կկարդաք, որ Շիրակը պատրաստվում է Ամանորի
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա մամուլի ասուլիս՝ «Ազգային անվտանգության ծառայությո՞ւնն է Արթուր Սաքունցի տեսադաշտում, թե՞ Սաքունցը՝ ԱԱԾ-ի» թեմայով։ Բանախոս՝ Արթուր Սաքունց՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Դեկտեմբերի 12-ին ժամը 11։00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա Հայաստանում ՌԴ առևտրային ներկայացուցիչ Անդրեյ Բաբկոյի ամփոփիչ ասուլիսը։ Անդրեյ Բաբկոն կամփոփի անցնող տարին և կպատմի 2020–ից սպասելիքների մասին։ Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15:00-ին Հայաստանի ազգայինգրադարանում կհյուրընկալվեն ՀՀ ժողովրդական արտիստ, հայտնիկոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը եւ ՀՀ արվեստի վաստակավորգործիչ Մհեր Նավոյանը: Հանդիպումը կընթանա զրույց-քննարկումձեւաչափով եւ կուղեկցվի երաժշտական կատարումներով:Նույն օրը թամանյանական մասնաշենքի ցուցասրահում կբացվի«Մանսուրյանը եւ գրականությունը» խորագրով գրքերի եւ ալբոմայինհրատարակությունների ցուցադրություն:Մուտքն ազատ է Արեւելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողով` Եվրանեսթ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության մամուլի ասուլիսը կկայանա ԱԺ 334 սրահում, դեկտեմբերի 12-ին` ժամը 12:30-ին` նախկինում hայտարարված 13:30-ի փոխարեն: Կներկայացվեն մանրամասներ վեհաժողովի ութերորդ նստաշրջանում ՀՀ ԱԺ պատվիրակության աշխատանքների վերաբերյալ: Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ԵՊՀ Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը: ԹԵՄԱ՝ ՍԴ դատավորներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկելու նախագիծը: «Դավիթ Սարապյան» նախաձեռնությունը և «Հայ Ձմեռ Պապ» բարեգործական հիմնադրամը սիրով հրավիրում են լուսաբանելու Արցախյան ազատամարտի պանծալի հերոսներից մեկի՝ Դավիթ Սարապյանի (Դև) (1966 - 1991) կյանքն ու պայքարը ամփոփող «Մեր օրերի Դավիթը» փաստավավերագրության (հեղինակ՝ Էվելինա Մելքումյան), ինչպես նաև Դավիթ Սարապյանի գրական ստեղծագործությունների հայերեն հրատարակության՝ «Երեք հարյուր վայրկյան (վիպակ, պատմվածքներ)» գրքի շնորհանդեսը, որը տեղի կունենա ս.թ. դեկտեմբերի 10-ին՝ երեքշաբթի, ժամը 18.00-ին, ... Հարգելի՛ գործընկերներ, հրավիրում ենք լուսաբանելու Դեկտեմբերի 10-ին` ժամը 18:30-ին, Երևանի պետական կամերային թատրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս՝ նվիրված «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթին: Ասուլիսի ընթացքում կազմկոմիտեն կհրապարակի հաղթողների անունները, ապա ժամը 19:00-ին կկայանա մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը: Դեկտեմբերի 11-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: Թեման՝ «1. ԼՂ հիմնախնդիր. վերջին իրադարձությունները, հնարավոր զարգացումներ: 2. Հայ-թուրքական հարաբերություններ: Հայոց ցեղասպանության խնդրի շուրջ վերջին գործընթացները, հարակից հարցեր»: Դեկտեմբերի 11-ին, ժամը 11: 00-ին, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա Երևանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հարություն Թոփիկյանի և երգչախմբի տնօրեն Վիլի Վայների մամուլի ասուլիսը: Բանախոսները կանդրադառնան Կոմիտաս վարդապետի ծննդյան 150-ամյա հոբելյանին նվիրված «Կոմիտասը և մենք» համերգաշարին, ինչպես նաև համերգաշարի ամփոփիչ համերգին, որը կկայանա դեկտեմբերի 13-ին, ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը։ Բանախոսները նաև կամփ... Դեկտեմբերի 11-ին, ժամը 12:00-ին «Հայացք» մամուլի ակումբի հյուրն է Արցախի նախկին վարչապետ, Արցախի «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը: Թեման՝ Ներքին և արտաքին քաղաքականություն, արցախյան հիմնահարց