Իրական կինոյի տղան լավ կլիներ հիշեր իր քաշային կատեգորիան

Սահմանադրական դատարանը գրոհով վերցնելու Նիկոլ Փաշինյանի ջանքերը կարծես ջուրն ընկան։ ՍԴ-ն չի պատրաստվում ընկրկել դեմագոգիային եւ պոպուլիզմին ու առաջնորդվելու է միայն օրենքով։ Այս փաստը ցնցակաթվածի մեջ է գցել ժողովրդի վարչապետին, նա ասպարեզ է հանել իր թիմակիցներին ու իշխանության կատարածուներին, որոնք հիստերիկ տգիտությամբ փորձում են ազդել հասարակական կարծիքի վրա։ Այդ հարցում առաջամարտիկը իրավաբանական կրթությամբ, բայց իրավաբանությունից կիլոմետրերով հեռու Ալեն Սիմոնյանն է։

Շոուբիզնեսի կլոունադայից քաղաքական դաշտում հայտնված Ալենն առանց անհարմար զգալու փորձում է լուրջ դատողություններ անել իրավաբանության և սահմանադրականության մասին։ Նա երկրորդելով իր «շեֆին» 1in.am-ի հետ հարցազրույցում պնդում է, թե ՍԴ-ում կա ճգնաժամ եւ այդ մասին փաստում է ոչ միայն իշխանությունը, այլ միջազգային կառույցների արձագանքը։ Փաստորեն, այսօրվա իշխանությունների համար անգամ պարզ հայտարարություններ կարդալ, լսելն ու մեկնաբանելն է անհաղթահարելի մի բան։ Այլապես Ալեն Սիմոնյանը կհասկանար, որ միջազգային կառույցները ոչ թե ճգնաժամի մասին են փաստում, այլ բոլոր ժամանակներում ասել ու ասում են, որ պատրաստ ենք աջակցել Հայաստանում դատաիրավական բարեփոխումներին։

Հարցազրույցի առանցքում Սիմոնյանը պահում է հատկապես Հրայր Թովմասյանի անձը․ «Գիտենք՝ նա ինչ թիմի ներկայացուցիչ է, թող չասի, որ քաղաքական որևէ թիմի հետ առնչություն չունի: Հայաստանի Հանրապետությանը վնաս պատճառել զուտ աթոռից վեր չկենալու համա՞ր, մեկ է, ինքը վեր է կենալու, չի լինելու այնպես, որ անօրինական և իրավական դաշտում չընդունվող մի բանը Հայաստանի Հանրապետությունում տեղի ունենա և շարունակվի: Մեկ է, Հրայր Թովմասյանը գնալու է, և ժամանակ ձգելու իմաստը միայն Հայաստանի Հանրապետությանը վնաս տալն է լինելու»,- ասում է Ալեն Սիմոնյանը, ով հավանաբար տեսողության խնդիր ունի ու չի տեսնում իրենց իշխանության մաս կազմող եղկելի, տգետ պաշտոնյաներին, զորօրինակ, բոլոր ժամանակների թալանչի, կոռուպցիոներ Ֆելիքս Ցոլակյանից սկսած, վերջացրած գլխավոր դատախազ Արթուր Դավթյանով ու նախագահ Արմեն Սարգսյանով։ Թե ստրկամիտներն ու ծառայություն մատուցողները կարող են մնալ, իսկ սկզբունքայնություն, խելք, միտք ունեցողները, քանի որ նրանց կողքին ձեր պատեհապաշտությունն ավելի ցցուն է դառնում, ուրեմն նրանք պետք է հեռանան։ Ալեն Սիմոնյանը պարզվում է նաեւ, այնքան է մեծացել, որ իրենից մեծ դատողություններ է անում, թե բա մենք՝ իշխանությունը առաջարկ չենք անելու Թովմասյանին, ճիշտ է նախկինների լավ մասնագետներից շատերին արել ենք, բայց Թովմասյանի դեպքն ուրիշ է, ինքը պետք է հեռանա։

Այստեղ են ասել՝ խելքին աշեցեք, Ալենը մտածում է, որ իր ու իր թիմի մանկամիտ կամքը վեր է ցանկացած օրենքից։ Միանգամայն տեսանելի է՝ դու ու քո շեֆը շանտաժից ու մանիպուլացիայից, ծեփելուց, փռելուց, վնգստալուց /ներողութություն արտահայտության համար/ բացի այլ բանի ընդունակ չեք, քանի որ անիմաստ մաշել եք իրավական բոլոր ճանապարհները, որոնք ձեր առջեւ դռներ չեն բացում, բայց խոսելուց առաջ արժե մի քիչ մտածել։ Ի վերջո, շանտաժով ու սպառնալիքներով իրավական պետություն կառուցելն անհնար է, դա թափթփուկային իշխանություններին ու ներկայացուցիչներին բնորոշ հատկանիշ է։ Արեւի տակ տեղ փնտրելու ժամանակներ են,այո, բայց բումերանգի կանոնը շատ ուժեղ է գործում, ու շատ հեռու կարող է խփել, հատկապես որ դուք ու ձեր իշխանությունը սին, չորացած տերեւի եք նման:

Կամ, Ալեն ջան, երբ քննադատում ես Թովմասյանի համահեղինակությամբ գործող Սահմանադրությունը, կներեք, մոռացե՞լ եք, թե դուք որ Սահմանադրությամբ եկաք իշխանության ու դեռ վայելում եք այդ սահմանադրության շնորհները։ Էլ չենք ասում՝ եթե չլիներ գործող Սահմանադրությունը, Աստված գիտի, թե ուր կլինեիր թե դու, թե քո շեֆը՝ որ փշալարից կախված։ Այնպես որ վերջ տվեք ձեր դեմագոգիային ու ձեր տխմարությունը պահեք ձեր տանը

«Այժմ կինոն ավարտվել է բոլոր այն մարդկանց համար, ովքեր կառչել են անցյալից և մնացել են անցյալի տրամաբանության մեջ» ,-ասում է Ալեն Սիմոնյանը: Իհարկե, ձեր իշխանությունը կինո է, կինո պետությանն ու ժողովրդին փորձության ենթարկելու մասին, որովհետեւ թափթփուկներով, լակոտակրատիայով, գյադաներով իշպաանություն հաստատել միայն Հայաստանում է հնարավոր եւ միայն ձեր կողմից։ Իսկ դու այդ իրական կինոյի ամենամեծ դերասանն ես, որին պատեհ-անպատեհ բեմ են հանում ու պարտադրում բոլոր դերերը, որոնք ուրիշ իրեն հարգող մեկը չէր անի։

Ալեն Սիմոնյանը լավ կլիներ հիշեր իր քաշային կատեգորիան այս կամ այն իրավիճակի մասին կարծիք հայտնելուց առաջ:

Անի Սահակյան

դիտվել է 10132 անգամ
Լրահոս
Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը ՀՀ կառավարության ղեկավարը Ադրբեջանին է միակողմանի զիջում այնպիսի տարածքներ, որոնք խաթարում են անվտանգությունը. Արման Թաթոյան Ինչ են ուզում անել Վրաստանի հետ․ վերլուծական Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ «Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն Փաշինյանը հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից․ կհասկանա՞ն արդյոք նրան Էրդողանն ու Պուտինը Վարչապետի աշխատակազմից պնդում են՝ «էական խնդիրներ չկան, Կիրանցն ունի նաև այլ ճանապարհ», իսկ Տավուշի հայկական գյուղերին «Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է» Վկան ինքն է գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել աշխատասեղանին․ ՔԿ Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի Դավաճանության մեկ օրը Համախմբվել է պետք, չարիքի իշխանությունը պետք է հեռանա Ալիևը կմեկնի ՌԴ, ապա՝ Գերմանիա Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար Հայոց Հովվապետն անդրադարձել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու միջև առկա եղբայրական հարաբերություններին Վերականգնվում են այն սահմանները, որոնք դե յուրե գոյություն են ունեցել Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև․ Վարչապետի աշխատակազմ Նիկոլ Անհողի միակողմանի նվերները Բաքվին (քարտեզ) Արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ խմբակցություններ Ադրբեջանը ստանում ա հողեր ու շրջանցում ա ՀՀ ԶՈւ պաշտպանական գիծը Հայաստանը Տավուշի գյուղերը հնձնում է ոչ մի բանի դիմաց Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Նիկոլը քանդեց պաշտպանական գիծը Տավուշում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am