ԼՂՀ ԱԺ ընտրություների մասնակիցների թիվն ուրվագծվում է

«Ժողովուրդ » թերթը գրում է.Արցախի Հանրապետության խորհրդարանական ընտրությունների մասնակից քաղաքական ուժերի թիվը, կարծես թե, ուրվագծվում է: Մենք տեղեկացրել էինք, որ ապրիլին նախատեսված է Արցախի նախագահի եւ խորհրդարանական ընտրությունները, որն արդեն հասցրել է լարվածություն առաջացնել Արցախում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ արդեն որոշված է, որ ԼՂՀ ԱԺ ընտրություններին մասնակցելու են ԼՂՀ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի «Ազատ Հայրենիք» կուսակցությունը, Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը, «Ժողովրդավարություն» կուսակցությունը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի նորաստեղծ «Պահպանողական» կուսակցությունը: Հնարավոր է՝ ընտրություններին մասնակցեն ԼՂՀ ընդդիմադիր ուժերից եւս՝ «Շարժում 88»-ը եւ Հայկ Խանումյանի ղեկավարած «Վերածնունդ» կուսակցությունները:

Արցախում չեն բացառում, որ այս ժամանակահատվածում այլ կուսակցություններ որոշեն մասնակցել խորհրդարանական ընտրություններին: Կարելի է ասել՝ բոլորը սպասում են Սամվել Բաբայանի կողմնակիցների կողմից արդեն ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին հանձնած ստորագրահավաքի արդյունքներին: Արցախում շատ ուժեր կարծում են, որ Բաբայանի ճակատագրի որոշմամբ պարզ կլինի՝ կարելի է արդյոք մասնակցել ընտրությունների, թե ոչ: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց նաեւ, որ ՀՀ-ում տեղի ունեցած հեղափոխությունից հետո շատ քաղաքական ուժեր ևս այնտեղ փոխել են իրենց տրամադրվածությունը՝ ընտրությունների հետ կապված, բոլորն էլ կարծում են, որ այն անցնելու է այնպես, ինչպես ՀՀ-ում ամիսներ առաջ՝ առանց որեւէ լցոնումների կամ արդեն որոշված ելքի:

Շատերի կարծիքով՝ դեռ շատ շուտ է հայտարարել ընտրություններին մասնակցելու մասին, քանի որ այս ժամանակահատվածում կարող է իրավիճակ փոխվել: Բայց մեր տեղեկություններով կուսակցություններում վերադասավորում են, հանդիպումներ են լինում տարբեր գյուղերում, քաղաքացիների հետ շփվում են որպեսզի պարզեն տրամադրվածությունը իրենց կուսակցությունների նկատմամբ: Կարճ ասած՝ Արցախում նախընտրական եռուզեռի մեկնարկը տրված է:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 394 անգամ
Լրահոս
Հիմա մի գռեհիկ անեկդոտ պատմեմ․ Նաիրի Հոխիկյան (video) Արա՛, դուք ո՞նց եք սրան հավատում․ հլը լսե՛ք՝ էս ճիվաղը Տավուշում ինչ է ասել․ Արշակ Զաքարյան (video) Անկախության բանակի փառապանծ էջերը հենց Տավուշում են գրվել․ Գագիկ Մինասյան (video) Ինչու՞ Հայաստանը մոսկովյան ահաբեկչության մասով ՀԱՊԿ հայտարարությանը չի միացել (video) ՔՊ-ականն ի՞նչ ռիսկով է այսպիսի հայտարարություն անում․ Նիկոլից վախեր չունի՞․․․ (video) Նիկո՛լ, ինձ կանչի քո մոտ, ապացուցեմ, որ մի գրամ բան չգիտես․ քաղաքացի (video) «Պոռնկության գինը»՝ 1 մլն. դրամ. Շաքարյանց (video) Ահազանգ կա․ մանկապարտեզներում խայտառակ վիճակ է․ հարցադրումներ նախարարին (video) Էդ սատանայական ընտանիքը մեր ողջ ազգն է վերացնում. քաղաքացի (video) Էս կառավարությունը բոլորը մարդ են` ավանակի գլխով․ հարցում (video) Բոլոր ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին Լևոն Շիրինյանը Ոսկեպարում «հիստերիա է» բարձրացրել (video) Նիկոլի խոստացած պատերազմը մոտ է․ Նաիրի Հոխիկյան (video) Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ Այսօր էլ ՀՀ ինքնիշխան տարածքից շուրջ 208 քառակուսի կիլոմետրը գտնվում է ադրբեջանական օկուպացիայի ներքո. Անի Բադալյան Փաշինյանը սկսել է իրեն ու Չեմբեռլենին արդարացնելու գործընթաց Այս իշխանությունը մի բան է միայն լավ անում. Աբրահամյան Հայաստանը «փաշինյանների» պակաս երբևէ չի ունեցել․ Կարեն Հեքիմյան Մեր որեւէ քայլ երբեւէ չի կարող սպառնալիք հանդիսանալ Հայաստանի համար, ես կասեի հակառակն է. Մետաքսե Հակոբյան Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ Այս իշխանությունը Հայաստանի գոյություն ունեցող սահմանները ապալեգիտիմացրեց, դրեց հարցականի տակ. Արթուր Խաչատրյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 27-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն Գառնիկ Դավթյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am