Ո՞վ է հաջորդը

Սահմանադրական դատարանի շուրջ ձեւավորված մթնոլորտը եւ Հրայր Թովմասյանի հրաժարականի պահանջը հարցեր են ծնում, որոնք պատասխաններ են ենթադրում։ Եթե ելնում ենք այն բանից, որ կադրային փոփոխություններն ինքնանպատակ չեն եւ յուրայիններին պաշտոնների նշանակելու ելակետից չեն բխում, ապա այս անհասկանալի, չձեւակերպված, չպատճառաբանված պահանջ-մարմաջի իմաստն ուղղակի չի հասկացվում։

Այդ ի՞նչ աշխարհացունց որոշումներ պետք է կայացնի ՍԴ-ն, որ իշխանությունը մտավախություն ունի, որ կարող են չկայացվել, եւ ըստ այդմ՝ կտուժեն Հայաստանի Հանրապետությունն ու ՀՀ հասարակությունը։ Այդ ի՞նչ հրահանգ-պահանջ է իջեցվել ՍԴ-ին, նրա անդամներին ու նախագահին մինչ օրս, որ նրանք չեն կատարել, ուստի ծագել է արմատական փոփոխություններ անելու անհրաժեշտությունը։ Ի վերջո, ի՞նչ առաքելություն է գործող իշխանությունը վերագրում Սահմանադրական դատարանին, որն իրականացնելու առումով անհանգստություններ ունի, ուստի որոշել է ապահովագրել իրեն եւ մեզ՝ փոխելով ՍԴ ողջ կազմը։

Այս հարցերի պատասխանները կարծես չեն հնչել, եւ իշխանությունների հանդեպ հավատով ու համակրանքով լցված ՀՀ քաղաքացիներն անգամ չեն ըմբռնում ՍԴ-ի նկատմամբ չհայտարարված «պատերազմի» իմաստը։ Իսկ հանրության այն հատվածը, որը նման հույս ու հավատով չի լցված ՀՀ իշխանությունների հանդեպ, մեկ այլ հարց է հնչեցնում՝ ո՞վ է հաջորդը։

Ենթադրենք՝ Հրայր Թովմասյանն էլ տրվեց ճնշումներին եւ հրաժարական ներկայացրեց, ինչպես Գագիկ Հարությունյանը եւ մյուսները։ Ո՞վ է լինելու իշխանությունների հաջորդ թիրախը՝ գլխավոր դատախա՞զը, պաշտպանության նախարա՞րը, Արցախի նախագա՞հը՝ ո՞վ։ Նրանք կարծում են, որ առանց «ներքին թշնամու» կոնկրետ կերպարի այս իշխանությունները չեն կարող գոյատեւել, ուստի ո՞վ է հաջորդը։

Արմինե Օհանյան

«Հրապարակ»

դիտվել է 2052 անգամ
Լրահոս
«Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Քայլիստ Հակոբը Հայաստանն է և վե՞րջ Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան «Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին Ինչու ռուսական զորքը լքեց Արցախը․ վերլուծական Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Նիկոլ Փաշինյանը չի դադարում գերազանցել ինքն իրեն Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության անդրադարձը բրիտանացի պատգամավորի արձանագրումներին Լրագրողների եվրոպական ֆեդերացիան պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար ԵՄ-ից արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալուն Կոչ ենք անում ԵԽ-ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ Ռուբեն Հայրապետյանը փոխանցել է Սամվել Վարդանյանի գրավից պակասող ամբողջ գումարը․ Հրապարակ Ի՞նչ էր անում Դիլիջանի քաղաքապետը Փաշինյանի՝ Ոսկեպարի հանդիպմանը Գարդման-Շիրվան-Նախիջևանը ակնկալում է՝ ԱՄՆ դեսպանը կնպաստի արցախցիների վերադարձի ժամկետի մատնանշմանը Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am