«Թավշյա» հարձակումը դատական համակարգի վրա շարունակվում է. առաջնագծում է նաև Նիկոլը

«Թավշյա» հարձակումը դատական համակարգի վրա շարունակվում է. առաջնագծում է նաև Նիկոլը

2018 թվականին Հայաստանում իրականցվող ներքաղաքական իրադարձությունների ընթացքում ներկայիս վարչապետ Փաշինայնը և իր թիմը խոսում էին ժողովրդավարական երկրի, արդարության ու կյանքի որակը բարելավելու մասին: Այս ամենից արդեն անցել է մեկ տարուց ավելի ու ինչքան էլ որ Փաշինայնը նշում է, որ կառավարման 14 ամիսների ընթացքում ամենամեծ ձեռքբերումը Հայաստանի ժողովրդավարությունն ու երկրի ժողովրդավարական իմիջն է, իր ծավալած գործողություններն ու ներկա իրավիճակը լրիվ այլ բանի մասին են փաստում:

Նկատենք, որ ոչ մի ժողովրդավարական երկրում իշխանության կողմից ճնշումներ չեն գործադրվում դատական համակարգի վրա, այն էլ նրա համար, որ որոշումները կայացնելիս հաշվի չի առնվում իշխանական վերնախավի քմահաճույքները: Ճնշումների վառ ապացույցը Արցախի ներկա ու նախկին նախագահների անձնական երշախավորության դիմաց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելուց հետո Փաշինայնի կոչն էր՝ ուղղված հասարակությանը, որով հորդորում էր փակել դատարանների մուտքերն ու ելքերը՝ խանգարելով վերջիններիս բնականոն աշխատանքը:

Այս ամենին հետևեց Լևոն Տեր-Պետրոսյանի գրպանային փաստաբանի՝ Վահե Գրիգորյանի՝ ՍԴ դատավոր ինքնահռչակվելը, որը խիստ քննադատության արժանացավ մի շարք մասնագետների կողմից՝ որակվելով որպես օրենքի խախատում: ՍԴ-ի վրա հարձակումներին միացավ անձամբ վարչապետը՝ հայտատարելով, որ 2019 թվականի Հայաստանում պետք է լինի 2019 թվականի ՍԴ: Դատարանների վրա իրականացվող ճնշումներն իրենց գագաթնակետին հասան, երբ օրեր առաջ հատուկ քննչական ծառայությունը մուտք էր գործել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխած դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատաենյակ և առգրավել վերջինիս աշխատանքային համակարգիչը: Այս ամենից հետո գործից անտեղյակ մարդն էլ կհասկանա, որ դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամաբ իրականացվում է հետապնդում, քանի որ վերջինիս կայացրած որոշումը ուղղակի դուր չէր եկել իշխանությանը:

Իշխանության կողմից իրականացվող այս խայտառակ քայլերին վերջերս անդրադարձել էր նաև Վենետիկի հանձնաժողովը` նշելով, որ միգուցե կա անվստհաություն դատական համակարգի նկատմամբ, բայց բոլոր ձեռնարկված միջոցառումները պետք է իրականացվեն միմիայն Սահմանադրությանը և միջազգային չափանիշներին համապատասխան:

Վերլուծելով այս ամենը, փաստում ենք, որ գործող իշխանությունը դատական համակարգի և հատկապես ՍԴ-ի վրա իրականացնում է ակնհայտ հարձակում, և այս պահին միայն ՍԴ-ն է պայքարում սեփական անկախության համար, որի գրավումից հետո Փաշինայնը վերջնականապես բռնապետություն կհաստատի: Հաշվի առնելով սա՝ ՀՀ-ում և դրա սահմաններից դուրս գործող բոլոր առողջ ուժերը պետք է բարձրացնեն իրենց բողոքի ձայնը՝ նպատակ ունենալով կանխել Փաշինյանի` ամուսնապետություն հաստատելու փորձերը, հակառակ դեպքում հետևանքները կարող են անդառնալի լինել:

Աղբյուրը՝new way

դիտվել է 394 անգամ
Լրահոս
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայրերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում «Հա՛յ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են ՄԱԿ-ի դատարանի համար, հիշեք՝ Ալիևը բացեց «Ռազմավարի պուրակը» (video) Մի հատ էս աղբը մաքրեք ստեղից, հերիք եղավ. Մանուկ Սուքասյան Կարող եք հաչալ, ձեր ականջները կտեսնեք՝ իշխանություն չեք տեսնի․ Ավինյանը ափերից դուրս եկավ (video) Հաագայի դատարանում Հայաստանը ներկայացնող պրոֆեսոր Շոն Մերֆին ցուցադրել է Ադրբեջանի, այսպես կոչված, «Ռազմավարի թանգարանից» լուսանկարներ Իրանի դեմ ցանկացած գործողություն ցավոտ պատասխան կստանա․ Ռաիսի Բերման է ենթարկվել ԱՆ երեխաների առողջության պահպանման բաժնի պետ Լիլիթ Ավետիսյանը Քիչ առաջ ես մի սարսափելի տեղեկություն ստացա․ այս դեպքի հետևում կոնկրետ կանգնած են ՔՊ-ականները․ Զոհրաբյան (video) Սամվել Վարդանյանին ծեծի ենթարկելը հնարավոր է բացառապես ոստիկանության ղեկավարության ցուցումով. փաստաբան ԱՄՆ-ն չի մասնակցելու Իրանի դեմ հնարավոր գործողություններին Քոչարյա՛ն, զեկույցդ ու՞ր է․ 44-օրյա պատերազմի զոհերի անուն-ազգանունները դե հրապարակիր․ Ղազարյան (video) Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի անվան ինստիտուտն արձագանքել է Արդարադատության միջազգային դատարանում Ադրբեջանի հայտարարությանը Իսրայելի նոր հարձակման դեպքում Իրանի պատասխանը կլինի ավելի կոշտ ու արագ. Ալի Բաղերի Նույնիսկ Հաագայի դատարանը չի կարողացել կանգնեցնել Ադրբեջանի ռասսայական քարոզարշավը. Եղիշե Կիրակոսյան ՊՆ նախկին շենքը վաղը կպայթեցվի Նիկո՛լ, չես վախենում է, «տակդ ես լցնում, ոտքերովդ չռում ա»․ Արմինե Ադիբեկյան (video) Դիմակավորված անհայտ անձինք երեկ դաժանաբար ծեծի են ենթարկել Սամվել Վարդանյանին` մինչեւ խուց տանելը «Աննա Հակոբյանի կազմակերպած ընթրիքին մասնակցողներից մեկը «չայխանայի» վայր է ժամանել 300QQ03 համարանիշով մեքենայով» (լուսանկար) Պարոն Փաշինյան, հավաքվե՛ք, ձեզ էլ ենք հանձնում․ քո հետ, քո լեզվով եմ խոսում ու հաղթելու եմ․ քաղաքացի (video) Սպասվում են պաշտոնյաների ձերբակալություններ. իրավապահները «Ուիգմոր» ԲԿ-ում են ՔՊ-ական Բաքոյանը հակադարձում է Անդրանիկ Քոչարյանին (video) Արամ Զավենիչի կուսակիցը ո՞նց է թասիբից խոսում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Ալեքսանյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am