«Հայկական կողմը շատ լավ գիտի, թե ինչ է պետք անել՝ արագացնելու երկխոսությունը վիզաների ազատականացման գործընթացը սկսելու համար:Դոնալդ Տուսկն էլ բավականին երկար քննարկելէ այդ հարցը:
Գիտեմ, որ վրացիների հետ է խոսում հայկական կողմը՝ վրացիների փորձին ծանոթանալու նպատակով: Վրացական փորձը կարող է օգտագործվել ՀՀ-ի կողմից, այլապես պետք է համբերատար լինել, շարունակեք ջանքեր ուղղել այս ուղղությամբ:
Առանց ջանքերի ոչ մի բան տեղի չի ունենա: Եթե ճամփորդությունները չխախտեք, եթե ապաստան չհայցեք, եթե չփորձեք չարաշահել անվճար տրամադրվող բուժծառայություները, ապա ամեն ինչ կշարժվի այլ ուղղությամբ: Իմ առաքելության ավարտից հետո իրավիճակը չի փոխվի»,- խոսելով վիզաների ազատականացման մասին ,լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին:
Դեկտեմբերի 13-ին՝ ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Թալին ջոկատի հրամանատար Սարգիս Կարապետյանը: Բանախոսը հանդես կգա հայտարարությամբ:
Դեկտեմբերի 13-ին՝ ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրերն են «Ռեֆորմիստներ» կուսակցության հիմադիր Վահան Բաբայանը և «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը:
Թեմա` Հայաստանը ստանձնում է 152 մլն դոլարի վարկի պարտավորություն, ՀՀ 2-րդ նախագահ Ռ. Քոչարյանի վերջին հարցազրույցը, ամանորյա տոներին ընդառաջ` վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա տիկնոջ Աննա Հակոբյանի ուղերձները հանությանը:
Դեկտեմբերի 13-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն, կենսաբանական գիտ. դոկտոր, պրոֆ. Բարդուղ Գաբրիելյանը: Թեման՝ «Սևանա լճի խնդիրները, կենսառեսուրսների պաշարը և ընդհանուր վիճակը, հարակից հարցեր: Տարվա ամփոփում»:
Ս․թ․ դեկտեմբերի 13-ին` 11:00-ին, ԹՈՒՄՈ Ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում տեղի կունենա Եվրոպական Միության «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի ամենամյա ամփոփիչ միջոցառումը` «Ստեղծել, Արժևորել, Պահպանել» խորագրի ներքո:
Միջոցառմանը մասնակցելու են Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, պետական պաշտոնյաներ, մշակութային գործի ԵՄ պատվիրակության ղեկավարի տեղակալ Եկատերինա Դորոդնովանև Հայաստանում ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը սկզբում բացման խոսքով հանդես կգանՄիջոցառման
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-ին՝ ժամը 11:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանի ասուլիսը:
ԹԵՄԱ.- Հանրակրթության պետական չափորոշչի և առարկայական ծրագրերի վերանայում, միջազգային համագործակցություն:
Դեկտեմբերի 13-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանը:
ԹԵՄԱ՝ կառավարությունը 2022 թ. կսահմանի առողջապահության հարկ՝ աշխատավարձի 6%-ի չափով․ իրականացվող ներդրումների իրական պատկերը. 2020 թ. հունվարին՝ կապված ԵԱՏՄ կանոնակարգերի հետ, սպասվում է գնաճ շուրջ 700 անուն ապրանքի համար. 2019 թ. տնտեսական ցուցանիշները:
Դեկտեմբերի 13-ին, ժամը 13:00-ին «Հայացք» մամուլի ակումբի հյուրն է Ժառանգություն կուսակցության խորհրդի նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Թեման՝ Քաղաքական տարվա ամփոփում
Դեկտեմբերի 13_ին` ժամը 12.00-ին «Զարկերակ» մամուլի ակումբում (Հասցե Արշակունյաց 6 (Մամուլի շենքի հարևանությամբ), մանրամասները 098(043)-50-93-50 հեռախոսահամարով) թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանի ասուլիսը: Թեման՝ Պոլսո Հայոց 85-րդ պատրիարք ընտրվեց Սահակ եպիսկոպոս Մաշալյանը։ Ինչպիսի՞ զարգացումների սպասել, ի՞նչ կփոխվի համայքի կյանքում և որքանո՞վ է ընդունված նոր պատրիարքը։
Դեկտեմբերի 12-ին, ժամը 14:00-ին, «Հոդված 3» ակումբում (հասցե՝ Թումանյան 26Ա) տեղի կունենա քննարկում «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԳԱՂՏՆԱԼՍԵԼՈՒ Է. օրենսդրական նախագծի ռիսկերը» թեմայով:
Բանախոսներն են.
ԱՐՄԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, օրենսդրական նախաձեռնության համահեղինակ
ՀՐԱՆՈՒՇ ԽԱՌԱՏՅԱՆ, ազգագրագետ
ԱՐԹՈՒՐ ՍԱՔՈՒՆՑ, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա մամուլի ասուլիս՝ «Ազգային անվտանգության ծառայությո՞ւնն է Արթուր Սաքունցի տեսադաշտում, թե՞ Սաքունցը՝ ԱԱԾ-ի» թեմայով։
Բանախոս՝
Արթուր Սաքունց՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար