Ինչպես կարելի է դիմումին տեղյակ չլինելով՝ կարծիք հայտնել . Արամ Վարդևանյանը՝ Գագիկ Ջհանգիրյանին

Սահմանադրագետ Արամ Վարդևանյանը,Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը,  անդրադառնալով նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի արտահայտած կարծիքին՝ կապված Վենետիկի հանձնաժողովին ու ՄԻԵԴ-ին ուղարկած դիմումին՝ 300.1 հոդվածի մասով,ասաց. «Գագիկ Ջհանգիրյանը քրեագետ է, բայց ոչ սահմանադրագետ ու Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մասնագետ։ Առավել ևս, երբ հենց ինքը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների հակառակ կողմում է հայտնվել։ Կարծում եմ՝ սա ևս կարևոր է ընդգծել, ինքն իրավունքները խախտողների շարքում է հայտնվել հենց ՄԻԵԴ-ի մասով»:

«Ո՛չ դատարանը, ո՛չ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները Սահմանադրական դատարանին էդպիսի խնդրով չեն դիմել, նրանք դիմել են՝ Քրեական օրենսգրքի 301 հոդվածի համապատասխանության հարցը քննել մեր գործող Սահմանադրության հետ: Ո՞ւր է էստեղ մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների կոնվենցիայի հետ կապված խնդիրը»,- ասել էր նախկին զինդատախազը։

«Արդյո՞ք Գագիկ Ջանգիրյանը տեղյակ է, թե իրենք ինչ դիմում են ներկայացրել։Մեր դիմումով մենք մի քանի խնդիրներ ենք ներկայացրել՝ որոշակիություն, կանխատեսելիություն, անձի ազատության և արդար դատաքննության իրավունք։ Որովհետև, եթե նորմն այնքան անհստակ է, ինչպես այս դեպքում, ապա այն զուտ սահմանադրության համապատասխանության խնդիր չէ, այն կոնվենցիայի ակնհայտ խախտման ռիսկ է պարունակում։ Անհասկանալի է, ինչպե՞ս կարելի է դիմումին տեղյակ չլինելով՝ դրա վերաբերյալ կարծիք հայտնել»,- շեշտեց Արամ Վարդևանյանը։


Մայիսի 7-ից հետո, երբ առաջին անգամ դատական ատյանների կողմից ճանաչվել էր Ռ. Քոչարյանի արդար դատաքննության իրավունքի խախտումը, Գագիկ Ջհանգիրյանը Հանրային հեռուստաընկերության եթերում առաջին անգամ խոսեց ՍԴ-ում խնդիրների մասին, ինչն Ա. Վարդևանյանի համար մի քիչ տարակուսելի է՝ նախկին զինդատախազի օբյեկտվության տեսանկյունից։

դիտվել է 567 անգամ
Լրահոս
Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը ՀՀ կառավարության ղեկավարը Ադրբեջանին է միակողմանի զիջում այնպիսի տարածքներ, որոնք խաթարում են անվտանգությունը. Արման Թաթոյան Ինչ են ուզում անել Վրաստանի հետ․ վերլուծական Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ «Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն Փաշինյանը հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից․ կհասկանա՞ն արդյոք նրան Էրդողանն ու Պուտինը Վարչապետի աշխատակազմից պնդում են՝ «էական խնդիրներ չկան, Կիրանցն ունի նաև այլ ճանապարհ», իսկ Տավուշի հայկական գյուղերին «Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է» Վկան ինքն է գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել աշխատասեղանին․ ՔԿ Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի Դավաճանության մեկ օրը Համախմբվել է պետք, չարիքի իշխանությունը պետք է հեռանա Ալիևը կմեկնի ՌԴ, ապա՝ Գերմանիա Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար Հայոց Հովվապետն անդրադարձել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու միջև առկա եղբայրական հարաբերություններին Վերականգնվում են այն սահմանները, որոնք դե յուրե գոյություն են ունեցել Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև․ Վարչապետի աշխատակազմ Նիկոլ Անհողի միակողմանի նվերները Բաքվին (քարտեզ) Արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ խմբակցություններ Ադրբեջանը ստանում ա հողեր ու շրջանցում ա ՀՀ ԶՈւ պաշտպանական գիծը Հայաստանը Տավուշի գյուղերը հնձնում է ոչ մի բանի դիմաց Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Նիկոլը քանդեց պաշտպանական գիծը Տավուշում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am