Արդյոք վտանգավոր չէ՞ այդ կազմակերպություններին ռազմական տվյալներ փոխանցելը
ՊՆ-ում լրագրողների հետ զրույցում պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը անդրադարձավ նաև զորամասերին սննդի կազմակերպմանը:
Նախարարի խոսքով, այս պահին 4 զորամասում է իրականացվում պիլոտային նախագիծը, նախապատրաստական աշխատանքներ են գնում 5-րդ զորամասում, որը բավականին հեռավոր է, որը նաեւ ընդգրկված է մարտական հերթապահության մեջ. «Կամաց-կամաց է լինելու գործընթացը, միանգամից չենք կարող»:
Հարցին, թե վտանգավոր չէ՞ այդ կազմակերպություններին ռազմական տվյալներ փոխանցելը, նախարարը բացասական արձագանք տվեց. «Որովհետեւ ոչ մեկը ամբողջական պատկերը չունի: Իրենք ունեն ԱԱԾ հատուկ թույլտվություններ, նույն տեղեկությունները կարող են նույն հաջողությամբ այլ մարդիկ փոխանցեն»: