ԱԷՄԳ գլխավոր քարտուղար Յուկիա Ամանոն մահացել է
ՌԻԱ «Նովոստի»-ն հաղորդում է,որ 73 տարեկանում մահացել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն, տեղեկացրել են կազմակերպության մամուլի ծառայությունում:
Նա ԱԷՄԳ-ն գլխավորել է 2009-ին, մինչ այդ եղել է Ճապոնիայի դեսպանն ու մշտական ներկայացուցիչը գործակալությունում։
Դիվանագետը ծառայել է նաեւ Միավորված Ազգերի Կազմակերպությունում (ՄԱԿ), 1972-ից զբաղեցրել է տարբեր պաշտոններ Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությունում։
Մասնագիտացել է զինաթափման եւ միջուկային զենքի չտարածման ոլորտներում։