Հասմիկ Պապյան. Հարցս ուղղում եմ իշխանություններին. սա չկամությո՞ւն է, թշնամա՞նք, անհասկացողությո՞ւն

Հայ օպերային երգչուհի Հասմիկ Պապյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Նախօրեին, երկար ընդմիջումից հետո, Աբովյան հրապարակի մոտով անցնելիս` դարձյալ ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ անավարտ կենտրոն-թանգարանի շենքը տեսա` փնթի ու թափթփված միջավայրում` տձև կրպակների, ինչ որ դիսպետչերանոցի, չորացած ծառերի, աղբի մեջ. Աբովյանի, Տերյանի, Թամանյանի, Մաթևոսյանի բարձր ու արժանավոր անունների հետ բացառիկ դիսոնանս:

Դավիթ Մաթևոսյանից տեղեկացա, որ կենտրոնի կառուցումը արդեն մեկ տարի է կասեցված է և Հայաստանի նոր կառավարության պատկան կոմիտեներն ու նախարարությունները պետական բյուջեով, կառավարության պատվերով կառուցվող մոտ մեկ միլիոն դոլար արժեքի կառույցը փողոցում են թողել և հեռացել: Պաշտոնական կամ ոչ պաշտոնական բոլոր գրություններն ու հանդիպումները զրո արդյունք են ունեցել: Մինչև հիմա մի շնչով հարցը լուծելու փոխարեն, Հայաստանի վարչապետն ու կառավարությունը անգործության ու ինչ որ նամակագրության ու բացատրությունների դանդաղ գործընթացի մեջ են: Չեմ հասկանում թե ինչ է կատարվում և ինչ տրամաբանությամբ, կամ տրամաբանության բացակայության ինչ սկզբունք է գործարկվել նոր Հայաստանում այս դեպքում:

Մի կողմից փետրվարի 12-ը` գրողի ծննդյան օրը Մաթևոսյանից ցիտատով սկսող Փաշինյանը, մյուս կողմից կարծես թե շատ հանգիստ ու բնականոն է վերաբերվում կիսակառույց շենքի այս վիճակին, կառավարության ու ստորաբաժանումների անգործությանը: Հարցս ուղղում եմ Հայաստանի վարչապետին, կրթության և մշակույթի նախարարին, Երևանի քաղաքապետին, քաղաքաշինության կոմիտեի ղեկավարին, և եթե կան էլի պատասխանատու մարմիններ ու անձինք` նրանց եմ հարց տալիս. սա չկամությո՞ւն է, թշնամա՞նք, անհասկացողությո՞ւն, մշակութային կամ քաղաքաշինական քաղաքականության մասին յուրօրինակ պատկերացու՞մ: Ուզում եմ մոտ օրերս այցելել շենք և մանրամասն ծանոթանալ իրավիճակին: Նույնը անելու կոչ եմ անում ՀՀ վարչապետին և կառավարությանը: 

դիտվել է 2843 անգամ
Լրահոս
Փաշինյանը չի տիրապետում քարտեզներին և համաձայնագրերին. Լուսանկարներ «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Օդի ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում Toyota-ի խմած վարորդը դարձել է ավտովթարների հեղինակ. 12-ամյա տղան ու նրա մայրը հոսպիտալացվել են Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Փաշինյանը սպառնաց Սամվել Շահրամանյանին (video) Արտաշատում պարեկները «BMW»-ով բերման ենթարկված 2 քաղաքացիներից մեկի մոտ թմրամիջոցներ են գտել , նրանցից մեկն անչափահաս է Ինչո՞ւ Կառավարությունը 3 տարում չի կարողանում Շուռնուխում 10 տուն կառուցել․ հարց Սյունիքի մարզպետին (video) Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմ Անդրեասյան 2022-ի աշնանից նպաստից զրկված ընտանիքները կշարունակեն ստանալ իրենց նպաստները Ներկա վիճակում անիրատեսական է մտածել ադրբեջանցիների կողմից օկուպացված մեր տարածք վերադառնալու մասին. Շահրամանյան Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումը մտահոգություն է առաջացրել Ռուսաստանում. Զախարովա Տավուշում մարդիկ զրկվելու են անվտանգ տեղաշարժվելու, հողեր մշակելու, եկամուտը վաստակելու հնարավորությունից. Թաթոյան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է (video) Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարաձվեց մինչեւ տարեվերջ Արցախում քանի մարդ է մնացել Երևանը, իրոք, վերջերս չի մասնակցել ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է Իշխանությունների՝ ամեն ինչ օպտիմալացնելու ու կրճատելու սեւեռումը հասել է Դիլիջան Քաոս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում․ աշխատակիցները հերթով ազատվում են ՔԿ-ն մտել է դատարան և Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը օգնականի վերաբերյալ հարցեր է տվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 27-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն Գառնիկ Դավթյանը Մարտի 27-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 27-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյան Մարտի 27-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am