Բոլշևիկների նման են վարվում՝թեկուզ 3 փսլնքոտ,բայց մերը.Դավիթ Գասպարյան

Հարցազրույց բանասիրական գիտությունների դոկտոր,պրոֆեսոր Դավիթ Գասպարյանի և բեմադրիչ Ռուբեն Բաբայանի հետ:/Մաս 1-ին /

-Նման մի տեսակետ կա,ասում են՝ գրականությունն է կերտում իրականությունը,գրականությունը լեզու է առաջբերում,մտածողություն,լեզվամատածողությունն էլ կերտում է մեր իրականությունը:Ասում են նաև,որ մշակույթն է կերտում քաղաքականությունը,մենք քաղաքական առումով ի՞նչ վիճակում ենք և մշակույթը ինչքանո՞վ է կարողացել ազդեցություն ունենալ :

Դավիթ Գասպարյան.Հակոբ Օշականը մի հոդված ունի՝Մշակույթը բանակ է ,արվեստը ,մշակույթը շատ բարձր բան է, բայց բժբախտաբար անկախության տարիներին մեր ամեն ինչը շատ ծանր ,հետևողական անկում ունեցավ:Ընդհանուր վիճակի մասին եմ խոսում.եթե մեր մշակութային վիճակը պետք է Ձախ Հարութը որոշի, Արմենչիկը որոշի,դառնա արվեստի վաստակավոր գործիչ,նման իրողությունները իրենց շուրջ գաղափար ,մարդ ,միտք հավաքեն,դա տխուր է: Առանձին դեպքերը հանած,դրանք մի կողմ:Հայտնի խոսքը ,որ ասում են շրիշակից՝պլինտուսից ներքև,այդ վիճակում ենք:Ովքեր թուրքի ճանապարհ են փակել, հայրենիք են ազատագրել կանգնեցին ընդամենը ճանապարհ փակող մարդկանց դատաստանի առջև:Ինչ կատարվեց,այն մարդիկ,ովքեր պատերազմի դաշտում հերոսներ էին,այդ շրջանի իրենց գործուներությամբ հերոսներ,բայց բանից պարզվում է հերոսությունը երբ մտնում է դատարկ տարածություն,դառնում է ընչաքաղցություն:

-Հեշտ են մարսում,երբ ասում ես՝թալանչի,գող և հասարկությունը չի էլ մտածում,որ տեսնեի,դա ճիշտ է ,թե՞ ոչ,ծափ են տալիս,իրենց բոլոր անհաջողությունները բարդում նրա վրա և երջանիկ ապրում:Այս ժամանկահատվածում ամենամտահոգիչն այն է, որ եթե շարքային քաղաքացին ծափահարում է ՝կարելի է հասկանալ, արվեստագետները,մտավորականները գոնե կասկածներ չհնչեցրեցին,երբ հանգիստ հերոսին,առաջնորդին պիտակավորեցին:Որտե՞ղ են ձեր կասկածներ,ինչո՞ւ որևէ արձագանք չեղավ:

Ռուբեն Բաբայան.Հեղափոխությունը չի կարող լինել պերմանենտ,գալիս է մի պահ…էլի եմ ասել,որ հեղափոխությունը այնքանով է իմաստավորված ,եթե նա իր մեջ կրում էնաև բարեփոխումներ,եթե հեղափոխոխության հետևից բարեփոխումներ չեն գալիս,այն ընկալվում է որպես հեղաշրջում:Ինչքանով են դրանք տեղի ուենում,սա է կարևոր:Իմ վերաբերմունքի մասին ասել,կասկածելը միշտ էլ ճիշտ է,դատապարտելը,պիտակավերելը ամենահեշտ բանն է,սա պրոբլեմ է,որը պետք է լուծվի հանրության մեջ:Համաձայն եմ պարոն Գասպարյանի հետ ,որ այդ հարցերը առաջին հերթին պետք է դրվեն կրթության և մշակույթի առջև,դրանք դառնան կիրառական:Կարող եմ վիճել,չընդունել կարծիքը,բայց չընդունել անձին,որ այդ կարծքիը արտահայտում է,չհարգել,ես իրավունք չունեմ:Եթե սկսկում եմ անձով բացատրել իմ ՝իր կարծիքը չընդունելը,ես ընկնում եմ շատ հիմար վիճակի մեջ,քանի որ այդ անձը վաղը կարող է արտահայտել կարծիք,որը ինձ հարազատ է,բայց քանի որ ես անձին եմ պիտակավորել ,քանի որ ես կռիվ եմ տվել անձի,այլ ոչ թե կարծիքի հետ,ինձ պարտավորված եմ զգում շարունակել այդ կռիվը և հայտնվում եմ ծիծաղելի վիճակի մեջ:Յուրաքանչյուր կարծիք կարելի է ընդունել,կամ չընդունել,վիճել դրա շուրջ,բայց անձին չվիրավորել,սա շատ կարևոր է:

Դավիթ Գասպարյան.Լարվածությունը շատ է,այն պետք է թուլանա:

-Ո՞ւմ կողմից:

Դավիթ Գասպարյան.Եվ ընդդիմադիր,և իշխանական կողմի մոտ ,այն պետք է մեղմանա,խաղաղվի:Դեմ եմ,երբ գործարարին ծանր կացության մեջ են դնում,լավ գործարարը լավ գրողի նման բան է երկրի համար:Սխալներ է արել,կանչում եք,սխալները դնում եք իր առաջ, որոշ ժամանակ եք տալիս,խոհեմ ժամանակ,որի ընթացքում ուղղի ,շտկի սխալները և մտնի օրինական դաշտ, աշխատի,այդ փակելն անընդունելի է,ես իմ վրա եմ զգացել,երկրորդ տարին է չի տպագրվել մեր ամսագիրը,ընդ որում ոչ միայն դա,այլև 10 անուն ամսագիր:

-Բացատրությո՞ւնը:

Դավիթ Գասպարյան.Փակեց,լուծարվեց ԿԱԻ-ն, իր մասնաճյուղերով հանդերձ՝10 մասնաճյուղ,գումարած մեկը Ղարաբաղում ,մոտ 400 աշխատող:Բացատրեցին,որ ՓԲԸ է,իսկ մեզ պետք է ,որ դառնա հիմնադրամ:Այսքան համալսրանները մեր աչքի առաջ լուծարվեցին ,դարձան հիմնադրամ ,պարտադիր՞ էր լուծարվեին նոր դառնային ,մի ամբողջ կառույց ,որ կրթական գործն էր ղեկավարում,միշտ դրական կարծքիներ են եղել,նախարարն է եկել մի քանի անգամ,ասել,որ մեր կրթական ուղեղային կենտրոնն է:Հիմա թե ինչ ուժեր կգան,ինչ ուղղությամբ կընթանա կրթական համակարգը,պարզ չէ:

-Մտահոգություններ կա՞ն:

Դավիթ Գասպարյան.Մտահոգություններ և կասկածներ կան: Շատ կարևոր է այդ ուղղությունը ճշտել և նոր դնել հանրային քննարկման ,այլ ոչ թե մի քանի ուսուցչի հավաքել և քննարկել:

-Մեր հանրությունը պատրա՞ստ է,մի մասը շատ ակտիվ արձագանքում է ,աղմկում մի հարցի մասին քննարկմանը,իսկ մտածող շերտը առայժմ ետ է քաշված է:Ծեփել պատերին,փռել ասֆալտին,անտեր,դռների տակ վնգստալ, նման արտահայտություններ հնչեցին բարձրաստաիճանների,դատավորների մասին:Երբ նման լեքսիկոնով են խոսում,հանրությունը միանգամից ողջունում է:

Դավիթ Գասպարյան.Լավ չի,ամեն ինչ կա մեր հանրության մեջ,բազմաթիվ շերտեր կան,եթե ճիշտ կազմակերպվի,շահախնդիր ձևով,լուրջ ուժերը առաջ կգան և իրենց տեսակետը կհայտնեն:Եթե նման մարդկանց ձեռքը տալ դրոշը,ամեն ինչ կխախտվի:Եթե մենք մտահոգված ենք մեր երկրի առաջընթացքով,պետք է ամեն ինչ շիտակ անել:

-Ինչո՞ւ այդ բառապաշարը առաջ եկավ,ինչի՞ հիմք կարող է դնել:

Ռուբեն Բաբայան.Ես կարծում եմ այնպես չի լինում,որ քաղաքական գործիչներն օգտագործում են որոշակի բառապաշար,որը հանրության որոշակի մասի կողմից պահանջարկ չունի ,ցավոք դա այդպես է և դրա համար առաջին հերթին համարում եմ,որ պահանջարկն է առաջացնում առաջարկը,դա կարևոր է:Հանրությունը պետք է մերժի նման պահանջարկը,և այդ ժամանակ քաղաքական գործիչները սերտ կապի մեջ կլինեն հանրության հետ՝տարբեր խավերի հետ:

-Շա՞տ են այսպիսի պահանջարկները:

Ռուբեն Բաբայան.Իհարկե շատ են :Մոտ 30 տարի անտեսված է եղել կրթությունը,եթե իմ դիմաց նստած է մի մարդ ,որը գոռում է և ես իր նման չեմ կարող գոռալ,որ ապացուցեմ իմ տեսակետը,ես չեմ կարող այդ նույն մարկարդակի իջնել:Մենք խոսում ենք մշակույթի ,կրթության մասին,սա նաև վարվելաձև է ,մենք հաճախակի մեր ամենաայլանդակ գործողությունները արդարացնում ենք վեհ գաղափարներով:Հաճախ արտահայտություններ են լինում՝նպատակը արդարացնում է միջոցները,իրականում դա կեսն է իրական նախադասության,այդ միտքը պատկանում է հայր Իգնատիոսին,և հնչում է այսպես՝նպատակը արդարացնում է միջոցները,երբ նպատակը հոգու փրկությունն է:Ուրիշ արդարացում չկա,մենք փորձում ենք մեր ամենաայլանդակ գործողություները արդարացնել բարձր գերնպատակով:

-Իրենք աղմկում են,ձայնը բարձր է,առաջնորդում են,ղեկավարում:Դուք ասում եք,որ չեք կարող մտնել այդ աղմուկի մեջ:

Ռուբեն Բաբայան.Մտնում ենք, այստեղ այս կերպ.ուրիշի մոտ այլ կերպ,մամուլի հիմնական խնդիրը այն է,որ տա հնարավորություն,ովքեր չգիտեն գոռալ,չեն կարող հայհոյել, այդ կերպ լսարանը կլսի,լսարանը որոշում կկայացնի,այդ ժամանակ կարողանա գնահատել,թե որ կարծիքին է ավելի շատ համընկնում,սա նաև մամուլի ամենակարևորագույն խնդիրներից մեկն է,մեր տեսակետը ,մեր մտքերը,մեր մտածողությունը դարձնել հանրությանը ճանաչելի,հասանելի:Ես հրապարակ երբեք չեմ կարող բարձրանալ,ես ամբիոնից չեմ կարող գոռալ,բայց ես երբեք չեմ թաքցնում իմ կարծիքը:Ամեն անգամ,երբ տրվում է այդ հնարավորությունը,ես օգտվում եմ դրանից,արտահայտում եմ այն մտքերեը,որոնք կարող եմ կիսել հանրության հետ:Իմ լսարանը ոչ իշխանությունն է,ոչ ընդդիմությունը ,իմ լսարանը իմ հասարակությունն է,իմ ժողովուրդը:

-Այս մոտեցումը,բառաֆոնդը,նկարագիրը մեզ բնորոշ է,թե՞ դա բնորոշ է ցածր շերտին,և մի փոքր հնարավորություն և օգտվում են դրանից:

Դավիթ Գասպարյան.Ժողովրդավարությունը բազում շերտեր ունի,դժբախտաբար ժողովրդավարության վերին շերտը թողած ,մենք տակի շերտին հասու եղանք,դա որպես լեզու,երաժշտություն,որ ես համարում եմ աղմուկ և հակաարվեստ,որպես անասելի գրականություն,մեռած մի բան , որ վատություն է մեր հանրությանը:Առավոտից երեկո շնորհադեսներ են,բայց ուր է այն գիրքը,որ պետք է ներկաայցնի մեր վերջին 30 տարվա կյանքը:Ելքը մի բանի մեջ եմ տեսնում և լուծումը այդտեղ է,առեղծվածային բան չեմ ասում՝եթե մեր տնտեսությունը վերականգնվի,մեր ժողովուրդը աշխատանք ունենա,արժանապատիվ ապրելու ձև ունենա,ինքը վաստակի իր քրտինքով և իր վաստակը ծախսի,ոչ թե նրան որպես մուրացկան տան,պահեն,և զրկեն գործունեության հնարավորությունից,այդ դեպքում մենք կընկնենք տեղը:

-Բայց դուք ճիշտ բան ասացիք՝ գործարարին էլ պետք է տրվի հնարավորություն , մեր ժողովուրդը ոնց է վերաբերվում քիչ թե շատ ունևոր,կայացած մարդուն:Բոլորը հրճվում են,որ այս բանը քանդեցին:

Դավիթ Գասպարյան.Դեմ եմ ամեն տեսակի քանդելուն,փակելուն,կասեցնելուն , ճանապարհը կառուցում են ընթացքում ճանապարհի հետ կապված խնդիրներ կան,դա չի նշանակում կանգնեցնել շինարարությունը,պետք է ստուգել և շարունակել ,հանքարդյունաբերությունը,ձեռնարկությունները,կասեցնելը և այսքան մարդու անգործ թողնելը ես անընդունելի եմ համարում:Այն ,որ ասում են 51 000 աշխատատեղ է բացվել ,դրանք եղել են,մարդիկ աշխատել են,բայց գրանցված չեն եղել,հիմա գրանցվել են:Հայտնի խոսք կա՝հանգուցյալի տանը մեռելից չեն խոսում,Նաիրիտի մասին ինչո՞ւ չենք խոսում,Նաիրիտի մասին կար խոսակցություն,ինչու չենք խոսում,սպասում ենք,որ վերջնական մարի՞,հզոր ձեռնարկությունը գնաց:Այն երկիրը,որը արտադրանքի 45 տոկոսը ինքն չի արտադրում դատապարտում,կարելի ներմուծել մի 15 տոկոս ,եթե մնացածը դու չես արտադրում և ամեն ինչ ներմուծում ես,շատ վատ է:

-Իշխանափոխություն եղավ,անսահման,լայն հնարավորություններ տրվեցին Նիկոլ Փաշինյանին արտահատվելու,գործելու,դրսևորվելու,ճի՞շտ է դա օգտագործվում,չարաշահվու՞մ է դա,հանրությունը կարողանո՞ւմ է օգնել:Մեջբերում անեմ՝ Լի Կուան Յուն խոսում է Դեն Սյաոպինի մասին ,ասում է՝ինքը ամենամեծ առաջնորդներից մեկն է, հարցնում են՝ինչո՞ւ,ասում է՝74 տարեկան է,ես երբ իրեն ինչ -որ բան եմ բացատրում և ինքը ունի կարծր կարծիք այդ ամենի մասին,անգամ այդ տարիքում լսելով և հավատալով դրա ճմարտացիությանը պատրաստ է իր տեսակետը փոխել:Մենք նման բան տեսնու՞մ ենք,թե տրվել է հնարավորություն և դա օգտագործում է:

Դավիթ Գասպարյան.Այն վատ բոլշևիկները,որ եկան,մի բան էին ասում և անըդհատ կրկնում,թեկուզ 3 փսլնքոտ,բայց մերը:Մինչև բոլշևիկները սովորեցին իրենց փսլինքը մաքրել կարելի է այս անել,այն անել,մասնագետի հանդեպ ուշադրություն ունի,մասնագետ,այլ ոչ թե անպայման մեր կուսակից,արդեն ուշ եղավ:Մենք պետք է սովորենք՝ ոչ թե 3 փսլնքոտ,բայց մերը,այլ մասնագետների բերենք,որ նա ձևավորի միջավար:

-Իրենք ասացին՝հեղափոխական,հակահեղափոխական :

Դավիթ Գասպարյան.Սև ու սպիտակի խոսակցություն եղավ,բայց բոլորն էլ մտադիր են երկրի լավ ապագան տեսնել:Եկել են իշխանության նոր իշխանության շնորհիվ:

Ռուբեն Բաբայան.Մենք ավելի լավ գիտենք Տիգրան Մեծի ժամանակները,Վարդան Մամիկոնյանի ,այն, ինչ կատարվել է մեր երկրում 100 տարի առաջ,մենք ցավոք չենք վերլուծում:

-Իսկ վերլուծու՞մ ենք ,թե 20-30 տարի առաջ ինչ է եղել,հիմա միայն ծափահարում ենք այն,ինչ մեզ ներկայացնում են:

Ռուբեն Բաբայան.Մենք սովորություն ունենք ետ նայելու,ետ բերեք Կարեն Դեմիճյանին,Լևոն Տեր-Պետրոսյանին,Ռոբերտ Քոչարյանին,հետադարձ հայացք կա,որը խանգարում է,մարդը պետք է առաջ նայի,եթե դժգոհ է այսօրվանից օրհնի ոչ թե երեկվա օրը,երեկվա առաջնորդին,այլ մտածի վաղվա օրվա մասին:

-Ոչ անգլիացիներին,ոչ ֆրանսիացիներին չխանգարեց իրենք մեծ առաջներդներին նորից ետ բերեն՝ Դե Գոլին,կամ Չերչիլին,կարող է նաև նման բաներ լինել:

Ռուբեն Բաբայան.Դե Գոլը և Չերչիլը շատ նեղացած գնացին:

-Իրենց գործն արեցին:

Ռուբեն Բաբայան.Դե Գոլն արեց այն,ինչը կարծում եմ Հայաստանում կարվեր որպես մեծ ազգային դավաճանություն:
Արդյո՞ք հնարավոր է լսել,թե՞ ոչ.կարծում եմ հնարավոր է,կարծում եմ ՝կա :Ոչ մեկի համար գաղտնիք չէ,թե ինչ ոչ մասնագատեներ էին զբաղվում մշակույթի ոլորտով այս վերջին տարվա ընթացքում,այսօրվա նշանակումը ինձ ոգևորում է ,մասնագետ մարդ է նշանակվել,մարդիկ,որոնք ներքևից գիտեն պրոբլեմները,որոնք կայացել են անկախ հասարակարգից,իրենք աշխատասիրության…

-Ձեր բախտը բերել է,որովհետև ամեն ինչ տեսանելի է…

Ռուբեն Բաբայան.Մեզ մոտ, ցավոք,շարունակվում է նույն հոգեբանությունը.բերեցին , նստեցին թագավորին,թագավորին՝դե մեզ երջանիկ դարձնում ես, երջանիկ չդարձա …

-Պարոն Գասպարյանը ուզում էր աշխատել,այս մարդու գործը փակեցին:

Ռուբեն Բաբայան.Պարոն Գասպարյանը կասի իր փակելու մասին,ես կասեմ իմ միշտ բաց լինելու մասին :40 տարի ես բաց եմ ու ոչ ոք չի կարող ինձ փակել,ես դա թույլ չեմ տա,իմ գործի,իմ երկրի տերն եմ,կարող եմ իմ իրավունքները պաշտպանել ուզած առաջնորդի առջև,պարտադրել,որ նա հարգի իմ կարծիքը,իմ գործը,իմ անձը:Ինչքան շատ տարածված լինի այս գաղափարախոսությունը հասարակության մեջ ,որ մենք իսկապես տեր ենք մեր երկրին,ոչ թե տեր ջան ,արի մեջ ողորմություն տուր,արի ինձ համար գործարան բացի,արի նպաստ տուր, այլ տուր հնարավորություն մնացածը ես կանեմ,բայց թե գողանամ:Իսկապես գործ անեմ:Երբ մենք մեզ խոզի պես չենք պահի, չենք թքի ամեն քայլափոխի և ասենք ՝ուր են այս մաքրող մեքենաները,շատ բարի,չկան,իսկապես շատ վատ է ,վատ են մաքրում,մենք ամեն քայլափոխի խոզություն ենք անում:

Շարունակությունն՝այստեղ

Հարցազրույցը՝Նաիրա Բաղդասարյանի

դիտվել է 1427 անգամ
Լրահոս
Փաշինյանը պաշտոնա՞նկ կանի Շիրակի մարզպետին Ռուսական և ամերիկյան քաղաքական շրջանակները՝ «Միասնություն» շարժման հավաքին «Ամեն մարդ թող իր գործով զբաղվի. դա իր տիրույթում չէ». Փաշինյանին վրդովեցրել է Պապիկյանի ասածը. նոր մանրամասներ՝ Ոսկեպարի հանդիպումից Ձյան առատ տեղումներն ու բուքը վերադառնում են․ եղանակն՝ առաջիկա օրերին Աննախադեպ երեւույթ «բարեգործությունների» պատմության ընթացքում Որևէ պաշտոնյա իրավասու չէ միանձնյա որոշել, թե որն է ՀՀ տարածքը. ի՞նչ էր անում «Հայաքվեն» վտանգված գյուղերում ԲԱՑԱՌԻԿ․ Տավուշի բնակիչները 10 օր ժամանակ են տվել Փաշինյանին Ոսկեպարի և Բաղանիսի բնակիչները Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո պատրաստակամություն են հայտնել փակել ճանապարհները ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին Ստոլտենբերգն Անդրկովկասում սկում է «Մեծ խաղ» Հայաստանը չպետք է դառնա միաբևեռ աշխարհի ջատագով․ Էդուարդ Շարմազանով Ռուսաստանը կարող է «սանիտարական գոտի» ստեղծել Ուկրաինայում. Պուտին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Վրաստանում է Սփյուռքը պետք է վերակազմակերպվի, Արցախի գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարները պետք է ազատ արձակվեն. Արամ Ա Որոշ շրջաններում ձյուն է տեղում․ ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին ժամը 20։00-ի դրությամբ Առաջին անգամ Ոսկեպարում մետաղորսիչ սարքեր են դրել Փաշինյանի հետ հանդիպմանը. Նոր մանրամասներ Փաշինյանի «ահաբեկչական» այցը Ոսկեպար Ժողովու'րդ, Նիկոլի կողմից այդ 4 գյուղերի նվիրումը Ադրբեջանին ԲՈԼՈՐՍ խնդիրն է և միայն ոսկեպարցին կամ բաղանիստցին այդ հարցով չպետք է զբաղվեն... «Թարգմանեմ ՔՊերենից». Վլադիմիր Մարտիրոսյանը ցանկ է ներկայացրել Փաշինյանը գնացել էր համոզելու ոսկեպարցիներին, որ Ոսկեպարը մերը չի և պետք է հանձնի Ալիևին. Հակոբյան «SOCAR»-ը Թուրքիայում նոր ներդրումային քաղաքականություն է մշակում Եգիպտոսը հաստատել է, որ իր պատվիրակությունը Կատարում մասնակցում է Գազայի հարցով բանակցություններին Ստոլտենբերգը հուսով է, որ Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ Քանաքեռավանի գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի հանգամանքները պարզվում են քրեական վարույթի շրջանակում Լարսը բացվել է բեռնատարների համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 19-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/ Արցախ/ Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վարդուհի Գևորգյանը Մարտի 19-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Մարտի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մարտի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մարտի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն էՍուրեն Սուրենյանցը Մարտի 15-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am