Մեր օրերի Վիշինսկին իր տարերքի մեջ է

Եթե փորձենք ամբողջացնել վերաքննիչ դատարանի` Ռոբերտ Քոչարյանին երրորդ անգամ կալանավորելու որոշմանը հաջորդած «դատաիրավական» անցուդարձը, օրինականության, արդարության համար պատասխանատու մարմինների ակնհայտ ապօրինի գործողությունների եւ անգործության այնպիսի մի «հարուստ» խճանկար է ստացվում, որին ստալինյան պատժիչ մեքենան էլ կնախանձեր։

Այսպես, ուրեմն։ Հունիսի 25-ին թավշյա վարչապետի եւ իր զոմբիների «սրտի դատավոր» Արմեն Դանիելյանը կայացնում է, Արցախի նախագահների երաշխավորագրի վրա թքած ունենալով, Քոչարյանին բանտ վերադարձնելու դարակազմիկ որոշումը` անգամ չլսելով պաշտպանական կողմի առարկությունները, որից հետո առաջին ատյանի դատարանը Քոչարյանին ազատ արձակած Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, ուզեր-չուզեր, պարտավոր էր անհապաղ վերսկսել գործի քննությունը։

Առաջին հերթին պետք է քններ խափանման միջոցի հարցը, ինչը չի արվել։ Այն դեպքում, երբ Քոչարյանի փաստաբանները հաջորդ օրն իսկ «համենայն դեպս» հանդես էին եկել միջնորդությամբ` քննության առարկա դարձնելու այդ խնդիրը եւ հնարավորություն ընձեռելու երկրորդ նախագահին իրացնելու ազատության մեջ գտնվելու սահմանադրական իրավունքը։

Գրիգորյանն ինչ-որ պատճառով ձգձգում է հարցի քննությունը։ Պաշտոնական վարկածն այն էր, որ Վերաքննիչն, ի դեմս դատավոր Դանիելյանի, գործի նյութերը «պատանդ է վերցրել»` չի ուղարկել առաջին ատյանի դատարան։ Ասել է թե`անգործություն է դրսեւորել. միտումնավոր խոչընդոտել է դատաքննությանը, որովհետեւ, իբր, սրտատրոփ սպասում է պաշտպանական կողմի վճռաբեկ բողոքին։

14 օր «ոտքը կախ գցելուց» հետո, հուլիսի 9-ին, դատավոր Գրիգորյանը գնում է արձակուրդ` կամա-ակամա իր հերթին ձգձգելով խափանման միջոցի քննությունը։ Մինչդեռ, Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանի հավաստմամբ, «որեւէ ընթացակարգային, տեխնիկական, դատավարական, աշխատանքային իրավահարաբերություն չի կարող խոչընդոտ հանդիսանալ` անձի ազատության հիմնարար իրավունքի ապահովման համար դատաքննություն նշանակելու»։

Հուլիսի 16-ին Դավիթ Գրիգորյանի բացակայությամբ խուզարկում են իր եւ օգնականի աշխատասենյակները եւ առգրավում համակարգիչները եւ կրիչները, որտեղ, ի շարս այլ նյութերի, ֆիքսված են Քոչարյանի գործին վերաբերող նյութերը (որ, ըստ ՀՔԾ-ի, որեւէ կապ չունեն խուզարկության «առարկայի»` դատավորին վերագրված «պաշտոնական կեղծիքի» հետ)։

Խոսքը վերաբերում է դեռեւս 2018 թ. աշնանը ոմն քաղաքացու բողոքի հիման վրա անցկացված նախնական քննությանը, որի արդյունքում ՀՔԾ-ն մերժել է հայցը` դատավորի գործողություններում որեւէ «կրիմինալ» չհայտնաբերելով։ Մերժման որոշումը կայացվել է փետրվարի 18-ին, մի ամիս չանցած`որոշման օրինականությունը հսկող դատախազը, ինչպես հայտնել է Գրիգորյանի փաստաբան Գեորգի Մելիքյանը, հաստատել է դրա իրավաչափ լինելը, եւ որոշումը մտել է օրինական ուժի մեջ։

Եվ հանկարծ, ո՜վ հրաշք, Քոչարյանին կալանքից ազատելու որոշումից հաշված օրեր անց` մայիսի 22-ին մերժված դիմումատուի վրա պայծառատեսություն է իջնում. մարդը լրիվ ինքնաբուխ` առանց հուշարարների, դիմում է մեր օրերի Վիշինսկուն` Փաշինյանի սրտի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին (որը, եթե հիշում եք, դեռ Քոչարյանի խափանման միջոցի դատաքննության եզրափակիչ փուլում հաթաթա տվեց դատավոր Դանիելյանին` լա՜վ մտածեք Ձեր որոշման հետեւանքների մասին) եւ խնդրում է վերաբացել «գործը»։ Սա էլ սիրահոժար ընթացք է տալիս դիմումին` վերացնում է ՀՔԾ-ի որոշումը եւ քրեական գործ հարուցում դատավորի նկատմամբ 314-րդ հոդվածի հատկանիշներով։

Այդ «շրջանակներում» խուզարկում եւ «թիրախավորված առգրավում են այն ամենը, ինչը կարող է Քոչարյանին հիշեցնել, ինչի վրա կարող էր լինել «Քոչարյան» կամ Քոչարյանի գործին վերաբերող փաստաթուղթ: «Եթե «Քոչարյան» ազգանունով անձ լիներ, նրան էլ կառգրավեին»,-ասում է փաստաբանը` հավելելով, որ իրենք բողոքարկել են իրավապահների գործողությունները. հաղորդում են ներկայացրել ՀՔԾ քննիչի եւ ոստիկանության աշխատակիցների դեմ պաշտոնեական լիազորությունների սահմանազանցման վերաբերյալ, եւ հույս ունեն, որ արդարությունը կհաղթի` օրինախախտները պատասխանատվության կենթարկվեն։

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները, եւ ոչ միայն նրանք, այստեղ ակնհայտ միտում են տեսնում։ Այն է`հնարավոր ու անհնար, թույլատրելի եւ անթույլատրելի բոլոր միջոցներով ձգձգել, խոչընդոտել Քոչարյանի խափանման միջոցի քննությունը եւ հնարավորինս երկարաձգել երկրորդ նախագահին փակի տակ պահելու հաճույքը։

Որովհետեւ լավ գիտեն` նման պարզունակ, էժանագին հնարքներով անհնար է անվերջ շեղել «գործը» իր բնականոն հունից, եւ այս ամենը վաղ թե ուշ վերջանալու է նիկոլական անարդարադատության, վերջին հաշվով` «փաշիստական» կառավարման լիակատար եւ վերջնական ֆիասկոյով։

Ամբողջ խնդիրն այն է, թե մինչեւ ո՞ւր կարող է իջնել «Նոր Հայաստանի դատախազությունը»` օրենքները բացահայտորեն ոտնահարելու գնով տիրոջը «ծառայելու» իր հաստատակամության մեջ։

Լիլիթ Պողոսյան

7or.am

դիտվել է 1136 անգամ
Լրահոս
Ինչո՞ւ բոլոր ազատասերները, երբ գալիս են իշխանության, պարզվում է՝ բռնшպետներ են. Մարգարիտա Սիմոնյան Ալե՛ն, ամենամեծ սրիկան դու ես․ ո՞վ ես, որ դու մեզ սրիկա ասես․ քաղաքացի (video) Արագածոտնում «ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվելով հայտնվել դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ են Փաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքների մասին Դուք վախեցած եք. եւ դա միակ մարդկային ճշմարիտ զգացմունքն է, որը հենց ձեզ համար է ստեղծվել. Ռուբեն Մխիթարյան Ռուսները գիտեն՝ երբ են Նիկոլի հարցը լուծելու․ Արգիշտի Կիվիրյան (video) Վեճ՝ Երևանի ավագանու ընդդիմադիր անդամների և Արմեն Բեգոյանի միջև (video) Այսօրվանից տաքանալու է, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև Հայաստանն ու Ադրբեջանը ավելի քան երբևէ մոտ են խաղաղությանը՝ հայտնում են Բաքվից Ալեն Սիմոնյան, կա՛մ ես թևերս կկտրեմ, կա՛մ դու․․․ Տիրան Լոքմագյոզյան (video) Ինչու Բաքուն չցուցադրեց Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը՝ պարզաբանում են հեռուստաալիքից Ռուսներն այլևս չեն խնայում․Փաշինյանի առաջ պայման են դրել․ Արդարադատության նախարարի նախկին տեղակալ (video) Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի Ադրբեջանը քարոզում է, թե «բնակչության ավելի քան 95 %-ը հավատում է գյուղերի վերադարձին» Շահումյան փողոցում զենքի գործադրմամբ խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է նույն քաղաքի 32–ամյա բնակիչը Ղարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Արա՛, դուք դաժը «դիշովկա» չեք, գիտե՞ք՝ ինչ եք․ Միկա Բադալյան (video) Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է Իմ դիմումի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել Նարեկ Սամսոնյանի բռնի ձերբակալության առիթով․ Թովմասյան Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են «BMW» -ն հայտնվել է բենզալցակայանի հարևանությամբ գտնվող տարածքում. վարորդի ինքնությունը պարզվում է Իրավապահները խուզարկություն են իրականացնում Ազգային ժողովրդավարական բևեռի որոշ անդամների և համակիրների բնակարաններում «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր Տաջիկստանում «Կրոկուսի» գործով 9 մարդ է ձերբակալվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am