Խիարը նորից թարս է բուսնել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրի կատարած այցից տպավորություների տակ գրառում է կատարել Ֆեյսբուք սոցիալական ցանցում՝ նշելով, որ աշխատունակ մարդիկ պետք է աշխատեն և ոչ թե հույսը դնեն հումանիտար օգնության վրա.

«Շիրակի մարզում նույնպես ականատես եղանք բազամաթիվ դեպքերի, երբ գործարարները չեն կարողանում աշխատողներ գտնել, իսկ որոշ աշխատունակ մարդիկ ցանկացած փողկապավորից գոռում-գոչյուններով հումանիտար օգնություն են պահանջում:
Մենք միկրոբիզնեսը ազատում ենք հարկերից, հոգում ենք մինչեւ 18 տարեկանների, սոցիալապես անապահովների, ժամկետային եւ պայմանագրային զինծառայողների ընտանիքների անդամների կենսական առողջապահական կարիքները, շուտով ընտանեկան նպաստի համակարգը կվերափոխենք այնպես, որ երեխա ունեցող ընտանիքը ոչ մի կերպ չի զրկվի նպաստից եւ աշխատելու, եկամուտ ստանալու հնարավորություն կստանա: Մենք արտոնյալ վարկավորման տասնյակ ծրագրեր ենք իրականացնում, մենք ասում ենք, որ ոչ մի սովորող ուսանող ուսման վարձի պատճառով դուրս չի մնա բուհից, մենք պատրաստվում ենք կատարել աղետի գոտու բնակիչների նկատմամբ պետության ունեցած բոլոր պարտավորությունները:
Մնացած հոգսերը ամեն ընտանիք ինքը պետք է հոգա իր օրինական աշխատանքով: Եւ Հայաստանում կա աշխատանք: Հայաստանում հնարավոր է ստեղծել աշխատանք:
Բացի աշխատանքից՝ բարեկեցություն ստեղծելու այլ ճանապարհ չկա։ Բոլոր նրանք, ովքեր այլ բան են ներշնչում մեր ժողովրդին՝ ուզում են նրան պահել մի քանի կոռուպցիոների նախընտրական որդնած բրնձի հույսին»,– գրել է Փաշինյանը:
Դրանից առաջ Շիրակում «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» ներդրումային համաժողովի ավարտից հետո նրան մոտեցել է մի կին՝ խնդրելով օգնել իրեն ու իր 5 երեխաներին։
Նրա խոսքով՝ մեծ տղան ապրիլյան պատերազմի մասնակից է, բանակից 2 տարի առաջ է եկել: Բանակից վերադարձած որդին պիտի գնա Ռուսաստան՝ աշխատելու, որովհետև Հայաստանում չկա հարմար գումարով աշխատանք: Աղջիկն ավարտել է ուսումնական հաստատությունը և նույնպես պատրաստվում է աշխատել, մյուս որդին պետք է զորակոչվի բանակ, իսկ մնացած երկուսը անչափահաս են, և իրենք ունեն տան վերանորոգման կարիք՝ տանը ապրելու պայմաններ չկան. «2 տարի է՝ սոսկալի վիճակում էինք»,- ասել է կինը:

Այս պատասխանները հունից հանել են Նիկոլ Փաշինյանին, նախ նա զայրացել է, որ բանակից վերադարձած տղան Հայաստանում աշխատելու փոխարեն ուզում է գնալ արտատգնա աշխատանքի. «Հասուն տղա ա, պետք ա աշխատի, հերիք ա, իմ տղան էլ ա բանակում»,- քաղաքացուն հանդիմանել է Նիկոլ Փաշինյանը: «Ես 5 երեխա ունեմ, դուք պարտավոր եք օգնել բազմազավակ մորը»,– իր հերթին Փաշինյանին արձագանքել է կինը։
Դեռ 2013 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ այն ժամանակ
ՀՀ նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես գյուղում նախընտրական հանդիպման ժամանակ մոտավորապես նույն բանն էր ասում մեկ այլ քաղաքացու:
Երբ Մովսեսի բնակիչը բողոքեց, թե «գյուղը դատարկվում է, էրեխեքս Ռուսաստանում են», Սերժ Սարգսյանը նախ տարակուսեց, թե ինքն ի՞նչ մեղք ունի, հետո էլ, արձագանքելով տավուշեցու՝ «Գյուղում զավոդ լիներ, աշխատեին՝ չէին գնա» խոսքին, հայտարարեց. «Այ տենց եք մտածում, որ խիարը թարս ա բուսնում: Եթե ասեիք՝ գյուղում գազ, ջուր, ճանապարհ չլիներ, կասեի ես եմ մեղավոր, դրա համար ես եմ պատասխանատու, բայց որ քո էրեխեքը գնացել են Ռուսաստան՝ ե՞ս եմ մեղավոր: Թող մնար գյուղում հող մշակեր, անասուն պահեր»:
Մովսես գյուղում վերանորոգված մշակույթի պալատ, մանկապարտեզ կար, բայց վերանորոգված մանկապարտեզում ընդամենը 12 երեխա, դպրոցում՝ նույնպես: Սերժ Սարգսյանի և տարեց տավուշեցու երկխոսությունն այն ժամանակ լայն արձագանք գտավ ԶԼՄ-ներում, քննադատում էին, թե նախկին նախագահը պատկերացում չունի քաղաքացու խնդիրներից:
Փաստորեն, խիարը նորից թարս է աճում, այսօրվա ղեկավարը և նույնպես այն կարծիքն է, որ երկրում աշխատանքի խնդիր չկա, որ մարդը կարող է աշխատելով նորմալ ապրել ու նվազագույն պահանջները հոգալ: Բազմազավակ գյումրեցի տիկնոջ հետ երկխոսությունը հենց այդ մասին էր: Փաստորեն քաղաքացու հետ շփման առումով իրավիճակն ամենևին էլ չի փոխվել, թեև երկրում թավշյա և սիրո հեղափոխություն է կատարվել, և հեղափոխության սիրառատ օրերին Փաշինյանը խոստանում էր, որ ՀՀ քաղաքացին ապրելու է երջանիկ Հայաստանում: Ավելին, նա անգամ հավատացնում էր, թե մենք և մեր երեխաներն արդեն իսկ ապրում ենք երջանիկ Հայաստանում: Տեսնես գյումրեցի կինն ու տավուշեցի տարեց մարդը հիմա իրենց որքանո՞վ են երջանիկ համարում:

 

Հայկ Դավթյան

 

 

դիտվել է 4654 անգամ
Լրահոս
Դուք՝ «երեք տառ», դուք՝ հասարակ մի դերանուն Պարոն Փաշինյան, էս ի՞նչ ես խոսում ԱԺ ամբիոնից... Ինչու Մանվել Գրիգորյանի դեմ բողոքի ալիք չեղավ․ Լիլիթ Ստեփանյան Նիկոլը չտես գեղցի ա, ով վերջապես փող ա տեսել ու կյանք ա ուզում վայելի. Արթուր Դանիելյան Արցախի առաջին նախագահին կալանավորել ես. դա չի նշանակում, որ դա մարսելու ես, վայելելու ես. Գառնիկ Իսագուլյան. անոնս 4 ժամ 33 րոպե՝ հարցեր, որոնց մեծ մասն իմ կարծիքով կարելի է բարձրացնել ցանկացած աշխատանքային օր Մեզ համար նախկին պաշտոնյաներ են եղել, ընդ որում պաշտոնավարել են բավականին վիճահարույց շրջաններում. Փաշինյան Նիկոլ Փաշինյանի խայտառակ խոստովանությունը Այո, պարտադիր պետք է անցնենք սպանդանոցային համակարգին. վարչապետ Հրայր Թովմասյանը հանդիպել է ԱՄՆ-ի Իլինոյս նահանգի Ջոն Մարշալի անվան իրավաբանական համալսարանի պրոֆեսոր Էն Մ. Լուսինի հետ Գյուղացիները հաղթեցին. ինչ է որոշել կառավարությունը Գեորգի Կուտոյանի մահն առավել բևեռացրեց իրավիճակը. «Ժառանգության» հայտարարությունը Կարո՞ղ ենք, ուրեմն դեռ մարդ ենք, չե՞նք կարող՝ հրեն անասունը արածում է հանդում, իսկ հորթին երեկ են մորթել․․․․․ Հայտնի է` ինչու է մահացել զինծառայողը Ոչ հարգելի կառավարություն, սա նորմալ չէ Փաշինյանի զբոսաշրջային օգուտի հրճվանքի մութ կողմերը Ինչպես է «Մարտի 1»-ի գործը հայտնվել փակուղում Հակահայկական հիստերիան ամենուր՝ Վրաստանից մինչև ռուսական իշխանության հայազգիները Լավրովն ու Շոյգուն մնացին. Պուտինին դուր է գալիս պաշտպանական ու արտաքին քաղաքական կուրսը Արարատ Միրզոյանն օրենք է խախտել Այ հենց սա՛ է նոր Հայաստանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 25-ին՝ 14։00-ին, Ժողովրդական արվեստի կենտրոնում տեղի կունենա Արթուր Ալեքսանյանի «Կյանքի իրավունք․ Ղարաբաղ» գրքի շնորհանդեսը։ Հունվարի 23-ին՝ ժամը 12։00-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա քննարկում՝ «Ի՞նչ ենք շնչում. Երևանում օդի աղտոտվածությունը թույլատրելիից բարձր է» թեմայով։ Բանախոսներ՝ Գայանե Շահնազարյան՝ ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Ինգա Զարաֆյան՝ բնապահպան Հասմիկ Խաչունց` Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Դավիթ Խաժակյան՝ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Հռիփսիմե Առաքելյ... Հունվարի 23-ին` ժամը 11:00-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա մամուլի ասուլիս`«Կոռուպցիայի ընկալման համաթիվը (ԿԸՀ) 2019-ին. իրավիճակը Հայաստանում» թեմայով: Բանախոս՝ Վարուժան Հոկտանյան՝ Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Համաթիվը տալիս է կոռուպցիայի հարաբերական աստիճանի տարեկան պատկերը՝ դասակարգելով պետություններն ըստ ԿԸՀ արժեքների: 2019թ․-ի տվյալները հրապարակվելու են «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» համաշխարհային կազմակերպության կողմից սեպտեմբերի 23-ին։ Ս/թ-ի հունվարի 23-ին ժամը 14:00-ին Հրազդանի Հ.Պարոնյանի անվան թիվ 12 հիմնական դպրոցի նիստերի դահլիճում տեղի կունենա մարզի Խորհրդի՝ 2020 թվականի առաջին ընդլայնված նիստը, որի ընթացքում Կոտայքի մարզպետը հանդես կգա Կոտայքի մարզպետարանի՝ 2019 թվականի ընթացքում իրականացրած աշխատանքների վերաբերյալ հաշվետվությամբ: Հունվարի 23-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը և գլխավոր ֆոնդապահ Գոհար Խանումյանը: Թեման՝ «Թանգարանի գործունեության տարվա ամփոփում. արդյունքները: 2020-ի ծրագրերն ու անելիքները: 1920-21 թթ. Կիլիկիայի ինքնապաշտպանական մարտերի 100-ամյակին նվիրված գիտաժողով և ցուցադրություն: Հարակից հարցեր»: «Տեսակետ» մամուլի ակումբի ասուլիսները ժամանակավորապես կանցկացվեն «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գրասենյակում, հ... Հունվարի 22-ին՝ ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Առողջ հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանը: Թեմա` Առողջապահության նախարարությունում իրականացված պագևավճարների իրական թիվը, իրականացված ծրագրերի արդյունավետությունը: Սույն թվականի հունվարի 23-ին՝ ժամը 12:00-ին, ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի Հաղպատ գյուղում գտնվող «Քեֆիլյան» հյուրանոցային համալիրում կմեկնարկի «Ալավերդու տարածաշրջանի այլընտրանքային զարգացման Ֆորում» խորագրով համաժողովը: Հունվարի 22-ին՝ ժամը 13:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը: ԹԵՄԱ՝ Մանվել Գրիգորյանի առողջության վատթարացման և գործի հետ կապված փաստաբանը նոր մանրամասներ կներկայացնի: ՀՈՒՆՎԱՐԻ 22-ին` ժամը 13:30-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի ասուլիսը: ԹԵՄԱ- Ի՞նչ դեր ունեն համատիրությունները՝ վճարների հավաքագրման, թե բազմաբնակարան շենքերում տարբեր խնդիրների լուծման. «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին», «Համատիրությունների մասին» ՀՀ օրենքներում կատարված փոփոխությունները: Հունվարի 22-ին ժամը 13:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրերն են Սպառողների ասոցիացիա հ/կ նախագահ Արմեն Պողոսյանը և բժիշկ, սննդի հիգիենայի մասնագետ Ջեյմս Ստեփանյանը: ԹԵՄԱ՝ սպանդանոցների հիմնախնդրի շուրջ: