«Կառավարությունը չգիտի անելիքն էներգետիկայի ոլորտում». Հրանտ Բագրատյան

ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ նախկին պատգամավոր Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Էլեկտրաէներգետիկ «բլեքաուտի» և անելիքների մասին
Սրանից մոտ 1 շաբաթ առաջ ՀՀ էլ. էներգետիկ համակարգը նստեց։ Իշխանական ներկայացուցիչներն ասում են, որ «բլեքաուտ» էր։ Նկատի ուենալով այն, որ դա ցերեկային իրադարձություն էր՝ ես այն կանվանեմ «բլոքաուտ»։ ՀՀ-ում հոսանք չկար։ Նման բան առաջին անգամ եմ հիշում։ Եղել են 1-2 դեպք ևս, երբ համակարգն անջատվել է կարճ ժամանակով, բայց կանխամտածված։ Փոխվարչապետն ասաց, որ մի քանի ժամից կմիանա, իսկ արդեն երեկոյան Փաշինյանը շնորհակալություն հայտնեց, որ ամեն ինչ վերականգնվեց...
Շնորհակալություն հայտնեց՝ փոխանակ քրեական գործ հարուցելու։ Բլոքաուտի հե՞տ եք խաղ անում։ Բա որ ատոմակայանը աշխատելուց լիներ։ Բա որ Ադրբեջանն ավելի կազմակերպված լիներ։ Բա որ...
Ըստ իս՝ Կառավարությունը չգիտի անելիքն էներգետիկայի ոլորտում։
1. Անհասկանալի է էնեգետիկան, տրանսպորտը, ավիացիան, տեղական ինքնակառավարման հարցերը, ջուրը, անտառը, բնական մյուս ռեսուրսները, բնության և շրջական միջավայրի հարցերը և այլն, մեկ նախարարությունում համատեղելն ու այդ ամենը կրթությամբ պատմաբանի տնօրինությանը հանձնելը։
2. Այդքանից հետո ինչո՞ւ այդ մարդուն փոխվարչապետի կարգավիճակ չեք տվել։
3. Կառավարությունը չունի գիտելիքներ 90-ական թվականների սկզբներին ծագած էներգետիկ ճգնաժամի վերաբերյալ։ Այն ժամանակ 1991-1992թթ ճգնաժամը 1993-1994 թթ հաղթահարվեց հետևյալ 2 հիմնական միջոցառումների շնորհիվ.

ա) Էլեկտրաէներգիայի գեներացնող (էլեկտրակայններ), տեղափոխող (բարձրավոլտ) և իրացնող (ցանցեր) ձեռնարկություննների տարանջատում (Հայէներգոյի վերացում) ու ատոմակայանի վերագործարկում։ Այդ 3 տեխնոլոգիական ու կազմակերպատնտեսական գործառույթների առանձնացումը պարտադիր է էներգետիկ համակարգի հետագա բարեփոխման ու զարգացման համար։ Ներկայումս այն խախտվում է։ Միտում կա հանձինս առանձին սուբյեկտների վերստեղծել մի կառույց, որն այդ 3 գործառույթներն էլ իրականացնում է։ Մասնավորապես՝ անընդունելի է էլ. էներգիայի արտադրության, փոխանցման և վաճառքի համատեղումը 1 մարդու մոտ։
4. Կառավարությունը չունի էլ. էներգետիկայի զարգացման ծրագիր։ Մեր վերլուծությամբ՝ 2034թ էլ-էներգիայի պահանջը կկազմի 9.5 մլրդ կվտ, իսկ ՀՆԱ-ն կկազմի 32 մլրդ դոլար (2019-ի գներով)։ Դա կարող է տեղի ունենալ միայն այն դեպքում, եթե միավոր ՀՆԱ-ի էլ-էներգատարությունը 0.52 կվտ-ից իջնի 0.29 կվտ-ի։ 9.5-ից ավել էլ-էներգիա արտադրելու ոչ հնարավորություն կա, ոչ էլ իմաստ։
5. 9.5 մլրդ արտադրության կառուցվածքն է. 37% արև և քամի (կպահանջվի առնվազն 1800-2000 մվտ հզորություն), 23% ատոմակայան (նոր), 20% ՀԷԿ-եր (կպահանջվի սոսկ մինչև 100 մվտ նոր հզորություն) և 20% ՋԷԿ-եր (Հրազդան 5, Երևանի ՋԷԿ-ի ճապոնական մասը, նոր Ռենկոյի Երևանի ՋԷԿ-ը, շահագործումից լիովին դուրս կբերվեն Հրազդանի ՊՇԷԿ-ի ու Երևանի ՋԷԿ-ի հին ագրեգատները)։
6. Տարեկան մեզ պետք է 120 մվտ քամու և արևի նոր հզորություն։ Այսօր գործարկվում է 25 անգամ պակաս։ Անհասկանալի են փոխվարչապետի ու ՀՀ Նախագահի հայտարարություններն առ այն, որ տեսեք արաբ ներդրողներ ենք բերել։ Ի՞նչ ներդրող։ Ի վերջո, այդ մարդկանց կա՛մ ֆինանսական երաշխիք պիտի տաք, կա՛մ՝ սակագին։ Այս պարագայում հայտարարեք այդ սակագինը ի հեճուկս նախորդ կառավարության։ Դրանից հետո (օրինակ՝ 10 եվրոցենտ սակագնի դեպքում) տարբերությունը կարող եք փոխհատուցել փարիզյան պայմանագրով։ Արաբները ո՞ր օրվա արևային էներգետիկներն են։ Նրանք Jinko-ն են, Trina-ն, Panasonic-ը, Abisolar-ը, թ՞ե Viessmann-ը։ Սակագին հայտարարեք և թող բոլորը գան։ Ու սեպարատ բանակցություններ մի վարեք։
7. Նոր ատոմակայանը պետք է լինի 1000 մվտ-ից ավել։ Համակարգի ճկունության և կորուստները նվազեցնելու համար նպատակահարմար է, օրինակ, 2 հատ 600 մվտ-ց բլոկ, որոնցից մեկը պետք է գործարկել 2028-2029թթ, իսկ մյուսը 2037-2038թթ։ Պետք չէ նշել, թե որոշել եք այն ունենալ։ Այդ որոշումը կայացած է դեռևս 1996-ին, երբ ՀՀ և Ֆրանսիայի միջև արձանագրություն ստորագրվեց։ Որոշել եք ռուսակ՞ան։ Վատ չէ։ Կարող եք նաև նկատի ունենալ չինական տարբերակը։ Չինական ռեակտորները փոքր են և ճկուն շահագործման իմաստով։ Այս պարագայում ֆինանսավորման խնդիրն է հեշտ է լուծվելու։ Իհարկե, պետք է համաձայնեցնել վառելիքի մատակարարումը ՌԴ հետ։
8. Ստեղծեք էլ. էներգիայի շուկա։ Հերիք է սակագին հաստատենք։ Ամեն օր կամ շաբաթ կամ ամիս արտադրողները հայտարարում են թե ի՞նչ գնով և ի՞նչ քանակությամբ են պատրաստ հոսանք մատակարարել, իսկ գնորդներն էլ հայտարարում են, թե ի՞նչ գնով և ինչքա՞ն են պատրաստ գնել։ Այսօր, օրինակ, Չիլիում հոսանքն արդեն 2 ամիս է ձրի է, իսկ Ուկրաինայում, այդ շուկան ստեղծվել է ու գործում է հուլիսի 1-ից, քամու և արևի էլ. էներգետիկ հզորությունների գործարկման տեմպերն անցել են բոլոր ռեկորդները։
9. Պետք է թույլտվություն տալ ներդրողներին գործող ցանցերին զուգահեռ նոր ցանցեր ստեղծելու։ Հեռախոսի պես է. այսօր օգտվում եմ այս ցանցի մատակարարումներից, վաղը մյուսի։
10. Վերը նշվածը չանելու պարագայում անխուսափելի են էլ-էներգիայի մատակարարման հաճախակի խափանումները (դա արդեն այսօր կա) և 90-ականների սկզբների իրավիճակին վերադառնալը։
Ու հիշեք։ Ցանկացած տնտեսական բարեփոխում պահանջում է ռեսուրսների ապակենտրոնացում և ժողովրդավարություն։ Ռեսուրսների կենտրոնացումը, հակառակը՝ միշտ տանում է կոմունիզմի կամ էլ ֆաշիզմի»:

դիտվել է 780 անգամ
Լրահոս
Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. ՔՊ-ական (video) Սասուն Միքայելյա՛ն, հավաքիր քեզ․ չփորձվես մարդկանց վրա քո ավտոներով քշել․ քաղաքացի (video) Սա ձեր արածն է․ մարդիկ վախենում են Տավուշում գերի ընկնել․ Քրիստինե Վարդանյանը՝ ՔՊ-ին (video) Էս հանցագործն ո՞վ է, որ սրա հարցը չլուծենք․ մենք սրան վռնդելու ենք․ քաղաքացի (video) «ՄԻԱՍԻՆ» շարժումը կոչ է անում անհնազանդության ակցիաներ անել Հեռու մնացեք Բագրատ Սրբազանից, լափի մեռածնե՛ր․ Արիանա Հովսեփյան (video) Էդ սյունը հանելու են ու մտցնեն համապատասխան տեղը. Արգիշտի Կիվիրյան (video) Էդ Երկրապահ կոչեցյալը երկրորդ անգամ ա մարդկանց վրաերթի ենթարկում․ Գառնիկ Դանիելյան (video) Ո՞նց թե՝ «պետք ա ուրախ լինենք՝ 50 մետրի վրա Ադրբեջանն ա»․ Լևոն Քոչարյան (video) Հայե՛ր, մեր հողը թշնամուն տվողին կախաղան հանեք․ ոսկեպարցի տատիկ (video) Բաքուն համաձայնել Է Ադրբեջանական զորքն առանց մեկ կրակոցի տեղավորվում է Տավուշի մեր դիրքերում. Կարեն Վրթանեսյան Ինչու՞ է իրանական հրթիռների թիրախում հայտնվել Արցախը․ Արգիշտի Կիվիրյան (video) Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը Սրբազանի մասին ստահոդ լուրեր տարածելով` կարճաժամկետ հաջողություն կարձանագրես․ հայտարարություն Սասուն Միքայելյան, դուք եւ ձեր կցորդները հավաքեք ձեզ. Բագրատ Սրբազան (video) Անվստահություն․ եթե ոչ՝ մանդատներից հրաժարում․ հայտարարություն «Խելագար կառավարություն է, որ պատերազմով վախեցնի»․ Գեղամ Մանուկյան (video) Ոսկեպարը կդառնա անկլավ․ համայնքի վարչական ղեկավար Երևան–Սևան ճանապարհը բացվեց. քաղաքացիները վստահեցնում են` պայքարը շարունակական կլինի Իշխանության ներկայացուցիչները արդեն իսկ անթաքույց սկսել են առաջ մղել թուրքական ժխտողական մոտեցումները. ՀՅԴ Բյուրո Մի օր էդ բերետավորների երեխեքը էդ կադրերը տեսնելու են Ինչու է Նիկոլ Փաշինյանը տեղայնացնում Տավուշի խնդիրը «Ժողվարչապետի» հաշվետվությունը բրիտանական մամուլին Թշնամին Փաշինյանն ա․ հողերը տալու համար երևի փող էլ ա ստացել. ակցիա (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am