Ուժգին պայթյուն. կա 10 զոհ
Չինաստանի Հենան նահանգի գազի վերամշակման գործարանում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է 10 մարդ: 19 մարդ տուժել է, ևս 5 անձինք անհետ կորած են համարվում: Այս մասին հայտնում է korrespondent.net-ը՝ հղում անելով տեղական լրատվամիջոցներին:
Այժմ փրկարարները փորձում են գտնել անհետ կորածներին:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը աշխատանքային խումբ է ուղարկել դեպքի վայր: