Ո՞վ է Ռուսաստանի հաջորդ նախագահը

Ռուսաստանի Դաշնության խորհրդարանի ստորին պալատի՝ Պետական դումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը հերթական անգամ քննարկում է երկրի մայր օրենքում փոփոխություններ կատարելու և օրենսդիր մարմնին ավելի շատ լծակներ տրամադրելու հնարավորությունը։

Bloomberg լրատվական գործակալությունն ավելի վաղ հաղորդել է, որ Կրեմլը քննարկում է նախագահ Վլադիմիր Պուտինի պաշտոնավարման չորրորդ ժամկետի ավարտից հետո նրա կառավարումը խորհրդարանի լիազորություններն ընդարձակելու եղանակով երկարաձգելու տարբերակը։

Վոլոդինն առաջարկում է Պետդումային ընձեռել Ռուսաստանի կառավարության ձևավորմանը մասնակցելու իրավունք։

Այս տարվա ապրիլին նա արդեն մեկ անգամ խոսել է դրա մասին, գանգատվելով, թե «պատգամավորները չունեն կառավարության կազմը հաստատելու հարցում դերակատարության հնարավորություն»։ Երեկ նա այդ թեմայով ծավալուն հոդված է հրապարակել "Парламентская газета" թերթում։

Հիշեցնենք, Պուտինի պաշտոնավարումն ավարտվում է 2024 թվականին, և նա այլևս չի ունենա ևս մեկ անգամ նախագահ առաջադրվելու իրավունք։

Bloomberg-ի աղբյուրների փոխանցմամբ, հարցի լուծման տարբերակներից մեկը վարչապետի պաշտոնն է, սակայն դա տեղի չի ունենա այնպես, ինչպես նախկինում, երբ Պուտինը դարձավ կառավարության ղեկավար, իսկ Դմիտրի Մեդվեդևը՝ նախագահ։
Նոր սցենարով ենթադրվում է, որ Պուտինը կդառնա վարչապետ, նախագահի լիազորություններն էապես կսահմանափակվեն, Պետական դումայում շեշտակի կավելանա ոչ թե համամասնական, այլ մեծամասնական ընտրակարգով ընտրվող պատգամավորների թիվը։

The Bell պարբերականն էլ նշում է, որ երկրի վարչապետին այդ դեպքում Պետական դուման է ընտրելու։

Սա ընդամենը սցենարներից մեկն է, ռուսաստանցի վերլուծաբանները չեն բացառում նաև այսպես կոչված «ղազախական տարբերակը», ըստ որի ավարտելով աշխատանքը նախագահի պաշտոնում՝ Պուտինը օրենսդիր իշխանության կողմից կստանա «ազգի առաջնորդի» կոչում և այդ կարգավիճակով կշարունակի ղեկավարել Ռուսաստանի Դաշնությունը։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 11688 անգամ
Լրահոս
Ոսկեպարի բնակիչը հույս ունի, որ ադրբեջանցիների հետ փոխանակում կանեն (video) Քննիչն ասել է, որ ՔՊ-ի կողմից հնչեցված «ականջներդ ու լեզուդ կկտրեմ»-ը քաղաքական գնահատական է «Թքել եմ Նիկոլի ու իրա կնգա երեսին»․ առևտրական պապիկ (video) Խոշտանգման ժամանակ ոստիկաններից մեկը պահել է Սամվելի բերանը՝ որպեսզի չգոռա. Փաստաբան (video) Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ քաղհալածյալ է․ Կարեն Վրթանեսյան Միջազգային զեկույցն անդրադարձել է ընդդիմադիր համայնքապետերի նկատմամբ շանտաժներին ու ճնշումներին Իրանի Սպահան իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել միայն բռնազավթված Արցախի տարածքից. Վարդան Ոսկանյան Ես ի՞նչ անեմ․ մի տղես Եռաբլուրում է, մյուսը՝ սահմանին․ առևտրական կինը՝ պաշտոնյային (video) Իրանը հերքում է պայթյունների և հրթիռային հարվածների լուրերը Դե մտեք Լֆիկի շուկան․ խեղճ առևտրականներից ի՞նչ եք ուզում․ քաղաքացիները վիճում են պաշտոնյաների հետ (video) Ալիևի հետ «համաձայնություն»․ ի՞նչ է ասել Փաշինյանը Տավուշում․ Սուրեն Պետրոսյանը մանրամասնում է (video) Բաքուն հրաժարվե՞լ է Սահմանադրությունը փոխելու պահանջից Նիկոլն Ալիևի ստրուկն է ու Սուքիասյանի «զոնծիկը»․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծի է ենթարկել բանկի մասնաճյուղի կառավարչին և աշխատակցին Դուք ձեր երեխեքի աչքերին ոնց եք նայում: Սրանո՞վ եք փող աշխատում... (video) «Գնացեք սահմանի հարցերը լուծեք»,«Ապրանքն առգրավում ենք». լարված զրույց առևտրականի ու պաշտոնյայի միջև (video) Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել Փաշինյանը այս անգամ ռիսկ չի արել սպառնալ տավուշեցիներին, բայց մեկ այլ ձև է մտածել․ Մախսուդյան (video) Էթալու եմ ստեղից․ երկու տղա երեխա եմ մեծացնում, որ էսօր փողոցային առևտրի համար տուգանե՞ն (video) «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքը կոչված է կանխելու Ուկրաինայի ճակատագրի կրկնությունը․ Կոբախիձե Լևոն Քոչարյան. Կարծես թրենդային է դարձել ընդդիմադիր դաշտի ներսում, որ խորհրդարանական ընդդիմությունն ավելի շատ ունենա ընդդիմություն, քան իշխանությունները Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Իսրայելը հարվածել է Իրանին. պայթյուններ են լսվել Սպահանի ռազմաբազայի մոտ Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am