Նիկոլը ձվերը դրել է, թրթուռները ուտում են.Գառնիկ Իսագուլյան

Հարցազրույց Ազգային անվտանգություն կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի և Իմ քայլը դաշինքի պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ:/Մաս 2-րդ/

-Իսագուլյանն էլ չի թալանել:

Հովիկ Աղազարյան.Դու թալանին աչքերով ուղեկցել ես ու թողել ես ,որ թալանեն,բոլոր քո շրջապատի մարդիկ:

Գառնիկ Իսագուլյան.Մեկին ասա իմ շրջապատից:

Հովիկ Աղազարյան.Ռոբերտ Քոչարյան ,Սերժ Սարգսյան:

Գառնիկ Իսագուլյան.Ես երբ ընդհատակում եմ եղել,Հովիկ Աղազարյանը նախաձեռնել է ինձ կուսակցութնից հեռացնել,հետո ասում է՝ինչու մեր ճանապարհները բաժանվեցին,հետո էլ
իրենց հեռացրեցին,դա էլ ասա :Դու ,Հրայրը Կարապետյան և կարծեմ Ռուբիկը Հակոբյան,նրա մատն էլ է խառնը, նախաձեռնեցիք իմ ՝կուսակցությունից հեռացնելը,ես իմ կուսակցությունը ստեղծեցի:

-Անձնականը թողնենք:

Գառնիկ Իսագուլյան.Հովիկ,երկար չես մնա այս թավշա օլիգարխների մեջ:

Հովիկ Աղազարյան.Ես շատ երկար կմնամ Գառնիկ ջան,իմիջայլոց շատ ավելի երկար ,քան պատկերացնում ես:

Գառնիկ Իսագուլյան.Լրիվ փոխվել ես:

Հովիկ Աղազարյան.Ես լրիվ նույնն եմ:

Գառնիկ Իսագուլյան.Դե ուրեմն ասա,որ դատարան շրջափակել չի կարելի :

Հովիկ Աղազարյան.Նույն վարձով ապրող տղան եմ,3 տղա ունեմ:

-Այնպես չի,որ Իսագուլյանն էլ մի լավ օրի է:

Հովիկ Աղազարյան.Մի հանձնաժողովի անդամ ունեինք ,շատ լավ տղա էր,ասացի՝ աշխատավարձ էինք ստացել, դու այսօր գնա տուն ,ճանապարհին մի հատ պարան առ, ասաց `ինչի,ասացի,որովհետև ժամանակը գալու է,որ դու քեզ կախես ,փող չես ունենալու…

-Վաղը եթե Ստամբուլյան կոնվենցիան բերեն,ձեզ ասեն ընդունեք ,կնոպկան սեղմելո՞ւ եք:

Հովիկ Աղազարյան. Դա երեկվանից է գալիս,մենք այսօր շարունակում ենք :

Գառնիկ Իսագուլյան.Դու պետք է ազնիվ լինես,դու այն ժամանակ այդ բաների դեմ պայքարում էիր,ես շարունակում եմ այդ բաների դեմ պայքարել:

Հովիկ Աղազարյան. Բայց դա երեկվանից է չէ եկել,ձեր իշխանության օրից է եկել ,հասել մեզ:

-Բացատրեցին,որ երբ դու դառնում ես ԵՄ անդամ, դու պարտավոր ես սա ստորագել,բայց վավերացումը կախված է այդ երկիրց,10 երկրից ավել հրաժարվել է,ձեզ ի՞նչն է ստիպում, որ միասեռականների ամուսնությունները,հետագայում նրանց երեխայի որդեգրումը,այս այլանդակությունն ընդունել :

Հովիկ Աղազարյան.Մենք դեռ չենք քննարկել այդ հարցը, ես իմ կարծիքն եմ ասում,ես նմանատիպ դրսևորումներին դեմ եմ :Նախորդ իշխանություններից եկած ժառանգություն է,պետք է նայենք ,կարդանք:

Գառնիկ Իսագուլյան.Ներկա իշխանության մի քանի անուն ասեք:

Հովիկ Աղազարյան.Ում անունը ասեմ, վարաչապետի,պատգամավորների,այսօր իշխանությունը պատկանում է ժողովրդին:

Գառնիկ Իսագուլյան.Առաջվա մեր պատգամավորները ընտրվել են մեր արած գործերին համարժեք:Հիմա Նիկոլ Փաշինյանը ցուպը ձեռքին քայլեց…

Հովիկ Աղազարյան.Ցուպը Արայիկի ձեռքին էր:

Գառնիկ Իսագուլյան.Հա Արայիկը,հիմա էլ ասում է՝40 տարի մնալու ենք իշխանության,Նիկոլ Փաշինյան ,պատկեացրեք մի գեղեցիկ թիթեռ,ձվադրեց,այսօրվա բոլոր պատգավորները,բացի մի երկուսից, այդ ձվերից դուրս եկան և առաջացավ այսօրվա կառավարության անդամները ու նախարարները:Առանց Նիկոլ Փաշինյանի իրենցից ոչ մեկը ոչ կդառնար կառավարության անդամ,ոչ էլ պատգամավոր:Հիմա դրանք թիթեռնիկներ են,թրթուռներ,սաղ օրը մենակ լափում է,հետո ինքը դնում է բոժոժավորման ,անցնում է մի ժամանակ,գեղեցիկ թիթեռ է դուրս գալիս ,որը նեկտար է ուտում:Հիմա իրենց բոժոժավորված ժամանակն է,Նիկոլը ձվերը դրել է, թրթուռները ուտում են:

Հովիկ Աղազարյան.Ինչո՞ւ չեք հարցնում,թե որն է կոչվում օլիգարխ.թող սահմանումը տա:

Գառնիկ Իսագուլյան.Իշխանությունն ունի,հարստությունն էլ հետը :

Հովիկ Աղազարյան.Ո՞վ ունի հասրտություն:

Գառնիկ Իսագուլյան.Ձեր նոր նշանակված պաշտոնական անձինք:

Հովիկ Աղազարյան.Նշանակվել է մեկը,ով երևի ունի հարստություն,նշանակո՞ւմ է ինքը հարստություն ձեռք բերեց իշխանության ժամանակ:

Գառնիկ Իսագուլյան.Կապ չունի:

Հովիկ Աղազարյան.Պետք է պարզենք,թե որտեղից է ձեռք բերել:

Գառնիկ Իսագուլյան.Բերք մարդկանց,որոնք բանակում ծառայել են,որոնք իրենք սեքսի մասին չեն պատմում,ովքեր Գարդասիլը չեն ուզում մեր ժողովրդի վրա փորձարկել, ովքեր սեռական փոքրամասնություն չպետք է դաստիարակեն մեր նոր սերնդին, այդ ամենը բացահայտ է,Հովիկ մի վաեխցիր,ասա,որ այո,կան գոմիկներ,սեռական փոքրամասնություններ:Ձվադրեց,հիմա այդ թրթուռները բոժոժավորվել են, հիմա տեսնենք Նիկոլի ձվերից թրթուռները թիթեռներ են դուրս գալու ,թե ավելի վատ գիշատիչ թրթուռներ:

Հովիկ Աղազարյան.Քիչ մնաց:

-Սա շատ է շահարկվում,որ ասում են նախորդ իշխանությունների ժամանակ է ստորագրվել,սակայն 10 երկրից ավել չի վավերացրել այն :Դուք ունենք բոլոր հնարավորությունները չընդունելու և չեղարկելու:Ասում են,որ եթե տնտեսական առաջընթաց չես կարողանում արձանագրել, Ուկրիանայի և Ռուսաստանի օրինակով ասում ես՝ազգը բռնության է ենթարկվում,փրկեք, բռնաբարվում է,հիվանդ է ,Գարդասիլ բերեք ,հանցագործ է,գողացել է,բռնեք և նման թեմաներով զբաղեցնում՝այսպիսով ցրելով տնտեսական բարեփոխման և ներդրումների թեման,էլի հասարակությունը սառնարանը բացելու է ու տեսնի,որ այն դատարկ է:

Հովիկ Աղազարյան.Հասարկությունը եթե հաջորդ տարի սառնարանը բացի և տեսնի,որ այդ խնդիրները կան, կսկսի մտածել մեզ իշխանությունից հեռացնելու համար:

-Այսինքն՝ դուք երկու տարի եք ուզո՞ւմ:

Հովիկ Աղազարյան.Մենք երկու տարի չենք ուզում ,հասարակությունը մյուս տարվանից կարող է գնահատականներ տալ:

-Գոնե ներդրումներ լինեն:

Հովիկ Աղազարյան.Ներդրումները մի շատ կարևոր բան է պահանջում,որ երկրւմ իրավական համակարգը ինչքանով է գործուն կամ արդարացի,մենք հիմա այդ խնդրի առաջ ենք կանգնած:

-Սկզբից ասում էիք՝ԱԺ-ն թող գնա,խանգարում է,նա թող գնա,այն մյուսը թող գնա,հիմա դատավորներն են խանգարում,միգուցե ասենք՝թող Նիկոլ Փաշինյանը գնա,ամեն ինչ լավ կլինի՞:

Հովիկ Աղազարյան.Այսօր մեր ՀՀ-ում շատ հարցեր լուծվում են իրավական համակրգից դուրս:

-Նիկոլ Փաշինյանն ասաց՝ով իրավունք ունի,դատավորները,դատախազները,ով կարող է նման բան անել:

Հովիկ Աղազարյան.Չեն անում ու չեն էլ աշխատում:

Հովիկ Աղազարյան.Դատավորներ կան,որ հայտարարում են ,որ իրենք առանց փողի ոչ մի գործ չեն էլ սկսում:

-Իսկ դատախազները,նրանց համար չեք ասում,քանի որ դատախազը ձեր ուզած գործի համար գնում է դատարան:

Հովիկ Աղազարյան.Ի՞նչ է նշանակում իրավական համակարգ:

Գառնիկ Իսագուլյան.Պարզ էր չէ,Արմեն Սարգսյանը չուներ ՀՀ քաղաքացիություն, կեղծել էրինչ-որ բան,Նիկոլ Փաշինյանը տեսավ և լռեց:

-Դա Սերժ Սարգսյանին կհարցնեք:

Գառնիկ Իսագուլյան.Այս մարդը մի թուղթ ցույց տվեց,Փաշինյանն ասաց՝նորմալ է:Հիմա նա հանգուցյալ է,Նիկոլ Փաշինյանն ինչ ուզի կանի, նախագահ չկա,գոյություն չունի,կարող է ինչ-որ մարդկանց ինչ-որ տեղ ուղեկցել և այլն:Հաջորդ փուլը որն է,դատախազ էր,հենց մի դեղին քարտ ցույց տվեց,ստորագրեց ,հիմա ինչ որ Նիկոլ Փաշինյանն ուզեր, այդ դատախազնանելու էր:Դարձավ լավ դատախազ: Այս վերջին դատավորը վարունգ էր,ես զարմանում եմ,թե Ռոբերտ Քոչարյանը ոնց էր դրան դատավոր նշանակել, դրա համար Քոչարյանին պետք է դատապարտել,մեղադրել:Ամբողջ աշխարհում նման բան չի եղել,որ մեղադրողը խոսի,փաստաբանին թույլ չտան:

Հովիկ Աղազարյան.Այսինքն՝Քոչարյանը կարող է դատարանում մատ թափ տա՞,դատավորը չի կարող նման որոշում կայցնե՞լ:Բակոն,բանը պետք է գան Ղարաբաղից այստեղ,հարցեր լուծեն,գնան …

Գառնիկ Իսագուլյան.Բակո բանը չէ..

Հովիկ Աղազարյան.Բակո բանը…ինձ զսպում եմ,չեմ տալիս այս բաժակը գլխիդ ,ուզում ես ինչ-որ բան անես:

Գառնիկ Իսագուլյան.Չհասկացա:

Հովիկ Աղազարյան.20 անգամ սրիկա,ինչ ասես ասում ես,ձայն չեմ հանում:

Գառնիկ Իսագուլյան.Ո՞վ է ասել:

Հովիկ Աղազարյան.Իմ մասին չէ,իմ ընկերների մասին:

Գառնիկ Իսագուլյան.Ո՞վ է քո ընկերը:

Հովիկ Աղազարյան.Ռոբերտը կարող է դատարանում մատ թափ տալ…

Գառնիկ Իսագուլյան.Տեսեք,թե այդ դատավորի համար սիրտը ոնց է մրմռում,ես վերջինը կալանավորել տվեց,դարձավ քո ընկերը, հա՞:

Հովիկ Աղազարյան.Դարձի եկած:

Գառնիկ Իսագուլյան.Որը որ դարձի է գալիս,ձեր կամքը կատարում է,դա լավ է:

Հովիկ Աղազարյան.Եթե պարզվի,որ ինքը թալանել է և ապօրինի ինչ-որ բան է առել, ինքը պետք է պատասխան տա:Ի՞նչ կապ ունի մեկը մյուսի հետ: Դու Նիկոլ Փաշինյային լավ ես ճանաչում,չկա մեկը ում առաջ ինքը պարտարակություններ ունենա,ինքը ազատ մարդ է:

Գառնիկ Իսագուլյան.Ժողովրդի առաջ էլ չունի՞:

Հովիկ Աղազարյան.Ժողովրդի առաջ ունի :

Գառնիկ Իսագուլյան.Թող ժողովրդի պարտքը տա:

Հովիկ Աղազարյան.Ժամանակի ավարտից հետո կտա:

Գառնիկ Իսագուլյան.Դուք ուզում եք թալանել,հինգ տարի հետո ասեք՝ժամանակը նոր է եկե՞լ:Այն ժամանակ էլ ձեր ստուրկ,ստոր արարածներով ընտրություն անեք,ձեր դատավորներով,կառավարության անդամենրով ու ասեք՝գիտես,հիմա արդար է ընտրությունը :

Հովիկ Աղազարյան.Ընտրությունները ազատ չեն եղե՞լ:

Գառնիկ Իսագուլյան.Դու տեսել ես Արմեն Սարգսյանի փաստաթուղթը:

Հովիկ Աղազարյան.Ես չեմ տեսել:

Գառնիկ Իսագուլյան.Բա ինչ է,դու հավատո՞ւմ ես,որ Նիկոլը ճիշտ է ասում, որ նա քաղաքացիություն ունի:

Հովիկ Աղազարյան.Ես այն ժամանակ էլ կասկածի չեմ ենթարկել,ինձ հետաքրքիր չի եղել:

Գառնիկ Իսագուլյան.Օրենսդրի ներկայացուցիչն ասում է,որ կարևոր չի,թե Սահմանդրությունը ինչ սահմանփակում ունի ,դա հետաքրիքր չի:

Հովիկ Աղազարյան.Ես Արմեն Սարգսյանի հանդեպ ունեմ շատ ընդգծված բացասական վերաբերմունք ,որովհետև ինքը միշտ պատեհապաշտ է եղել և մի օր չի եղել ՀՀ շարքային քաղաքացի,հենց պաշտոն է ունեցել,քաղաքցի է եղել,հենց չի ունեցել,չի եղել:

Գառնիկ Իսագուլյան.Դու, ՙլինելով օրենսդրի ներկայացացուցիչ,որը կարող է Սահմանադրության մեջ կետ փոխել,ասում է՝ինձ հետաքրքիր չի:

Հովիկ Աղազարյան.Մենք հիմա ուրիշ հարցերով ենք զբաղված:

Գառնիկ Իսագուլյան.Գարդասիլը բերել է առողջապահության նախարարը քո ազգի վրա փորձարկում է անում ,ինչի՞ չեք հետաքրքվում իրականությանը համապատասխանում է,թե՞ չէ:

Հովիկ Աղազարյան.Մեր հանձնաժողովը այդ հարցով շատ խորամուխ եղած և մյուս կազմակերոպությունը այդ հարցերի քննարկման մեջ նույնիսկ շատ հակասական տեսակներ էր հայտնում:

Գառնիկ Իսագուլյան.Գաղտնի հրաման են տվել,կանչում զոռով երեխաներին սրսկում են ,վրաները փորձ են անում,կանխեք դա:

Հովիկ Աղազարյան.Ինչո՞ւ զոռով,կամավոր է:

Գառնիկ Իսագուլյան.Միլինոավոր օրինակներ կան,որ զոռով են անում:

Առաջին հատվածն՝այստեղ

Հարցազրույցը՝Նաիրա Բաղդասարյանի

դիտվել է 1086 անգամ
Լրահոս
Սիլվա Համբարձումյանը հիմա էլ ՔՊ-ականների դեմ է հաղորդում տալիս Փաշինյանը չի տիրապետում քարտեզներին և համաձայնագրերին. Լուսանկարներ «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Օդի ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում Toyota-ի խմած վարորդը դարձել է ավտովթարների հեղինակ. 12-ամյա տղան ու նրա մայրը հոսպիտալացվել են Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Փաշինյանը սպառնաց Սամվել Շահրամանյանին (video) Արտաշատում պարեկները «BMW»-ով բերման ենթարկված 2 քաղաքացիներից մեկի մոտ թմրամիջոցներ են գտել , նրանցից մեկն անչափահաս է Ինչո՞ւ Կառավարությունը 3 տարում չի կարողանում Շուռնուխում 10 տուն կառուցել․ հարց Սյունիքի մարզպետին (video) Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմ Անդրեասյան 2022-ի աշնանից նպաստից զրկված ընտանիքները կշարունակեն ստանալ իրենց նպաստները Ներկա վիճակում անիրատեսական է մտածել ադրբեջանցիների կողմից օկուպացված մեր տարածք վերադառնալու մասին. Շահրամանյան Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումը մտահոգություն է առաջացրել Ռուսաստանում. Զախարովա Տավուշում մարդիկ զրկվելու են անվտանգ տեղաշարժվելու, հողեր մշակելու, եկամուտը վաստակելու հնարավորությունից. Թաթոյան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է (video) Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարաձվեց մինչեւ տարեվերջ Արցախում քանի մարդ է մնացել Երևանը, իրոք, վերջերս չի մասնակցել ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է Իշխանությունների՝ ամեն ինչ օպտիմալացնելու ու կրճատելու սեւեռումը հասել է Դիլիջան Քաոս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում․ աշխատակիցները հերթով ազատվում են
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 27-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն Գառնիկ Դավթյանը Մարտի 27-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 27-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյան Մարտի 27-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am