Միակ մարդը ,ում Տեր-Պետրոսյանը օրորոցից աճեցրել է,դա Նիկոլ Փաշինյանն է.բանավեճ Գառնիկ Իսագուլյանի և Հովիկ Աղազարյանի միջև

Հարցազրույց Ազգային անվտանգություն կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի և Իմ քայլը դաշինքի պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ:/Մաս 1-ին/

-2 օր է ողջ իրավական համակարգը արձագանքում է Վենետիկի հանձնաժողովի արձանագրությանը ,այդ գնահատականը կարծես մի փոքր շուտ էր եղել,հետո հրապարակ նետվեց,իշխանությունը այլ կերպ արձագանքեց,իրավական հանությունը ՝այլ :Ես կխնդրեի ձեր գնահատականը :Շատերը համարեցին,որ այսօրվա իշխանությունների անգրագետ իրավաբանների ձախողումն էր,անգամ համարեցին,որ ինչ-որ իմաստով Նիկոլ Փաշինյանը դարձել է իրենց գերին,որովհետև իրենք էին,որ պետք է ժամանակին զագուշացնին ,որ կարող է գալ պահը,և կանգնեք նման խնդրի առջև,իսկապես դա այդպե՞ս է :Այնտեղ կային եզրույթներ,որ մենք դեռ պետք է բացենք,որոնք հնարավորություն են տալիս այն հայտարարությունները,որոնք իշխանության ներկայացուցիչները անում էին հատկապես Վահե Գրիգորյանի հայտարարությունները,Գագիկ Ջհանգիրյանը,Անդրանիկ Քոչարյանն են բավականին ակտիվ էին:

Գառնիկ Իսագուլյան.Այնքան էլ տարօիրնակ չէ զեկույցի բովանդակությունը,եթե հաշվի առնենք ,թե զեկույցին ինչեր էին նախորդել Հայաստանի ներքաղաքական կյանքում ,ինչ էր տեղի ունեցել:Կարծում եմ ամենագլխավորը սկսվեց այն պահից,երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց փակել դատարանները,թվում էր,թե այդ ժամանակ ԱԺ-ում պետք է գտնվեին մարդիկ,ովքեր պետք է ամբիոնից կամ կուսակցության ներսում վարչապետին ասեին՝պարոն վարչապետ,այն, ինչ մենք անում ենք, Սահմանադրության կոպիտ խախտում է, երկրորդ և չորրորդ հոդվածների,էլ չեմ ասում օրենքների: Փոխանակ լրջության կոչ անելու,ԱԺ- ն ևս մասնակից դարձավ,հաջորդ օրն առավոտյան թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը ,թե ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավորները մասնակցեցին այդ շրջափակմանը ,կադրեր կան,որտեղ դատավորը փորձում է ներս մտնել պատուհանից ,թույլ չեն տալիս:Դա իշխանության ուզուրպացիա էր,վարչապետը դուրս է դրել Սահմանադրության և օրենքների շրջանակներից,ԱԺ-ն ևս դուրս դրել: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը իր անհասականլի պահվածքով հանգեցրեց նրան,որ Դադիվանքում,իր համար որպես հանգուցյալ նախագահի՝ խունկ եմ ծխել:Արմեն Սարգսյանը ինչ-որ մեկի հայր,ամուսին,պապիկ չեմ ասում ,որպես հանրապետության նախագահ ինքը հանգուցյալ է,չկա,այդ մարդը պարզ տեսնելով ,որ Սահմադրությունը խախտում են թե ԱԺ-ն,թե վարչապետը..

-Հանդիպումներ է ունենում պարբերաբար,վարչապետի հետ էլ հանդիպեց:

Գառնիկ Իսագուլյան.Կապ չունի,հանգուցյալն էլ կարող է հանդիպել, որպես նախագահ,այդ սիմվոլը ինքը թաղեց:Սահմանդրության երաշխավորն էր,պետության գլուխը,պարտավոր էր գործուն միջամտություն ունենալ,և հստակ հայտարարել,որ սա Սահմանադրության կոպիտ խախտում է:Մասնակից դարձրեցին ոստիկանությանը:

-Գոնե դրա համար այսօրվա իշխանությունը պատասխանատու չէ,նախորդ իշխանությունն է իրեն ժառանգել:

Գառնիկ Իսագուլյան.Ինչ կապ ունի,թե ով է ժառանգություն թողել,Աստված իր հետ,այո նախորդ իշխանությունները եթե սխալ չանեին,այսօր նոր իշխանություններ չէին լինի,ես ասում եմ,որ թավշա իշխանությամբ եկած մարդիկ,ովքեր ժողովրդի անունից էին խոսում, իրենց գործողությունները պետք է բխեին միայն օրենքներից և սահմանադրությունից,գնացին ոչ միայն հակասահմանադրական քայլերի,բացահայտ ուզուրպացիայի դատական իշխանության,բացարձակ գործողությունների,որոնք սահմանադրությունից դուրս են,նախագահն էլ, եթե ուրիշ ժամանակ ասում,է որ ինքը լիազորություններ չունի,ինքն ունի գերլիրազորություններ,բայց չի կարող օգտագործել,որովհետև իրեն ավելի շատ հետաքրքրում է իր տակի աթոռը և այդ աթոռի միջոցով ուզում է իր բիզնեսների հարցերը Ղազախստանում,տարբեր երկրներում լուծել՝դիվանագիտական անձնագրի հովի տակ:

-Դուք այսպես եք ասում,բայց մեր ժողովուրդն էլ ասում է,որ Նիկոլ Փաշինյանից բարձր վարկանիշ ունի:

Գառնիկ Իսագուլյան.Մեր խեղճ ժողովուրդը ինչ իմանա ,թե ինչ պարտականություններ ունի նախագահը և չի անում:Վենետիկի հանձնաժողովը գոնե Վահե Գրիգորյանի արկածախնդրությունից հետո,ի դեպ հոգեկան հիվանդ մարդը նման քայլի չի գնա և հայատարարի,որ ինքն է Սահանադրական դատարանի նախագահը…

-Ինչի՞ եք նման բաներ ասում, Սահմանադրական դատարանի անդամ է:

Գառնիկ Իսագուլյան.Եթե հոգեկան հիվանդ չլինի,կասի՞:Գոյություն ունի Սահմանադրական դատարանի նախագահ,անդամներ և շատ հստակ Սահմանդրություն,այդ մարդը իրեն իրավաբան է համարում,ի՞նչ է Վենետիկի հանձնաժողովը պետք է ասեր,որ անդամը և դատավորը տարբեր չեն:Վենետիկի հանձնաժողովը արձանագրեց,այն ինչ հրապարակեց այդ հկ-ն,պարտավոր էր աներ իշխնաությունը,չհրապարակեց:Դրանից հետո կա մաս,շատ լավ դրա մասին խոսում էր Ռուբեն Մելիքյանը,որը ներքին խոհանոցն է,որը պետք է դուրս չհանեն,բայց դուրս հանեցին,կային բաներ,որ փակ էին և պետք չէր հրապարակել:Այն ,ինչ արեց հասարակական կազմակերպությունը,օրինական դաշտում էր,մարդիկ հրապարակել էին և հստակ երևում է,որ նույնիսկ Արևմուտքը,Եվրոպան,Վենետիկի հանձնաժողովը հստակ ասում են՝հարգարժան հեղափոխական իշխանություններ,դուք որ խոսում եք օրենքից և Սահամանդրությունից,ձեր գործողությունները օրենքից և Սահմանադրությունից դուրս են :

-Գագիկ Ջհանգիրյանն իր հարցազրույցներում ասում է,որ մենք այլ ճանապարհով ենք գնում ,նոր դատավորներ կընտրենք:

Գառնիկ Իսագուլյան.Գագիկ Ջհանգիրյանը անմեղ մարդկանց մարդասպանության համար նստեցրեց,մարդասպաններին ազատ թողեց, Մատաղիսի դեպքի մասին եմ ասում ,դրանից հետո նրա ասածը որևէ մեկի համար արժեք ունի՞:

-Ինչի չունի,նույն նախորդ իշխանությունները պաշտոն էին տալիս,և մոռացել էին 1995 թվականը:

Գառնիկ Իսագուլյան.Ինչ կապ ունի ով է տալիս,ես ոչ նախորդ ,ոչ էլ ներկա իշխանություն եմ:

Հովիկ Աղազարյան.Ձեր երկխոսությունը շատ հետաքրքիր էր,չուզեցի միջամտել:Վենետիկյան հանձնաժողովի արձանագրություն կոչվածից եթե հանենք ՍԴ –ի հետ կապված այն հանագմանքը,որ բացահատեց,որ դատավոր և անդամ լինելը նույն բանն է, և 2005-ի Սահմանադրության համաձայն իրենք պետք է պաշտոնավարեն մինչև իրենց պաշտոնավարման ավարտը: Թողնենք մի պահ բոլոր ձևակերպումները ոչ մի ձևով չեն կաշկանդում այն քաղաքական կուրսը,որ մեր թիմը որդեգրել է,մասնավորապես դատական համակարգի թարմացման,ժողովրդի կողմից ընդունելի դարձնելու համար:

-Օրինակ վեթինգը,որից հիմա հրաժարվում եք:

Հովիկ Աղազարյան.Չենք հրաժարվում,վեթինգ բառը դրվել է շրջանառության մեջ և նշանակությունը լրիվ այլ է, այստեղ հետաքրքիր պահն այն է,որ Վենետիկի հանձնաժողովը,շատ եվրոպական կառույցներ տարիներ ի վեր մեր երկրում արձանագրում եմ ժողովրդավարության մեկ քայլով առաջ գնալը ,բայց մենք բոլորս ակնատես ենք եղել,որ համընդհանուր կեպով սկսած 1995 –ից ընտրությունները կեղծվել են,ուզուրպացվել է ժողովրդի իշխանությունը:Եթե որևէ մեկը կասկած ունի ,կարող ենք …

-Ձեր իշխանությունը կասկածում է,1995-ի մասին ձեզանից ոչ ոք չի խոսում և հետամուտ չի լինում:

Հովիկ Աղազարյան.Ամեն ինչը իր ժամանակի մեջ կլուծվի:

-Օրինակ Գագիկ Ջհանգիրյանը պատասխան տալո՞ւ է,որ ԿԸՀ փոխանախագահն է եղել,և նման արդյուքներ են գրանցվել:

Հովիկ Աղազարյան.Դա անձամբ իմ քաղաքական կուրսն է, այս պահին դրա հետ կապված մենք որոշում չունենք թիմի առումով և թիմի անունից չեմ կարող խոսել:Դա ամենաքիչը իմ համար քաղաքական գնահատական է ,թե ինչ իրավական գնահատական է տրվում,այլ հարց է:

-Ինչո՞ւ հրապարակային չեք ասում,տեսնո՞ւմ եք միտում,ինչու հետ չեն գնում 10-15 տարի և սկսում այն կետից:

Հովիկ Աղազարյան.Եթե հնարավոր լիներ ժամանակը ետ պտտեցնել,հասնեինք 1995 թվական ,մի լավ տղա լիներ,դա աներ :

-Դուք լավ տղա ունենք՝Նիկոլ Փաշինյանը,նախագահն էլ նվեր:

Հովիկ Աղազարյան.1995 թվականից սկսեինք այդ ամենը և թույլ չտայինք,որ Լևոն Տեր-Պետրոսյանը Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին աճեցներ, և չգայինք հասնեինք այս օրը,լավ կլիներ:Դա անհնրար է,հետևաբար մենք այսօրվանից ենք գնում,պարզելով ամեն ինչը և հասնում մեր իրավիճակներին:

Վենետիկի հանձնաժողովը նաև գրել է դատարանենրը արգելափակելու մասին ,մարդը ազատության իրավուքն ունի և ազատ տեղաշարժվելու,սա սահմանադրական նորմ է,բայց մյուս մարդիկ կարող են իրենք հարցերը լուծելու համար ճանապարհ փակե լ կես ժամով ,մեկ ժամով , դա չի նշանակում,որ սահմանդրական կարգ խախտեցին , խախտեցին ինչ-որ մեկի ազատ տեղաշրժվելու իրավունքը:

-Եթե մենք հիմա որոշենք գնալ և վարչապետի դուռը փակել 4-5 ժամով և թույլ չտալ ,որ ինքը աշխատանքի չգնա,ասենք ՝ակտ է,ի՞նչ կանեն :

Հովիկ Աղազարյան.Եթե դուք անեք մեթոդաբար և մեկ ամբողջ օր ,բնականաբար դա ազատության սահամանափակում է:

-Ոստիկանությունը, դատախազությունը քայլեր կձեռնարկեն չէ,ի՞նչ քայլեր կլինեն:

Հովիկ Աղազարյան.Իհարկե կձեռնարկեն, կիմանան ,թե ինչ խնդիրներ,պահանջներ ունեքն,կփորձեն ձեր պահանջները բավարարել:

-Չէ, ես ուղղակի ցանկանամ, և փակեմ:

Հովիկ Աղազարյան.Դա կամայական մոտեցում է,այդ ժամանակ իսկապես ազատության սահմանփակում կլինի,իսկ համընդհանուր քաղաքական ուժի կողմից հայտարարվում է,որ դատարանները կես ժամով …

-Իշխող ուժի,շեշտեք:

Հովիկ Աղազարյան. Դա ես չեմ համարում Սահմանադրության խախտում ,առավել ևս,որ վենետիկյան հանձնաժողովը ասում է,որ վեթինգը չպետք է իրականացվի համատարած բոլորի նկատմամբ,դա մենք էլ ենք ասել,ես մասնավորապես ասել եմ ,որ դատավորների 95 տոկոսն են կաշառակեր,ոչ 100 տոկոսը:

-Բոլոր պաշտոնավարող դատավորների ընդհանուր ՎԵԹԻՆԳԸ ոչ անհրաժեշտ ոչ էլ օգտակար կլինի: Փոխարենը, պետք է ամրապնդվեն կարգապահական ընթացակարգերը և ստեղծվի կապ եկամուտների հայտարարագրման համակարգի հետ,ասված է Վենետիկի հանձնաժողովի արձանագրությունում:

Հովիկ Աղազարյան.Բոլոր դատավորների,իմ մտքերը համընկնում են Վնետիկի հանձնաժողովի հայտարարության հետ:Ես էլ եմ ասել,որ պետք չէ բոլորին:

-Դուք ,բայց ձեր թիմը ամբողջ օրը ասում էիք,նույն ձեր նորընտիր,նորաթուխ արդարադատության նախարաը,որ այդտեղից պետք է սկսել:

Հովիկ Աղազարյան.95 տոկոսը գրեթե բոլորն են:

Գառնիկ Իսագուլյան.Նախ ,երբ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը 1985 թվականից,1987 թվականից ղարաբաղյան շարժման ակունքներում ամեն ինչ նախաձեռնում էին,Լևոն Տեր-Պետրոսյանը գտնվում էր անհասկանալի բաների մեջ:Երբ ստեղծվեց Ղարաբաղ կոմիտեն և բերեցին Լևոն Տեր-Պետրոսյանին ղարաբաղյան շարժումը արդեն մեծ թափ ուներ:

-Հարցը պետք է հակառակ ուղղությամբ տանել՝ինչո՞ւ բերեցին Լևոն Տեր-Պետրոսյանին:

Գառնիկ Իսագուլյան.Հակառակը,միակ մարդը ,ում Լևոն Տեր-Պետրոսյանը օրորոցից աճեցրել է,դա Նիկոլ Փաշինյանն է:Եթե վերցնենք Նիկոլ Փաշինյանի քաղաքական կենսգարությունը,պետք է նկատի ունենալ,այնտեղ որպես հանգուցյալ նախագահ է,այստեղ որպես քաղաքական գործիչ ,լրագրող սկսել է Լևոն Տեր-Պետրոսյանի օրորոցային երգեորվ:Ասել,որ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը Լևոն Տեր-Պետրոսյանի աճեցրած են… հակառակն էր:Շարժումը աճեցրեց մեկին,ով իրավուքն չուներ հանրապետության նախագահ լինել,բայց ժողովուրդը միշտ, ցավոք, ընտրության մեջ մեծ սխալներ անում է,որ հետո ճակատագրական է դառնում:Նա չէր էլ կարող աճեցնել:

-Բայց բերել է, չէ:

Հովիկ Աղազարյան.Արթուր Մկրտչյանի մասին էլ մի երկու բառ ասա:

Գառնիկ Իսագուլյան.Կարող եմ ասել,Արթուր Մկրտչյանի մասով ասեմ,որ բոլորը շատ լավ գիտեն,այդ օրերին այցելել եմ Արցախ ,այնտեղ է եղել Կիմ Բալայանը,բոլորս գիտենք,թե նա ինչ կապ ունի այդ դեպքերի հետ:

Հովիկ Աղազարյան.Յուրքանչյուր երկրում ,եթե տեղի է ունենում քաղաքական սպանություն …

-Դուք վստա՞հ եք ,որ սպանություն է տեղի ունեցել…

Հովիկ Աղազարյան.Այո ,եթե այդ կարգի մարդ սպանվում է,և այն չի բացահայտվում,ապա այդ սպանությունը համարվում է քաղաքական և դա անում են իշխանությունները:

-Դա սպանությո՞ւն էր:

Գառնիկ Իսագուլյան.Ո՞վ է սպանել,Լևոն Տեր-Պետրոսյա՞նը:

Հովիկ Աղազարյան.Այդ օրվա իշխանությունները,Լևոն Տեր-Պետրոսյանից սկսած ,վերջացրած շատ –շատերով…

Գառնիկ Իսագուլյան. Լևոն Տեր-Պետրոսյանը ստեղծեց հանձնախումբ,որը ղեկավարում էր դաշնակցական Կիմ Բալայանը ,գնացին այնտեղ փորձաքնություն,ուսանասիրություն արեցին,որ գան զեկուցեն ԳԽ-ին,շատ պարզ դարձավ,և շատերը գիտեին,որ դա սպանություն չի,դա ուրիշ խնդիր է:

Հովիկ Աղազարյան.Հոկտեմբերի 27-ին էլ էր ինքնասպանությո՞ւն եղել:Արթուր Մկրտչյանի հետ ես էլ եմ շփվել,մենք գիտենք,թե նա ինչ կամային տղա էր,ոնց կարող էր ինքնսապնություն անել,փողեր էր կերե՞լ,գողացե՞լ էր,որ ինքսապան լիներ:

Գառնիկ Իսագուլյան.Հայտարարում եմ ,որ հոկտեմբերի 27-ը կազմակերպել է Հովիկ

Աղազարյանը ,կարող եմ նման հայտարություն անե՞լ,կարող եմ:

Հովիկ Աղազարյան.Անհիմն է, նա այդ հնարավորությունը չէր կարող ունենալ:

Գառնիկ Իսագուլյան.Ինչի չէր կարող,պատգամավոր չէր դարձել,դաշնակցությունից,բոլորից նեղացած կազմակերպեց հոկտեմբերի 27-ի,այդ հնարավորությունը ուներ:

Հովիկ Աղազարյան.Եթե քո ասած և իմ ասած հիմնավորումները նույն կշեռիք վրա են,ասա:

Գառնիկ Իսագուլյան.Եթե դու մի բան ասում ես կամ դրա համար ունես հիմքեր,փաստեր,փասերով ես խոսում,դու անհիմն հայատարություն ես անում:Այդ սպանությունը կազմակերպել է Հովիկ Աղազարյանը Լևոն Տեր-Պետրոսյանի անմիջական ղեկավարւթյամբ:Ջհանգիրյանը նախապատրաստել է,Հովիկ Աղազարյանը միջնորդ է եղել,Լևոն Տեր-Պետրոսյանը հրահանգ է տվել,հոկտեմբերի 27-ը կազմակրեպել են,դրա մեջ ամենաշատը կարող էր շահագրգռված լինել Լևոն Տեր-Պետրոսյանը :Չի կարելի աբսուրդի հասցնել:

Հովիկ Աղազարյան.Ես էլի եմ ասում ,եթե սպանությունը քաղաքական է, չի բացահատյտվում,դա արել է իշխանությունը :

-Ինչո՞ւ հանձնաժողովի դաշնակցական նախագահը չբացահայտեց:

Հովիկ Աղազարյան.Կիմ Բալայանին վախեցրեցին,ասացին ՍԴ անդամ կտանք,չբացահատեց:

Գառնիկ Իսագուլյան.Ես կուզենայի ,որ մենք ամեն ինչը տրամաբնության շրջանակներում անեինք,ցանկացած երկրի իշխանություն իշխանություն է այն ժամանակ,երբ ինքն է հարգում բոլոր օրենքները և սրբորեն կատարում դրանք:Եթե որևէ մեկը կասի,որ որևէ երկրի իշխանություն,կոչ է անում գնալ,շրջափակել,ոստիկանությանն էլ հանձնարարում է …Դա մարդու ազատության ոտնահարում է,երրորդ իշխանության ուզուրպացիա է:Դա արվում է ,երբ դատավորը կոնկրետ անձի հետ կապված դատարանում որոշում է կայացնում: Այն դատավորները,որոնք կատարում են իրենց ապօրինի հրահանգները,այդ դատավորները դառնում են սուրբ, հետո ասում են՝վեթինգ:Վեթինգ Ջհնագիրյանը պետք է անի՞,Իմ քայլը դաշինքից մի պատգամավոր պետք է անի՞:

-Նիկոլայ Բաղդասարյանը:

Հովիկ Աղազարյան.Վեթինգը հետևյալն է.կանչում ենք դատավորին,ասում՝նստիր…

Գառնիկ Իսագուլյան.Ո՞վ է կանչում, ովքե՞ր պետք է լինեն հանձնաժողովում:

Հովիկ Աղազարյան.Կարևոր չի,մեկը դու:

-Եթե այդքան մեծահոգի եք,ինչո՞ւ ապրիլյան հանձնաժողովում իրեն չհրավիրեցիք:

Հովիկ Աղազարյան.Հանձնաժողովը կանչում է,ասում է՝նստիր պարոն Գրիգորյան, սա քոնն է,սա քոնն է,սա նույնպես:

Գառնիկ Իսագուլյան.Նոր արդարադատության նախարար եք նշանակել,ով 27 տարին չլրացած դղյակներ ունի:

Հովիկ Աղազարյան.Մենք որևէ մեկի չենք առանձնացնում,կարող է վաղը ես էլ չարաշահեմ իմ դիրքը ,ինձ էլ կանչեն:

Հանձնաժողովը օրենքով սահմանված կարգով նստեցնում է,ասում է՝հարգելի դատավոր,այն տունն էլ ,որ մորքուրիդ տատիկի անունով է,դա էլ է քոնը,ասա որտեղի՞ց սա քեզ:

-Վենետիկի հանձնաժողովն ասաց,որ այդպես չպետք է լինի,դուք շարունակում եք պնդե՞լ:

Հովիկ Աղազարյան.Վենետիկի հանձնաժողովը նման բան չի ասել: Ասել է,որ մասսայական չպետք է լինի :

Գառնիկ Իսագուլյան.Ի՞նչն է խանգարում ձեզ նախարար նշանակելուց առաջ,կանգնել և ասել՝տղա ջան,որտեղի՞ց քեզ այսքանը:

- ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ է ձեռք բերվել, որ բոլոր պաշտոնավարող դատավորների ընդհանուր ՎԵԹԻՆԳԸ ոչ անհրաժեշտ ոչ էլ օգտակար կլինի: Փոխարենը, պետք է ամրապնդվեն կարգապահական ընթացակարգերը և ստեղծվի կապ եկամուտների հայտարարագրման համակարգի հետ:

Հովիկ Աղազարյան.Հայտարարագրում չի նշանակում որևէ բան ցույց տալը,դա հայտարարգրում չի :

-Պետք է պարտադիր սա լինե՞ր,որ արդարադատության 27-ամյա նախարարին նշանակեիք:

Գառնիկ Իսագուլյան.27 տարեկան,բանակից ազատված,դղյակների տեր:

Հովիկ Աղազարյան.27 տարեկանը մեզ համար է փոքր,որովհետև մենք մեծ ենք,27 տարեկանը մեծ մարդ է:

Գառնիկ Իսագուլյան.Այդ հիվանդությամբ ազատված մարդը թենիս է խաղում, ոնց է բանակից ազտվել:

-Բժիշկներն ասում են,որ դա հնարավոր չի:

Հովիկ Աղազարյան.Ոնց է ազատվել,նախորդ իշխանությունների թույլ տվածի արդյունքնում,կհայտնաբերվեն և կպատժվեն:

-Ձեր նախարարը պատժվելու է,եթե հարստությունը ցույց տվեց ,և չապացուցվեց ,թե որտեղից,առողջական խնդիրները չապացուցվեցին,նա կպատժվի՞:

Հովիկ Աղազարյան.Համապատասխան իրավական ընթացակարգով կլինի ամեն ինչ:

Գառնիկ Իսագուլյան.Սկզբում ձեզ վեթինգ արեք,նոր ուրիշին:

Հովիկ Աղազարյան.Այս պահին մասնագետին տեղավորում ենք աշխատանքի համապատասխան պաշտոնին:

Գառնիկ Իսագուլյան.Մի հատ ձեզ վեթինգ արեք,տեսնենք ախպեր ջան,դուք որտեղի՞ց ունեք այս –այս բաները, հետո նոր մյուսներին վեթինգ անենք.ես կարող եմ ձեր պատգամավորներից այնքան մարդու ասել ,որ դյակներ ունի:

Հովիկ Աղազարյան.Կարող է պատգամավորներից ասես,բայց քաղաքական թիմում որևէ մեկին չես կարող ասել:Այն ուժը,որ ժողովրդին առաջնորդեց հեղափոխության հիմա այդ ուժը,որ եկել է իշխանության ,ընտրում է մասնագետներին՝չնայելով իր Հանրապետական,ԲՀԿ-ական անցյալը,աշխատանքի է ընդունում:Այդ երիտասարդի մասին առաջին անգամ լսեցի,որ բանակից ազատված է:

-Դուք 3 հիվանդ նախարար ունեք:

Հովիկ Աղազարյան.Բանակից ազատված է եղել, բայց կարող է լավ նախարար է ,եթե պարզվի,որ խախտումով է ազատվել,դա ուրիշ հարց:

Գառնիկ Իսագուլյան.Նախորդ ու ներկա իշխանությունների տարբերությունը հետևյալն է.88 թվական ,ղարաբաղյան շարժում,մարդիկ իմանալով ,որ իրենց կյանքը դնում են վտանգի տակ,սկսեցին մասնակցել շարժմանը,մինչև 1994 թվականի պատերազմի ավարտը,իրենց կյանքն ու կենասագրությունը Ղարաբաղում է անցել: Քոչարյանի երեխաները,օրինակ Սեդրակը գիտեր,որ գրադը կրակում է,հաշվում էին 40 հատ կամ 24 հատ կրակվեց,դրանից հետո 35 րոպեից դուրս էին գալիս,հետո վազում էին տուն,որովհետև Շուշիից գրադը խփում էր:Այս մարդիկ մինչև 1994 թվականը ազնվորեն ծառայել են հայրենիքին,առանց որևէ կոպեկ ակնկալիքի,հետագայում ցավոք,սրանցից շատերը,օրինակ Մանվել Գրիգորյանը 5 տարի պատերազմի դաշտում կրակի առաջ չի կանգնել:Ցավոք իշխանությունների,Լևոն Տեր-Պետրոսյանի թուլության պատճառով այս մարդիկ ,1994 –ին երբ պատերազմը ավարտվեց,կոչումներ ստացան , պաշտոններ, որոշակի հարստություններ սկսեցին կուտակել, բայց այդ մարդիկ, կրկնեմ պատերազմ են տեսել:Հիմա այս թավշյա հեղափոխականները բանակից փախած,հայրենիքին բացարձակ ծառայություն չմատուցած,առաջին դեմքից մինչև վերջինը,բացի նրանք,ովքեր մեզ հետ կապ ունեն ,ես ու Հովիկը…

-Սասուն Միքայելյանը:

Գառնիկ Իսագուլյան.Դրա համար էլ դրանց իրենց միջից հանում են: Սասունն է,Հովիկն է, վարչության անդամ էին,մեծ հաջողություն ունեցան,իշխանություն կարողացավ վերցնել,իրենց հանեցին,այնտեղ չեն մարսվելու ,Սասունին էլ,Հովիկին էլ,վերջը ուղարկելու են թոշակի:Բայց հայրենիքին ծառայություն չմատուցած,բանակից փախած թավշյա սրիկաներին ,հիմա դրանք դառնում են թավշյա օլիգարխներ, գոնե Մանվելը,մյուսները հայրենիքին կյանք են տվել,հա մի քիչ էլ ճոխ են ապրել:

-Շատ կոպիտ եք ասել՝բոժոժներին են նման,թիթիեռներ են ձվից դուրս եկած:

Գառնիկ Իսագուլյան.Այսօրվա թավշյա հեղափոխականները արդեն օլիգարխ են, բայց հայրենիքն բացի վնասից,օգուտ չեն տվել:

Հովիկ Աղազարյան.Մի անուն տվեք:

Գառնիկ Իսագուլյան.Ձեր նոր նշանակած արդարադատության նախարարը,որը բանակից խուսափել է:

Հովիկ Աղազարյան.Կարող է առողջական խնդիրների պատճառով:

Գառնիկ Իսագուլյան.Այնքան վատառողջ է,որ բանակից խուսափել է ,կարող է արդարադատության նախարար աշխատի:

Հովիկ Աղազարյան.Ինչու չի կարող,նախարարներ կան,որոնք սայլակի վրա են:

Գառնիկ Իսագուլյան.Այդ դիագնոզով ինքը պետք է կուզիկ լիներ,ու չկարողնար շարժվել: Նրանք էլ են լավ քայլում,սաղ օրը իրենց սեքսից են խոսում,ինվալիդներն այդքան սեքսով չպետք է զբաղվեն ,վնաս է առողջությանը:Այս օլիգարխները հայրենիքին մատուցած ծառայություն չունեն,Սորոսի փողերով գնացել են արտասահման,երկու բառ անգլերեն են սովորել ,մտածում են,թե խելքով են:Այդ տխմարները, եթե խելք ունենային ,վարչապետին կասեին դատարան շրջափակել չի կարելի,.այս հիվանդ տղան,որին ՍԴ դատավոր ընտրեցիք,իրենք նախագահ հայտարարելու իրավուքն չունի :Իրենք եթե մի կոպեկի խելք ունենային,վարչապետին այս քաքի մեջ չէին գցի:Ես ու դու հին տղա ենք:

Հովիկ Աղազարյան.Բա ինչի՞ բաժանվեցինք ես ու դու:

Գառնիկ Իսագուլյան.Մեր գաղափարները չեն փոխվել, դու էլ չես թալանել:

Շարունակությունն՝այստեղ

Հարցազրույցը՝Նաիրա Բաղդասարյանի

 

դիտվել է 2242 անգամ
Լրահոս
Սամվել Վարդանյանին ծեծել են․ քաղբանտարկյալներին ասում եք՝ մեր դեմ խաղ չկա․ Աննա Մկրտչյանը՝ ՔՊ-ին (video) Ռուսաստանն արտատարածաշրջանային ուժ չէ. Իրանի դեսպանի կոնկրետ պատասխանը (video) Ոստիկաննե՛ր, դուք ոստիկա՞ն եք, թե՞ խուլիգան․ Սամվելին տվել եք ծեծող բանդայի ձեռքը․ Տաթև Արցախ (video) Հայ զինվորները սպանվել են իսրայելական զենքով. Իրանի դեսպանի ուշագրավ հայտարարությունը (video) «Էս էգերի համար Աննայի մոտ լափելը, բղկալը, տռճիկ տալը պատիվ է»․ Արմինե Ադիբեկյան (video) Իրանը քշելու է ու տանի Ադրբեջանին․ վտանգավոր զարգացումներ տարածաշրջանում․ Վան Համբարձումյան (video) Ավանի դպրոցներից մեկում աշակերտները վիճել են, միջամտած ուսուցիչը վնասվածքներ է ստացել (video) ՀՀ-ի ճանաչված սահմանները Իրանի համար կարմիր գիծ են. դեսպան (video) Անդրանիկ Քոչարյանին պատրաստ եմ բուժման համար ֆինանսապես աջակցել․ Արամ Ավետիսյան (video) Բրյուսելում կայացած հանդիպման վերաբերյալ խոսել ենք Հայաստանի իշխանությունների հետ․ Իրանի դեսպան (video) Քննիչն ինչ գիտի, թե ես ինչը կարող եմ օգտագործել որպես ապացույց. Ռուբեն Մելիքյան (video) Արցախը հանձնած այս իշխանության կողմից անհեթեթություններ են հնչում. Մինասյան (video) Ովքե՞ր և ի՞նչ պայմաններում են ծեծի ենթարկել Սամվել Վարդանյանին Արագածոտնի մարզում գազաբալոններով բարձված «ԶԻԼ»-ը կողաշրջված հայտնվել է ձորակում ՊՆ պաշտոնյան մեղադրվում է 125.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ Արտակարգ դեպք` Երևանում Հայոց ցեղասպանությանն անդրադարձը` թե՛ վկայությունները, թե՛ մամուլի հրապարակումները, չեն դադարել 1915-ի ավարտով. Գայանե Մանուկյան Ավանեսյանը՝ Առողջապահության նախարարությունում եւ «Ուիգմորում» խուզարկությունների մասին (video) ՊԱԳ-ի տնօրենը՝ ԱԱԾ-ի խուզարկության մասին Իրանի դեսպանը դիմում է Հայաստանին ու Ադրբեջանին (video) Ալեն Սիմոնյանի թքելու թեման՝ միջազգային զեկույցում Համբերե՛ք, մեկ ամսից կտրուկ փոփոխություն է լինելու․ Արդարադատության նախկին նախարարի տեղակալ (video) Ահավոր ա, տատ ու թոռ իրար ծոց են քնում, ասել եք՝ կլուծեք շենքի հարցը․ ավագանու անդամը՝ Ավինյանին (video) Ինչո՞ւ է վախեցած իշխանությունը Սամվել Վարդանյանից Ալիևը ԼՂ-ում էթնիկ զտում արեց, մարդիկ թիրախավորվեցին հայ լինելու համար (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Ալեքսանյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am