ՌԴ Քննչական կոմիտեն սկսել է ստուգումը Շերեմետևոյում
Քննչական կոմիտեն (ՔԿ) ստուգում Է սկսել Շերեմետևո օդանավակայանում Nordwind («Հյուսիսային քամի») ավիաընկերության Մոսկվա - Երևան չվերթի ինքնաթիռում տեղի ունեցած ծխոտումից հետո: Այդ մասին ՏԱԱՍ-ին հայտնել Է Ռուսաստանի Քննչական կոմիտեի Մոսկվայի Տրանսպորտի միջտարածաշրջանային քննչական վարչությայն ներկայացուցիչ Ելենա Մարկովսկայն:
«Ներկայումս պատահարի վայրում աշխատում Է քննչական-օպերատիվ խումբը, կազմակերված Է ստուգման անհրաժեշտ միջոցառումների համալիր, որոնք նպատակաուղղված են պատահարի բոլոր հանգամանքների և պատճառների պարզմանը»,- ասել Է Մարկովսկայան: