Անսպասելի շրջադարձ Քոչարյանի գործով

Սահմանադրական դատարանը կասեցրել է Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիության գործով հայցի վարույթը և այն ուղարկել Վենետիկի հանձնաժողով և Մարդու իրավունքների եվրոպական դատարան` խորհրդատվական կարծիքի:

«Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել «Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործերով խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով Մարդու իրավունքների եվրոպական դատարանին և Վենետիկյան հանձնաժողովին դիմելու, և այդ կապակցությամբ հիշյալ գործերի վարույթները մինչև պատասխանները ստանալը, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 56-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետի հիմքով կասեցնելու վերաբերյալ»,- նշվում է ՍԴ-ի տարածած հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Քոչարյանի փաստաբանների դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանը որոշելու էր Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը:
Սահմանադրական դատարանի այս քայլը անսպասելի շրջադարձ է Քոչարյանի գործով, որը կարող է փոխել ոչ միայն գործի ընթացքը, այլ նաև Քոչարյանի իրավական և քաղաքական կարգավիճակը: Սահմանադրական դատարանը իր ապագա որոշման հիմքում անպայմանորեն դնելու է Վենետիկի հանձնաժողովի և ՄԻԵԴ-ի խորհրդատվական կարծիքը, որը մի կողմից յուրօրինակ ապահովագրություն է ՍԴ-ի համար: Մյուս կողմից էլ այդ եզրակացությունները ակամայից դառնալու են միջազգային յուրօրինակ փորձաքննություն` Քոչարյանի նկատմամբ կիրառված իրավական քայլերի գնահատման առումով:
Վենետիկի հանձնաժողովի և ՄԻԵԴ-ի ներգրավումը փոխում է գործի ընթացքը ոչ միայն և ոչ այնքան մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի, այլ նաև Հայաստանի ներկա իշխանության, մասնավորապես վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար: Մեկ այլ բան է հայտարարել, թե Հայաստանի դատական համակարգը Հայաստանի հանրության շրջանում չունի բավարար վստահություն, բոլորովին այլ բան` նույն մեղադրանքն ուղղել Վենետիկին և ՄԻԵԴ-ին կամ նրանց համար վեթթինգ պահանջել: Ի վերջո, դատական համակարգի վստահությունը բարձրացնելու և իրավական պետություն դառնալու իրական ճանապարհը ցանկացած գործի, հատկապես հանրային կան արձագանք գտած Քոչարյանի գործի քննությունը օրենքի շրջանակում, բացառապես դատական ընթացակարգերով առաջ տանելն է: Մնացած բոլոր ճանապարհները քաղաքական են, հետևապես անընդունելի, որովհետև քաղաքականացված դատական համակարգի կործանարար հետևանքը մենք արդեն տեսել ենք:

 

 Հայկ  Դավթյան

դիտվել է 9076 անգամ
Լրահոս
Արցախի ղեկավարների հարցազրույցները եթեր չեն գնացել Մենք իշխանություն ճանկռելու, գրկելու, կրծելու խնդիր չունենք. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 191 Փաշինյանն այս անգամ էլ գնացել է գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի հետևից․․․ խուզարկություններ են անում (video) Ելք ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Հայաստանի ղեկավարությունը սկսում է արտահայտել այն մտքերը, որոնցով Փաշինյանը ստեղծել էր իր «Ելք» շարժումը. Լավրով Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում Ի՞նչ կլինի, եթե իշխանությունն իրականացնի Ադրբեջանի ցանկությունը Տավուշում (video) Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ները Այս ընթացքը կասեցնել չի ստացվի` անկախ նրանից, թե իշխանությունը դա ճնշելու ճանապարհին քաղբանտարկյսլների շարքը կընդլայնի՞, թե՞ մարդկանց դեմ բութ գործիքներ կկիրառի. Տիգրան Աբրահամյան «Հիմա այս ի՞նչ եք դարձրել մեր երկիրը»․ Վարդան Ոսկանյան Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում Լավրով. Պուտինին զարմացրել է Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու Փաշինյանի որոշումը Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են Լավրով. Փաշինյանը հրավիրել է ԵՄ առաքելություն Հայաստան՝ Ադրբեջանին խոստանալով, որ դա կլինի 2 ամսով Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք Կրկին մեղադրում են ՌԴ-ին Մայիսին կամ հունիսին սպասվում է Ռուսաստանի կողմից լայնածավալ հшրձակում, բայց մենք պատրաստ չենք․ մենք հիմա օգնության կարիք ունենք․ Զելենսկի ՀՀ սահմանային փոփոխություններից հետո Խնածախի ապարանքը հայտնվեց սահմանից 700 մ․ հեռավորության վրա Դժվարին որոշում եմ կայացրել. Վազգեն Ռշտունի Օգնության հասած ավտոմեքենան այրվել է, կրակը տարածվել է Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը Եկեք համախմբվենք մեր ջանքերում՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի շահերն ու իրավունքները․ Արտակ Բեգլարյան «...կպատերազմենք»․ Սիմոնյան Ալեմ Սիմոնյանը կրկին կհանդիպի Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հետ Քիրբին ու Զախարովան խոսել են Կրոկուսի ահաբեկչության մեղավորներից․ միմյանց վիրավորանքներ են հնչեցրել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am