Ռուսաստանը պատրաստ է Սու-35 կործանիչներ մատակարարել Թուրքիային
Ռուսաստանը պատրաստ է Սու-35 բազմաթիրախային կործանիչներ մատակարարել Թուրքիային, եթե վերջինս նման ցանկություն հայտնի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Ռոստեխ» պետական կորպորացիայի ղեկավար Սերգեյ Չեմեզովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Եթե մեր թուրք գործընկերները նման ցանկություն հայտնեն, ապա մենք պատրաստ ենք մատակարարել Սու-35-ները»,- ասել է նա: