Սամվել Բաբայանը հաջորդ շաբաթ կհայտարարի փողոցային պայքարի մասին
«Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը ծրագրում է եկող շաբաթ համագումար անել ու հայտարարել փողոցային պայքարի մեկնարկը:
Բանն այն է, որ չնայած սահմանադրական փոփոխությունների համար Բաբայանի թիմին հաջողվել է պահանջվող ստորագրահավաքը հաջողությամբ ավարտել, սակայն թե´ հայաստանյան, թե´ արցախյան պաշտոնական շրջանակները հայտարարել են, որ գործընթացը հակաօրինական է:
Եվ մեծ է հավանականությունը, որ Արցախի Գերագույն դատարանը, այսինքն' ՍԴ-ն, մերժի նախագիծը, ուստի Բաբայանը ցանկանում է մի ոտ շուտ բռնել իշխանությունների վախը, փողոցով պարտագրել սահմանադրական փոփոխությունները: Ի դեպ, նա արդեն թիմ է հավաքագրում, նախընտրական շտաբներ ձեւավորում, շտաբի պետերին, օրինակ, 300-400 հազար դրամ աշխատավարձ են խոստացել վճարել»:
Առավել մանրամասն՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: