ԲԴԽ անդամները նիստ են հրավիրել՝ Նախշուն Տավարացյանի լիազորությունները դադարեցնելու պահանջով
Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գրիգոր Բեքմեզյանը ֆեյսբուքյան իր էջում արված գրառմամբ տեղեկացրել է, որ գործընկերների հետ ԲԴԽ նիստ են հրավիրել՝ խորհրդի անդամ Նախշուն Տավարացյանի լիազորությունները դադարեցնելու պահանջով։
«Ցանկանում եմ հայտնել, որ ես և իմ գործընկերներ Հայկ Հովհաննիսյանն ու Լիպարիտ Մելիքջանյանը հրավիրել ենք Բարձրագույն դատական խորհրդի նիստ 2019թ. հուլիսի 18-ին ժամը 11։30, խորհրդի անդամ Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջով (նիստի հրավիրման պահանջը ստորև)։ Հայտնում եմ, որ համաձայն Դատական օրենսգրքի Խորհուրդը գործելու է որպես դատարան, ուստի նիստը անցկացվելու է դռնբաց, քանի դեռ միջնորդություն չի ներկայացվել այն դռնփակ անելու համար»։