«Ավելի լավ է վեթինգ չանել, քան այն սխալ անել». Սոսի Թաթիկյան

Հանրային կառավարման մասնագետ Սոսի Թաթիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վենետիկի հանձնաժողովի փաստաթղթի մասին.

1. Վենետիկի հանձնաժողովը ընդունել է, որ դատական համակարգի հանդեպ վստահություն չկա: Այն եզրակացրել է, որ համընդhանուր վեթինգը իմպերատիվ չէ, սակայն պետք է վերանայել Դատական օրենսգիրքը և ամրապնդել դատական համակարգի կարգապահական ընթացակարգերը: Այսպիսով, այն չի ժխտել խնդիրը, պարզապես վեթինգի փոխարեն առաջարկել է այն լուծելու այլ տարբերակներ: Վեթինգն, իսկապես, այդ խնդիրը լուծելու միայն մի տարբերակ է, և պետք է իշխանությունների հետ աշխատել կարգապահական մեխանիզմների ամրապնդման, դատավորների բարեվարքությունն ու բարձր էթիկան ապահովելու և նրանց կոռումպացվածությունն արմատախիլ անելու ուղղությամբ:
2. Վեթինգի հարցում Վենետիկի հանձնաժողովի վերապահումները կարող են պայմանավորված լինել հետևյալ գործոններով.
- Ալբանիայում վեթինգի գործընթացում լուրջ խնդիրների առկայությունը, ինչպես օրինակ` քաղաքական միջամտությունը, դատաիրավական համակարգի անցյալ տարվա ճգնաժամը ու դատական գործերի կուտակումը: Ես և այլ փորձագետներ հենց սկզբից զգուշացրել ենք ալբանական մոդելը կրկնօրինակելու ռիսկերի և ուրիշների դասերը հաշվի առնելով` ազգային կոդելի մշակման անհրաժեշտության մասին: Ցավոք, դա տեղի չունեցավ:
- Հնարավոր է, որ Վենետիկի հանձնաժողովը նկատեց, որ վեթինգի մշակման գործընթացը սխալ հունով է սկսել ընթանալ: ԲԴԽ-ի կողմից վեթինգ անելը այս փուլում շարունակում է մնալ խիստ խնդրահարույց: Ավելի լավ է վեթինգ չանել, քան այն սխալ անել:
- Իշխանությունները վեթինգի հարցի շուրջ այդպես էլ չանցկացրեցին խորհրդակցություններ քաղաքական այլ ուժերի հետ` դրանով իսկ արժեքազրկելով արդեն անցկացված հանրային լսումները:
- Բացի այդ, վեթինգի հայտարարությունը ուղեկցվեց դատարանների մուտքը փակելու ակցիայով, որն անբարենպաստ մթնոլորտ ստեղծեց այդ գործընթացի համար:
- Վենետիկի հանձնաժողովը պետք է որ նկատած լինի վեթինգի հարցում հանրային համերաշխության բացակայությունը:
3. Այս զարգացման դասերից մեկը կարող է լինել այսպիսի նախաձեռնությունների նախօրոք, այլ ոչ թե պոստ ֆակտո բանակցումն ու համաձայնեցումը համապատասխան միջազգային կազմակերպությունների հետ»:

դիտվել է 382 անգամ
Լրահոս
Պայքարը շարունակվում է հիվանդանոցից Պարոն Էրդողան, չփորձեք Հայաստանն ու Սփյուռքը հակադրել, մենք մի ազգ ենք՝ մի պահանջատիրությամբ Արամ Ա. video Նոր մանրամասներ Զաքարյան Արթուրից՝ Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետի Մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական բռնությունների մասին հաղորդումների աճով․ Freedom House Սուրեն Պետրոսյանից բացի բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Գնդապետ Մախսուդյանի հետ դաժան ձևով են վարվել, հիվանդանոցում է. Բագրատ Սրբազան Սուրեն Պետրոսյանին մտադիր են մեղադրել իբր խուլիգանություն կատարելու համար․ հայտարարություն Սա երբևէ ամենախայտառակ տեքստն էր Ցեղասպանության օրվա առթիվ` արված Հայաստանի ղեկավարի կողմից. թուրքագետ Ուղերձում բացակայում է ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի հարցը, չկա իրավական գնահատական... թյուրքագետ Ոստիկանական վայրագություններից տուժած գնդապետը հոսպիտալացվել է. նորից կհետազոտվի Այսօր Գյումրին ընդվզումների պատ կկազմի Առաջին անգամ արքեպիսկոպոսի շուրթերից անեծք և նզովք լսեցի, աղոթենք, որ հենց այս գիշեր այն կպնի հասցեատիրոջը․ Տիգրան Աթանեսյան Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է ՀՀ սահմանային տարածքներում․ Վեհափառ Հավաքվում ենք ժամը 12:00-ին կառավարության շենքի մոտ. Վահագն Չախալյան Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար Անհնազանդության ակցիաներ՝ ժամը 16:00-ին Բերման են ենթարկում մի մարդու, ով այս շարժման ամենաակնառու ոգեշնչողներից և նախաձեռնողներից է Արամ Սարգսյա՜ն, Վազգենն է ազատագրել Ոսկեպարի տարածքները, օկուպա՞նտ էր, որ հիմա Նիկոլ ես պաշտպանում Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանին կեսգիշերն անց ծածուկ Երեւան են բերել Ժողովո՛ւրդ, հարց ունեմ ձեզ՝ հնարավո՞ր է արդյոք խաղաղության դաշինք ստեղծել դահճի ու զոհի միջև, հնարավո՞ր է համերաշխություն նրա հետ.իհարկե, ո՛չ և բյուր անգամ ո՛չ. Արշակ Սրբազան Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու Սա դեռ թատրոնի առաջին արարն է Ամաչում են մարդամեջ դուրս գան Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը Ինչ կապ ունեն Եկեղեցու դեմ արշավի առաջամարտիկները Սորոսի հիմնադրամի հետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am