Եթե հարցեր լինեն, Սերժ Սարգսյանին կդիմենք․ Անդրանիկ Քոչարյան
ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը` անդրադառնալով 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրությամբ զբաղվող քննիչ հանձնաժողովի աշխատանքների ընթացքին, նշեց, որ եթե անհրաժեշտ լինի կդիմեն նաև Սերժ Սարգսյանին:
«Բոլոր մեր ուժային պատասխանատուները, այս պահին եթե ասելիք ունեն, պետք է կենտրոնանան տվյալ ասելիքի վրա: Բայց մենք տեսնում ենք, որ շատ պաշտոնյաներ զբաղված են հասարակության հետ այլ հոլովակներով խոսելով: Ինձ հետաքրքրում են այս պահին ապրիլյան դեպքերն ու դրանց ուսումնասիրությանն առնչվող նյութերը»,- նշեց Անդրանիկ Քոչարյանը: