Փաշինյանը փոխեց բանակցային ձևաչափը... Ադրբեջանի օգտին

Վարչապետ դառնալուն պես Նիկոլ Փաշինյանն իրեն տարանջատեց Արցախի խնդրից` հայտարարելով, թե արցախցիների մանդատը չունի և չի կարող բանակցություններում ներկայացնել Արցախը:

Փաշինյանը նաև հայտարարեց, որ Արցախը պետք է նստի բանակցային սեղանի շուրջ, և ինքն ամեն ինչ անելու է այդ ուղղությամբ:

Այս քայլերի գլխավոր մոտիվացիան պատասխանատվությունից խուսափելն էր:

Բանակցային սեղանը համալրվում է, բայց այլ սուբյեկտով

Թեև Փաշինյանը հայտարարում է, թե, իբր, չի բանակցում Արցախի հարցով, բայց իրականում բանակցում է, այն էլ՝ ինտենսիվ: Ու դատելով ամենից՝ բանակցում է Բոլթոնի տխրահռչակ պլանի շրջանակներում: Պլան, որով նախատեսված է տարածաշրջանային գլխավոր շահառու դարձնել Թուրքիային՝ ի հաշիվ Ռուսաստանի ու Իրանի դուրսմղման: Այդ պլանով Արցախը, հակաիրանական ու հակառուսական գործընթացների մեջ ներգրավելու դիմաց, Ադրբեջանին տրվելիք գինն է: Հայաստանն, ըստ այդ պլանի, մանրադրամ է:

Թե կոնկրետ ո՞ւր կհասնի Փաշինյանն իր արտաքին խաղերում, դժվար է ասել: Մեկ կոնկրետ խոստում նա արդեն իսկ կյանքի է կոչել, բայց հակառակ նշանով:

«Ժողովրդի» վարչապետը, ինչպես վերևում հիշեցրեցինք, խոստացել էր բանակցային սեղանի շուրջ նստեցնել պաշտոնական Ստեփանակերտին: Դա պոպուլիստական հայտարարություն էր, որն առաջին հայացքից խրոխտ ու հեղափոխական էր հնչում, բայց տակը բան չկար, իսկ եթե կային էլ, ապա միայն վտանգներ, քանզի լուրջ աշխատանքներ չէին նախորդել այդ հայտարարությանը:

Փաշինյանը զրո արդյունք է արձանագրել Ստեփանակերտին բանակցային սեղան նստեցնելու հարցում, բայց փոխարենը Ալիևն է օգտվել նրա պոպուլիզմից ու անուղղակիորեն բանակցային սեղան բերել, այսպես կոչված, Արցախի ադրբեջանական համայնքի ներկայացուցչին: Այդ ներկայացուցիչը ներառվել է ադրբեջանական պատվիրակության կազմի մեջ: Այդպիսով Ադրբեջանն առնվազն հավասարության նշան է դնում պաշտոնական Ստեփանակերտի ու «Արցախի ադրբեջանական համայնքի» միջև, ինչին, փաստորեն, Նիկոլ Փաշինյանը դեմ չէ: Վերջինիս համար կարևորը պատասխանատվությունից խուսափելն ու Արցախին «դեմ տալն» է:

«Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում թեմային անդրադարձել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ի նախկին համանախագահ, պաշտոնաթող դեսպան Քերի Քավանոն:

«Հարավային Կովկասում մանրուքները կարող են հսկայական նշանակություն ունենալ։ Եթե Վրաստանի դեպքում փոքրիկ սխալը Թբիլիսիում լայն ցույցերի ալիքի պատճառ է դառնում, ապա Արցախի հակամարտության դեպքում դա տանում է դեպի նոր զոհեր։ ...Թեև Բաքուն մերժում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի պահանջը՝ Արցախյան կողմի՝ բանակցություններին միանալու վերաբերյալ, այնուամենայնիվ, ներքին կերպով Ադրբեջանում որոշ քայլեր արվել են։ Բաքուն հայտարարել է, որ բանակցությունների ձևաչափը պետք է նույնը մնա, բայց ներքին կարգով փոխել է իր պատվիրակության կազմը՝ ավելացնելով այնտեղ Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայությունը։ Ես սա դիտարկում եմ որպես որոշակի նախապատրաստության նշան՝ բանակցային ձևաչափը փոխելու հեռանկարով»,-նշել է ամերիկացի նախկին համանախագահողը:

Ահա թե որտեղ է գտնվում Արցախի հարցում Փաշինյանի «սեփական կետը»: Այդ կետում «Արցախի ադրբեջանական համայնքը» դառնում է բանակցությունների լիարժեք սուբյեկտ:

7or.am

դիտվել է 319 անգամ
Լրահոս
Վախենում եմ, որ իմ փոխարեն մի «տրյապկա» կբերեն. Տավուշի վարչական ղեկավարները հրաժարական չեն տա Տեղի ունեցող գործընթացը որևէ կապ չունի իրական սահմանազատման հետ. այն պայմանավորված է քաղաքական անթույլատրելի որոշումներով ու զուրկ է իրավական հիմքերից. Թաթոյան Ոսկեպարը, Բաղանիսը, Կիրանցը կորցնելու դեպքում՝ հաջորդ Վանաձորն է , Իջևանն է. Գնդապետ Գլուխը արյունլվա է եղել․ ԵԿՄ ավտոմեքենան Նոյեմբերյանում քշել է մարդկանց վրա (video) Գիշերը հանդիպել եմ Կիրանցի գյուղապետին, շատ այլայլված էր․ Բագրատ Սրբազան ԵԿՄ-ի «ՈՒԱԶ»-ը կրկին փորձեց մխրճվել ակցիա իրականացնող քաղաքացիների մեջ․ լարված վիճակ՝ Նոյեմբերյանում ԵԿՄ ավտոմեքենայի կողմից վրաերթի ենթարկված քաղաքացիներից մեկը գլխի վնասվածք է ստացել Չարենցավանում անչափահասների միջև տեղի ունեցած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, կա վիրավոր Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն Նոյեմբերյան համայնքը չի աջակցում սահմանազատման գործընթացին Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը ՇՏԱՊ․ Լեո Նիկոլյանը հացադուլ է անում Զվարթնոց օդանավակայանում․ վիճակը ծանր է (video) Տավուշը պայքարում է, համայնքպետն ԱՄՆ-ում է Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ Ցեղասպանության զոհերի հարգանքի լավագույն ձևը նոր ցեղաապանության բացառումն է և հայկական տարածքների` մեր հայրենիքի փրկությունը Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած վարչապետը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը ՀՀ և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել Միայն «դրսինները» Քոչվոր ադբեջանցիները մեզ դեռ պետք է անկլավ Բաքուն ու Սումգայիթը տան․ դերասանուհի Ալինա Մարտիրոսյան (video) Էն, որ ասում էիք, բերողը մենք ենք, որ չհավանենք, ընենց էլ կհանենք, բա էդ պահը ի՞նչ եղավ. Գայանե Ասլամազյանը Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին Ազատություն կամ մահ. չե՛մ լռելու, քրեական գործերից չե՛մ վախենում․ գնդապետ Միհրան Մախսուդյան (video) Իրանը «հարգում է» Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am