Վենետի՜կ, Վենետի՜կ. մեզ Վիետնամում էլ վատ չէին կերակրում

Վենետիկի հանձնաժողովի լիագումար նստաշրջանն ամփոփող փաստաթուղթը հոգեխանգարմունք է առաջացրել իշխող ուժի մոտ։ Եվ դա բնական է, քանզի Ջիանի Բուքիքիոյի գլխավորած կառույցը 3 կետով սխալ է հանել Նիկոլ Փաշինյանի քայլերը։

Վենետիկում արձանագրել են, որ դատարանների վրա ճնշում է գործադրվել, ու վեթինգի սպառնալիք է կիրառվել Ռոբերտ Քոչարյանի «գործի» շրջանակներում։ Այսինքն՝ փաստվել է, որ 2–րդ նախագահի գործը քաղաքական է և ղեկավարվում է անձամբ վարչապետի կողմից։ Բացի այդ, հանձնաժողովը բացասական կարծիք է հայտնել վեթինգի կիրառման հարցում։

Փաստաթղթից պարզվել է, որ ՀՀ իշխանություններն էլ են համաձայնել վեթինգ չկիրառել, բայց մեր երկրի ներսում այդ մասին ծպտուն չեն հանել, որպեսզի հպարտ քաղաքացիների մոտ իրենց դուխաթափությունը չերևա։

Ինչ մնում է ՍԴ–ի հետ կապված արհեստական աժիոտաժին, ապա Վենետիկում աղբարկղն են գցել ինքնակոչիկ ՍԴ անդամ–դատավոր Վահե Գրիգորյանի՝ անդամ–դատավոր բառախաղային դեմագոգիան։

Այսքանից հետո էլ ինչպե՞ս հոգեխանգարմունքի չենթարկվեին քայլարածներն ու հատկապես դրանց ղեկավարը, որը ծպտուն չի հանել հանձնաժողովի հրապարակած փաստաթղթի վերաբերյալ։ Մինչդեռ նախկինում նա անմիջապես «լայվ» կմտներ, պատերի ծեփագործությամբ կզբաղվեր, կսկսեր ասֆալտի «գործը» կամ էլ կոչ կաներ իր կողմնակիցներին, հայտնի ֆիլմի տարբերակով, սկել Երևանի Հանրապետության հրապարակին կից ջրային տարածքում ու դուրս գալ Վենետիկի ջրային հատվածում՝ շրջափակելով այդ հակահեղափոխական գոնդոլներով լցված քաղաքը։

Հիմա չկա նախկին էնտուզիազմը։ Փաշինյանը դեռ լուռ է։ Տնեցիներն էլ են լուռ։ Անգամ օրիորդ Փաշինյանը չի արձագանքել Վենետիկի հանձնաժողովից դուրս եկած փաստաթղթին։

Փաշինյանների ընտանիքից խոսեց միայն հպարտ ու դուխով Հրաչյան՝ մեր երկրի թիվ մեկ ու թավշյա աներորդին, ով նաև համատեղությամբ ԱԺ պատգամավոր է։

Հրաչյան Բուքիքիոյի պորտը տեղը դրեց՝ հայտարարելով, որ Վենետիկում լավ չեն պատկերացնում, թե ինչ վիճակ է Հայաստանում։ Մի խոսքով, Հրաչյան ցույց տվեց, որ տնեցիներն ու հատկապես նրանց ղեկավարը դեռ ասելիք չունեն, կամ էլ կուլիսային աշխատանքով են զբաղված, որպեսզի կարողանան դեմքը փրկել Վահեի ինքնահռչակումից հետո։

Կամ էլ Փաշինյանն այնքան է տպավորված սինգապուրյան խոլորձից ու վիետնամյան այցից, որ դեռ մտովի այնտեղ է ու բառեր չի գտնում Վենետիկին պատասխանելու համար։

«Վենետի՜կ, Վենետի՜կ. մեզ Վիետնամում էլ վատ չէին կերակրում»,– ամենայն հավանականությամբ, մտածում է ժողվարչապետն ու անջատում «Ֆեյսբուքի» «լայվը»։

7or.am

դիտվել է 524 անգամ
Լրահոս
Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ Քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. Թագուհի Թովմասյան Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ բացահայտելու ականազերծողներին և արգելելու նրանց մուտքը Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան Գերլարված իրավիճակ Կիրանցում․ ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ. video ՇՏԱՊ. Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը. video Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5րդ օրն է՝ հացադուլի մեջ է ու այսօր արդեն հրաժարվել է ջրից. video Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը Նիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն Ներսիսյան Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը 10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է Քաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ Երևանի կենտրոնում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով կին քաղաքացի է ձերբակալվել Նոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am