Հուլիսի 10-ին Նոր Նորք վարչական շրջանում բնակարանային գողության դեպք արձանագրվեց։ Բորյան փողոցի տներից մեկից հափշտակվել են ոսկե զարդեր։
Ըստ տուժողի՝ իրեն պատճառվել է 900․000 դրամի վնաս։ Տանտիրուհին ընդամենը մի քանի ժամ էր տնից բացակայել ու վերադառնալով տեսել, որ զարդերը չկան։ Անմիջապես դիմել էր ոստիկանություն։ Նոր Նորքի քրեական հետախույզները ծավալուն օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզեցին ոչ միայն կատարվածի հանգամանքները, այլև հանցագործությունը կատարած անձի ինքնությունը։
Էջմիածնում ապրող 23-ամյա երիտասարդը հայտնաբերվեց հուլիսի 13-ին և մայրաքաղաքի առևտրի կենտրոններից մեկից կասկածանքով բերման ենթարկվեց ոստիկանության Նոր Նորքի բաժին։ Նա խոստովանել է կատարածը։ Գողոնը հայտնաբերելու միջոցառումները շարունակվում են։ Կատարվում է քննություն։
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը
Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը