politik.am-ը գրում է.Իշխանությունները մտահոգ են այն չինովնիկների քայլերով, որոնք վնասում են իրենց հեղինակությանը։ Կառավարությունը արդեն նոր մարտավարություն է ընտրել և թրեյնինգներ է անելու բոլոր նրանց հետ, ովքեր չեն կարողանում հավուր պատշաճի հանդես գալ լրագրողների առաջ։ Թրեյնինգների անցկացման պարտավորությունը դրված է Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ի վրա։
Ինչպես տեղեկացնում են Քաղավիացիայի կոմիտեի մեր աղբյուրները, կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանի այսօրվա ասուլիսը կազմակերպել է նշված ՊՈԱԿ-ը։ Ավելին՝ ուրբաթ օրը Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ի աշխատակից Ռաֆաել Աֆրիկյանը երեք ժամ անցկացրել է կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի աշխատասենյակում։ Այդ ընթացքում Աֆրիկյանը հատուկ դասընթաց է անցկացրել Ռևազյանի համար՝ մանրամասն բացատրելով, թե ինչ պետք է խոսի, ինչպես պետք է պատասխանի լրագրողների հարցերին և ինչպես խուսափի տհաճ հարցերից։
Օրվա ընթացքում փորձեցինք կապ հաստատել Ռաֆայել Աֆրիկյանի հետ։ Աֆրիկյանը հրաժարվեց մեկնաբանել մեր տեղեկությունը։
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը
Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը