ԱՄՆ հետախուզությունը՝ C-400-ի «խոցելիության» մասին
Stratfor ամերիկյան մասնավոր հետախուզական կենտրոնը հայտնել է ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգը հակաօդային պաշտպանության ամենաարդյունավետ համակարգերից մեկն է, սակայն ունի խոցելիություն: C-400-ի համար վտանգ կարող է ներկայացնել զանգվածային հարձակումը, եթե համակարգի աշխատանքը չի օժանդակվում օդային պաշտպանության այլ միջոցներով,նշել է կենտրոնը , ընդգծել է, որ հակաօդային պաշտպանության համակարգի գործողության հեռավորությունը կարող է հասնել 400 կիլոմետրի, սակայն աշխարհագրական պայմանները, ինչպիսիք են, օրինակ, լեռնային տեղանքը, կարող են նվազեցնել այդ զենքի ռադարային հնարավորությունների արդյունավետությունը:
Ուստի, աղբյուրի պնդմամբ, լեռներում, C-400-ը կարող է խոցել ցածր թռիչքային հրթիռ ոչ թե հարյուրավոր կիլոմետր հեռավորության վրա, այլ միայն տասնյակ: Բացի այդ, համակարգի արդյունավետությունը կախված է այն երկրից, որն ընդունում է այն, ինչպես նաև զինվորականների կիրառումից: