Թուրքիան և Ռուսաստանը իրենց պատմության մասին ֆիլմ կնկարահանեն
gazeta.ru-ի փոխանցմամբ, Ռուսաստանը և Թուրքիան պայմանավորվել են երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների վերաբերյալ համատեղ գեղարվեստական ֆիլմ նկարահանել :
Մշակույթի գործիչների համագործակցության շուրջ բանակցությունները տեղի են ունեցել Ռուս-թուրքական հասարակայնության համաժողովի ժամանակ:
Ապագա կինոնկարը կնվիրվի Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետություն (ՌԽՖՍՀ) և Թուրքիայի Հանրապետության փոխադարձաբար ճանաչման 100-ամյակին:
«Թուրքական կողմը համաձայնել է իր վրա վերցնել նկարահանումների նյութական ապահովումը:Մենք պատրաստ ենք ֆինանսապես և տեխնիկապես աջակցել նախագծին, ընդ որում՝ ցանկանում ենք, որ այն հետաքրքիր լինի ոչ միայն թուրք հեռուստադիտողին, այլև ամբողջ աշխարհին»,- ասել է «Թուրքիայի հեռուստառադիոընկերութուններ» միջազգային լրատվական ալիքների գլխավոր խմբագիր Սերդար Կարագյոզը: