Հրդեհվել է կենտրոնական շուկան (լուսանկարներ)
Ադրբեջանի Սաբիրաբադ քաղաքի կենտրոնական շուկայում հրդեհ է բռնկվել, գրում է minval.az-ը՝ երկրի ԱԻՆ-ի մամուլի ծառայությանը հղումով:
Նախնական վարկածի համաձայն՝ հրդեհը բռնկվել է խանութներից մեկի սառնարանում առաջացած կարճ միացման հետևանքով: