Սառը ցնցուղ Նիկոլ Փաշինյանից

Արցախում ներքաղաքական  խմորումները շարունակվում են:
Սպասվող խժդժությունների մասին հայտարարեց անձամբ
ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանն, ով մի քանի ամիս է ստորագրահավաք է իրականացնում: Քանի որ  Արցախի Հանրապետության Սահամանդրության համաձայն՝ Սամվել Բաբայանը իրավունք չունի առաջադրվել նախագահի թեկնածու։ Բաբայանը ձեռնարկել է ստորագրհավաք, որով ցանկանում է փոխել սահմանադրության այն դրույթը, որն արգելում է իրեն առաջադրվել։
Բաբայանը պատրաստվում է փողոցային պայքար սկսել, հասնել արտահերթ նախագահական ընտրությունների, թույլ չտալ գործող իշխանությունը պատրաստվի ընտրություններին:
Երկար ժամանակ քննարկվում էր, թե Հայաստանի իշխանություններն ինչպես են վերաբերում Սամվել Բաբայանի ձեռնարկած պրոցեսին։ Ակնհայտ էր, որ Բաբայանը լարում է Արցախի ներքաղաքական իրավիճակը և պատարստվում ամեն կերպ իր համար ապահովել նախագահական աթոռը։ Այս մասին նա խոստովանեց նաեւ մեր եթերում, նա չհերքեց, որ նման պայքար է նախապատրաստում, ապա ասաց, որ եթե Արցախի ամբողջ ժողովուրդն էլ կանգնի, Արայիկ Հարությունյանը նախագահ չի դառնա:

Խոսքը նախկին վարչապետի մասին է, ով նախագահ դառնալու հայտ է ներկայացրել:

Չնայած Նիկոլ Փաշինյանին՝ Հարությունյանի ցուցաբերած աջակցության, այուհանդերձ փոխվստահության դեֆիցիտ կա եւ տեղեկություններ էին շրջանառվում, որ Հայաստանի իշխանությունը Սամվել Բաբայանին պահուստային գործոն է պահում:
Եւ այդ գործոնը խաղարկվելու էր ոչ ստանդարտ տարբերակով,նկատի ունենալով գործող իշխանության նկատմամբ վերաբերմունքը եւ հրապարակային տեղ-տեղ առճակատումները: Այս ամենն առաջացրել էր տեղի ԱԱԾ-ի մտահոգությունները: Պատահական չէ, որ անցած շաբաթ Արցախի ԱԱԾ-ն կոշտ հայտարարությամբ հանդես եկավ, որով կոչ էր արել ընտրական պրոցեսի մասնակցիներին՝ չխաթարել սահմանադրական կարգը։ Ակնհայտ էր, որ թիրախում Սամվել Բաբայանն էր։ Եւ ահա, այս իրավիճակում հետաքրքիր շրջադարձ տեղի ունեցավ
Հուլիսի 14-ին, Արցախի հանրապետության Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն ասել է, որ Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքն իրավական տեսանկյունից խնդրահարույց դրույթ է ներկայացնում: Այս մասին հայտնում է artsakhpress.am-ը:
Սա կարելի է դիտարկել Հայաստանի արձագանքը Բաբայանի ձեռնարկած գործընթացին, որը սառը ցնցուղ է Սամվել Բաբայանի համար: Հայաստանի իշխանությունը կամ չվստահեց Սամվել Բաբայանին, կամ էլ, ի վերջո, հասկացավ, որ անկախ ներանձնային հարաբերությունների, Արցախի անվտանգության հետ խաղալն անթույլատրելի է: Իսկ զանգվածային միջոցառումներն, անկասկած, կարող են ճակատագրական դուռ բացել արտաքին հակառակորդի առջեւ:

Անի Սահակյան

դիտվել է 2302 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար Փաշինյանը փակագծերը չի բացում. Արեւմտամետները կասկածում են Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞ Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո Պատգամավորներից մինչև ՊԵԿ օպերլիազորներ․ թանկարժեք ժամացույց հայտարարագրած պաշտոնյաները. «Հետք» Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Վթարային ջրանջատում է սպասվում մի շարք հասցեներում Ի՞նչ հիմքով են ուզում պետականացնել «Գրողների միության» և «Նկարիչների միության» շենքերը. Դատախազության տեղեկանքը Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. ՌԴ ԱԳՆ ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրո Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Խելքի աշաեցե՜ք. Նիկոլին սպասարկող և թուրքերին բացահայտ ծառայողի պահվածք դրսևորող սույն քայլիստ երեսփոխանը ուրիշների գործակալ լինելու մասին է խոսում... Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով Հայկազ Բաղմանյանը հերքում է Սուրիկ Խաչատրյանից 10 մլն դրամ պարտք վերցնելը․ Հետք «Ջերմուկի» ապակյա շիշը կոտրվել է և դրա բեկորը դիպել է քաղաքացու աչքին Լարսը բաց է ՀՀ ղեկավարությունը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրով Գողացել են «Գոյ» թատրոնի անձնակազմի սեփական գույքը Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am