Վրաստանի ներքին գործերի նախարարության տարածած հայտարարության համաձայն, Դավիթ Գարեջիում տեղացիների և ադրբեջանցի սահմանապահների միջև միջադեպ է տեղի ունեցել, սակայն այս պահին իրավիճակը հանդարտվել է: «Հիմա տարածքում լիարժեք խաղաղություն է: Փաստերի ուսումնասիրությունը մեկնարկել է»,- նշված է հայտարարության մեջ: Գերատեսչությունը հանրությանը, քաղաքացիական ակտիվիստներին կոչ է անում չխանգարել սահմանի դելիմիտացիայի հանձնաժողովների աշխատանքին:
Հուլիսի 14-ին ողջ օրվա ընթացքում սոցիալական ցանցերում տեղեկատվություն էր տարածվում, որ Դավիթ Գարեջիում լարված իրավիճակ է: Ավելի ուշ, ՆԳՆ-ն հայտարարություն տարածեց՝ նշելով, որ համալիրի տարածքում խաղաղ վիճակ է: Հատկանշական է, որ Դավիթ Գարեջիի զբոսավար Զվիադ Անանիաշվիլին հայտարարել է, որ Դավիթ Գարեջի վանական համալիրի տարածքում գտնվող Ուդաբնոյի վանքերից ադրբեջանցի սահմանապահները հանել են վրացական սրբապատկերները։
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը
Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը
Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ)
Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը
Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը
Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը
Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը