Մեկ տարի առաջ ժողովուրդն ընտրեց ազատությունը․ ազատություն՝ հանուն ինչի՞

Օրեր առաջ՝ խուսափելով իրավական գնահատական տալուց և այն թողնելով սահմանադրագետներին, տարակուսանքս էի հայտնել Վահե Գրիգորյանի ինքնահռչակման պահվածքի, նրա արկածախնդրությունը նախադեպային դարձնելու վտանգավորության և, առհասարակ, այսպես մտածելու որակների ու գործողությունների շուրջ։

ՔՊ-ն՝ քաղաքական մեծամասնությունն, ըստ էության ոչ միայն չկանխեց ընթացքը, այլև ընթացք տվեց, իսկ որոշ ՔՊ-ական«մասնագետ» պատգանավորներ այնքան ոգևորվեցին իրենց «ձիու քայլով», որ շտապեցին խորհուրդ տալ ՍԴ գործող նախագահին աշխատանքի չգնալ։ Անզուսպ մտասևեռումը, ներքին զսպանակների բացակայությունը, պետություն չհասկանալը, ոչ պրոֆեսիոնալիզմը կամ շատ-ի էյֆորիան բազմաէջանոց նամակ ծնեց․․․

Չեմ թաքցնի իմ մտահոգության առարկան անձերը չեն, այլ ինստիտուտները, որոնք պետություն են ձևավորում, ավանդույթներ, սովորութային նորմեր՝ գրավոր և անգիր․․․ Տրվեցին իրավական գնահատականներ, մեկնաբանություններ, բայց հեղափոխական աղմուկի մեջ չի լսվում կամ ցույց է տրվում, թե չի լսվում քաղաքական այլ ուժերի և պրոֆեսիոնալների ձայնը։

Չի լսվում, որովհետև չափանիշը նեղ շահն է, վրեժխնդրությունը, իսկ թանձրացող բաժանարարները խլացրել են բանականությունը։ Եվ ահա, վրա է հասնում Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումը` վեթինգի և Վահե Գրիգորյանի իրավաքաղաքական հայտարարության մասին․ «Վերանայված Սահմանադրության 213 հոդվածը, այդուհանդերձ, ՀՍՏԱԿ և ԱՆԵՐԿԲԱ սահմանում է, որ մինչև սահմանադրական փոփոխությունները ուժի մեջ մտնելը նշանակված ՍԴ նախագահը և անդամները պետք է ՇԱՐՈՒՆԱԿԵՆ ՊԱՇՏՈՆԱՎԱՐԵԼ մինչև 2005 թվականի Սահմանադրությամբ նշված իրենց լիազորությունների ժամկետի ավարտը: Անհանգստացնող է, որ դատավորի այս հայտարարությունը ողջունվել է խորհրդարանի կողմից և կա գործող դատավորների մանդատների նկատմամբ միջատության վտանգ»։

Նաև իշխանության հետ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ է ձեռք բերվել, որ բոլոր պաշտոնավարող դատավորների ընդհանուր ՎԵԹԻՆԳԸ ոչ անհրաժեշտ, ոչ էլ օգտակար կլինի: Փոխարենը, պետք է ամրապնդվեն կարգապահական ընթացակարգերը և ստեղծվի կապ եկամուտների հայտարարագրման համակարգի հետ»։ Կարելի է և ուրախանալ․ միջազգային կառույցի ջանքով կանխվում է երկրիրը ցնցումների տանող անհավասառակշիռ մի քայլ։ Բայց ինձ տխրեցնում է դիսից եկած ճշմարտությանը անսալը, ավաղ, չունենք քաղաքական հասունության ու պետական մտածողության այն մակարդակը, որ թիմային շահերն ու մանիպուլյացիաները չդառնան քաղաքական վարքագիծ ու օրակարգ։ Համոզված չեմ, որ մեկ այլ առիթով նորից գլուխ չի բարձրացնի թայֆայական մոտավորապեսությունն ու ամբարտավան մաքսիմալիզմը։ Սա՞ է «նոր Հայաստանը», ուր դեռ շարունակվում է Տիզբոնից մարզպան բերելու ու Ռուսաց թագավորին նամակ գրելու ավանդույթը․․․ Մեկ տարի առաջ ժողովուրդն ընտրեց ազատությունը․ որին հետևում է ամենակարևոր հարցը՝ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՈՒՆ ԻՆՉԻ՞

Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 516 անգամ
Լրահոս
Լուկաշենկոն երեք շրջանների նահանգապետերին սպառնացել է հաշվեհարդարով Կորած ՄԻՊ-ի փնտրտուքները շարունակվում են. մտահոգ քաղաքացիները կարող են միանալ որոնողական աշխատանքներին «Սամվել Վարդանյանի հանդեպ կտտանքները մեկ բան են ցույց տալիս, ռեժիմի անձնակազմը վախենում են հանրությունից». Ստեփան Դանիելյան Իշխանությունների կողմից լայն թափ են ստացել ազատ խոսքի նկատմամբ ոտնձգությունները․ ընդդիմադիր խմբակցություններ Հայաստանն իսկապես կրճատել է իր գործունեության շրջանակը ՀԱՊԿ-ի հետ. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Դումանյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի և Ժաննա Անդրեասյանի՞ Պուտինն ու Ռայիսին քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը Ադրբեջանը շարունակում է Շուշիի Սբ. Ղազանչեցոց տաճարի «վերականգնումը» Պենտագոնի խորհրդականներն ահազանգում են, որ ՌԴ-ն մի քանի ամսվա ընթացքում կարող է գրավել Խարկովը Հայոց ցեղասպանությանն անդրադարձը` թե՛ վկայությունները, թե՛ մամուլի հրապարակումները, չեն դադարել 1915-ի ավարտով. Գայանե Մանուկյան ԱՄՆ-ն այն կարծիքին է, որ Իսրայելի պատասխանն Իրանի հարվածներին կլինի սահմանափակ․ NBC News ԵՄ խորհուրդը ապրիլի 22-ին կքննարկի Ուկրաինային զենքի մատակարարումը Վթարվել է Վանաձորն ու 13 այլ բնակավայրեր սնող մայրուղային ջրատարը Խարանը հայ ոստիկանի համբավի վրա մնալու է․ Մի փոքր էլ վաղվա մասին մտածեք Ապրիլի 19-21-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին "Հրեշ" Անդոն հետքայլ է անում Freedom House-ը հիշատակել է ՀՀ խորհրդարանի նախագահի՝ քաղաքացու վրա թքելու հետևանքների բացակայությունը Նիկոլի խուլիգանապետությունը Նիկոլի ընտանեկան թերթով սպառնացող այս "կենդանին" ի՞նչ է նախընտրում, որ իրեն "պադեզդում ծեծեն, թե՞ "զուգարանում սպանեն"... ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը, կինը, դուստրը, որդին, եղբայրը հրավիրվել են Դատախազություն Ով է երգել Աննա Հակոբյանի ընթրիքին Ո՞րն է ոստիկանության մասնագիտությունը` մարդ առևանգելը, մարդ ջարդե՞լը, թե՞ լռությամբ հանցագործության մասնակից դառնալը․ Աբրահամյան ՀՀ-ն պետք է կողմնորոշվի ՀԱՊԿ անդամակցության հարցում. գլխավոր քարտուղար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Ալեքսանյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am