Վենետիկի հանձնաժողովի կողմից հրապարակվել է զեկույց: Ինչի համար եմ սա հատուկ շեշտում, թեև Արդարադատության նախարարության կողմից ևս արձանագրվեց այս հանգամանքը, բայց որոշ մասնագետներ փորձում էին ներկայացնել, իբրև այն զեկույց չէր: Հետևաբար այս մասը հարցի սպառված է:
Նշված զեկույցում արձանագրված մոտեցումը դատական բարեփոխումների վերաբերյալ շատ հստակ ու արդյունավետ են, և փաստացի ընդունվել են. Դատավորների կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործիքակազմի ավելի արդյունավետ իրացում: Լիովին կիսում եմ այդ մոտեցումը, այն հայտնել էի ամիսներ առաջ: Մեր դատական համակարգում կան խնդիրներ, բայց այն լուրջ էվոլյուցիոն զարգացում է ունեցել, հետևաբար Հայաստանում լայն իմաստով վեթինգի անհրաժեշտություն առկա չէ, ինչը ևս արձանագրվեց: Կարծում եմ հենց վերջերս ականատես ենք եղել հենց խիստ կարգապահական միջոց ձեռնարկելու ակնհայտ հիմքի առկայությանը:
Զեկույցում, Վենետիկի հանձնաժողովը Սահմանադրական դատարանի <<անդամ>> <<դատավոր>> եզրույթի շահարկման վերաբերյալ, պարզապես արձանագրեց` <<Սահմանադրական դատարանի դատավորներ>> եզրույթը և ընդգծեց, որ հարցը սպառվել է ՀՀ Սահմանադրության 213-րդ հոդվածի ուժով: Վերջերս շատ է օգտագործվում <<սահմանադրի կամքը>> եզրույթը: Հարգելի գործընկերներ՝ սահմանադրի կամքը հենց արտահայտվել է Սահմանադրության 213-րդ հոդվածով, որի արդյունքում ներկայումս ունենք Բարձր դատարանի 9 դատավոր (ինչպես նշեց և հղում տվեց նաև Վենետիկի հանձնաժողովը): Բնական է այս մասին բազմիցս հայտարարվել էր և ցավալիորեն անբնական ու անհիմն էր դրանից տարբերվող կարծիքը:
Լավագգույն լուծումը ստեղծված իրավիճակում. 1) Պարզապես ընդունել ի գիտություն Սահմանադրական դատարանի դատավորի նամակը, ինչպես Հանրապետության նախագահի ընտրության մեխանիզմի դեպքում էր տեղի ունեցել: Սահմանադրական դատարանի դատավորիների մանդատի, օրինական գործունեությանը ցանկացած միջամտությունը՝ անխուսափելիորեն հանգեցնելու է իրավական հետևանքների: 2) Քննարկել՝ Բարձր դատարանի դատավորի կողմից չեզոքության սկզբունքի ենթադրյալ խախտման կամ դրա բացակայության հարցը:
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը
Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը