Արդարադատության նախարարությունը մոլորեցնում է. Արսեն Բաբայան

Վենետիկի հանձնաժողովի 119-րդ նստաշրջանի զեկույցի հրապարակումից և դրա շուրջ արտահայտված մասնագիտական դիրքորոշումներից հետո ՀՀ արդարադատության նախարարությունը տարածել է հայտարարություն՝ պնդելով, թե այդ զեկույցը ներկայացվում է միակողմանի, Facebook-ի էջում գրել է իրավաբան, «Բաբայան քնսալթինգ» ընկերության հիմնադիր Արսեն Բաբայանը:
«Արդյոք միակողմանի՞ է ներկայացվում զեկույցը հարցին՝ շատ արագ հնարավոր է պատասխանել ծանոթանալով զեկույցի բովանդակությանը: Այն արդեն տարածվել է սոցիալական ցանցերում:
Սակայն գլխավոր առիթը, որն էլ հիմք հանդիսացավ անդրադառնալու Նախարարության հայտարարությանն այն է, որ Նախարարությունը փորձել է շեղել իրականությունն ու հանրությանը ցույց տալ, թե իբր որևէ նոր բան չկա և Կառավարությունն էլ անում է այն, ինչ ասել էր: Այսպես, ըստ հաղոդագրության՝ «Արդարադատության նախարարությունը հաստատակամ է իր մոտեցման մեջ, ըստ որի՝ դատական համակարգի բարեփոխման առանցքում լինելու են դատավորի գույքի, եկամուտների ծախսերի, շահերի հայտարարագրման ինստիտուտի կատարելագործումն ու բարեփոխումը, դատավորների բարեվարքության ու գույքային դրության գնահատման օբյեկտիվ մեխանիզմների արդյունավետ ներդրումն ու կիրառումը» - նախարարությունը հայտնելով շարունակում է, թե իբր՝ «Ուստի, այս առումով որևէ խզում նախկինում արված հայտարարությունների և Վենետիկի հանձնաժողովի զեկույցի միջև չկա»: Սակայն ակնհայտ է, որ նախկինում արված հայտարարությունների և այս հաղոդրագրության միջև առկա շատ մեծ խզում․ հաղորդագրության մեջ, ինչպես նկատեցինք, որևէ բառ չկա դատավորների քաղաքական կապերի մասին, մինչդեռ Կառավարության ղեկավարի հայտնի ելույթի առանցքում հենց այս քաղաքական կապերով պայմանավորված վեթինգն էր:
Նույնիսկ քաղաքական կապերին առնչվող հարցը լրատվամիջոցներից մեկն իր «Վեթինգ» վիդեոշարքում մշտապես տալիս է բոլոր այն դատավորներին, որոնք համաձայնվում են անցնել այլ լրատվամիջոցի յուրահատուկ վեթինգով: Փաստորեն ստացվում է, որ Նախարարությունն առնվազն քաղաքական կապերի մասով ստուգման մտքից հրաժարվել է: Բնականաբար այդ հրաժարումը չէր կարող լինել առանց կառավարության ղեկավարի համաձայնության, ուստի այստեղին էլ հստակ է դառնում, որ Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումն ու կայացած աշխատանքային քննարկումներն անցել են քննադատական-կառուցողական մթնոլորտում և Կառավարությունը հասկացել ու հրաժարվել է դատավորների համատարած վեթինգի գաղափարից:
Հաջորդ խնդրահարույց միտքը հաղորդագրությունում այն է, թե իբր Սահմանադրական դատարանի առնչությամբ կառավարությունը պաշտոնական դիրքորոշում չի հայտնել: Նախարարությունն այս դեպքում պարզապես փորձում է կամ մոլորեցնել կամ էլ մոռացության մատնել վարչապետի մամուլի քարտուղարի կողմից հնչեցրած պաշտոնական դիրքորոշումն առ այն, որ ՍԴ-ում առկա է ճգնաժամ: Մամուլի քարտուղարն այդ մասին հայտնել է լրատվամիջոցներից մեկին, երբ պատասխանում էր հարցին, թե ինչ դիրքորոշում ունի կառավարությունը Վահե Գրիգորյանի նամակի առնչությամբ: Հիշեցնեմ, որ մամուլի քարտուղարը, ում հնչեցրած յուրաքանչյուր հայտարարություն հենց ուղիղ վարչապետի հայտարարությունն է և բացառապես պաշտոնական, ասել էր, որ կառավարությունը քննարկում է, թե ինչ լիազորություններ ունի միջամտելու համար Սահմանադրական դատարանում ստեղծված ճգնաժամին:
Այսպիսով, Կառավարությունը գտել էր, թե ՍԴ-ում առկա է ճգնաժամ, ինչն էլ հանդիսանում է հենց պաշտոնական դիրքորոշում է, որը փորձում է մոռանալ Արդարադատության նախարարությունը», - գրել է Արսեն Բաբայանը։

դիտվել է 265 անգամ
Լրահոս
2018թ․ մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան Ղարաբաղից մինչեւ Տավուշի գյուղերի հանձնում. ո՞ւմ է ձեռնտու Ադրբեջանը շարունակում է իր սահմանագծման գործընթացը՝ արդեն ՀՀ իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի ձեռքով․ Օհանյան Որևէ մեկը բացատրություն ունի՞ այս խայտառակության համար Ցեղասպանությունը մոռացության տվողները չեն մարսելու․ Ռոբերտ Քոչարյան Կենտրոնում այս պահին լարված իրավիճակ է․ բերման ենթարկվածներ կան, ԱԺԲ-ի աջակիցներին ծեծել են Այն ժամանակ, երբ ՀՀ դե-ֆակտո իշխանությունը աստիճանաբար հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից, Թուրքիան ոչ միայն շարունակում է հերքել իր հանցագործությունը, այլև պնդել, թե «հայերն են կոտորել թուրքերին» Տավուշում արմատական դիմադրություն են ցուցաբերում՝ հանձնվողական իշխանության վարած քաղաքականության դեմ Ադրբեջանը օկուպացված Արցախում ջնջում է հայկականության բոլոր հետքերը՝ երկրամասի համար կերտելով «նոր» պատմություն և իրականություն․ Monument Watch «Քայլ արա մերժիր Սերժին» լոզունգով ոգևորված ամբոխի բոլոր ներկայացուցիչները դարձան այս պետության գերեզմանափորը. Արտակ Զաքարյան Հայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե Խառնիճաղանջ ու անհասկանալի բառերի կուտակում է. Հարութ Սասունյանը՝ Նիկոլ Փաշինյանի ուղերձի մասին Ոստիկանի ուղեկցությամբ այս տարի Ծիծեռնակաբերդ այցելած «Արտուշ պապին» Աննա Հակոբյանն էր Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Էլիզա ֆոն Ջոեդեն-Ֆորջեյն Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին Պահանջը դեռ մեկ դար կշարունակե՞նք, թե՞ նոր սկզբի հնարավորություն կտանք․ Պոլսի Հայոց պատրիարք Սա պայքար է հանուն ճշմարտության ու ընդդեմ ստի Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ Մի խումբ քաղաքացիներ հավաքվում են ՁՊՎ-ի մոտ` իրենց աջակցությունը հայտնելու երեկ Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանին «Երկու տարբերակ կա` կամ թշնամուն հեռու ես պահում քո սահմանից, կամ թշնամուն ստիպված դիմավորում ես քո տան բակում»․ Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյան Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի Հրդեհ Կամո գյուղում Ռուբեն Վարդանյանին Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու դեպքում հնարավոր են դրական զարգացումներ․ Իրավապաշտպան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am