Արաբկիրի նախկին թաղապետը 250 հազար դրամով վարձակալել է «Մոլոկանի» այգին. Hetq.am

2009 թվականին Ալբերտ Երիցյանը, լինելով Արաբկիր վարչական շրջանի ղեկավար, որդու հիմնադրած ընկերությանը 50 տարով՝ մինչ 2059 թվականը վարձակալության է հանձնել «Արաբկիր» զբոսայգին:

Վերջինս երեւանցիների համար առավել հայտնի է «Մոլոկանի» այգի անվանումով, գտնվում է Արաբկիր վարչական շրջանի Վ. Փափազյանի փողոցում:
«Հետք»-ը շարունակում է ներկայացնել Արաբկիր վարչական շրջանի այգիների վարձակալության պատմությունները։ Նախորդ հրապարակմամբ ներկայացրել էինք «Վահագն Դավթյան» զբոսայգու վարձակալության պայմանագրերը, այս անգամ կանդրադառնանք «Մոլոկանի» այգու վարձակալության պատմությանը։
«Արաբկիր» մանկական այգու 1 քմ-ը վարձակալել են 160 դրամով. ովքեր են վարձակալները:

Ինչպես «Մոլոկանի» այգին անցավ Երիցյաններին

Ալբերտ Երիցյանը որդու հիմնադրած «Քրեյզի Սփայդրզ ակումբ» ընկերությանն է փոխանցել համայնքի այգին, երբ դեռ վեց ամիս էր պաշտոնավարում՝ որպես թաղապետ։ 2017 թվականից Երիցյաններն այգին ենթավարձակալության են հանձնել «Ալտեր էգո» ընկերությանը, որն այս պահին այգում «Զիփլայն» է շահագործում:

«Քրեյզի Սփայդրզ ակումբ» ընկերությանը վարձակալության է տրվել «Մոլոկանի» այգու ողջ տարածքը՝ 2.82 հա հողամաս, 859 քմ շատրվան, 240 քմ ջրավազան։

Այգու վարձակալության համար տարեկան վարձավճար է սահմանվել 3 միլիոն 20 հազար դրամ, այսինքն՝ ամսական մոտ 250 հազար դրամ: Ըստ պայմանագրի՝ Երիցյանն այգին օգտագործելու էր ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու նպատակով։
2009 թվականից անցել է տասը տարի, այգին անմխիթար վիճակում է, այնտեղ ձեռնարկատիրական որևէ ծրագիր չի իրականացվել, տարածքը չի բարեկարգվել։
Մինչդեռ պայմանագրով նախատեսված է, որ վարձակալը պարտավոր է ապահովել այգու պահպանությունը՝ հաշվի առնելով նրա ֆիզիկական մաշվածությունը։

Այս պահին «Մոլոկանի» այգու վարձակալության պայմանագիրն առոչինչ ճանաչելու և այն համայնքին հետ վերադարձնելու գործընթաց է սկսվել:

Այս մասին «Հետքին» հայտնեց Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանը: Նա գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին՝ խնդրելով իրեն լիազորել այգու վարձակալության պայմանագիրն առոչինչ ճանաչելու գործընթացն իրականացնել:

Ալբերտ Երիցյանը շահերի բախում չի համարում այգին վարձակալելու հանգամանքը

2016 թվականից «Մոլոկանի» այգին վարձակալած «Քրեյզի Սփայդրզ ակումբ» ընկերության 100 տոկոս բաժնեմասը պատկանում է Վարդուհի Նանագուլյանին, ով Ալբերտ Երիցյանի փոխանցմամբ, որդու՝ Արտակ Երիցյանի, նախկին կինն է։ Իսկ ընկերության տնօրենն Ալբերտ Երիցյանի հաշվապահն է՝ Սաթենիկ Գումրույանը։
Ալբերտ Երիցյանը մեզ հետ զրույցում պատմեց թե ինչ նպատակով է այգին վարձակալությամբ վերցրել։

Թեև այգու վարձակալության պայմանագրում նշված է, որ ընկերությունը այգում ձեռնարկատիրական գործունեություն պետք է իրականացնի, սակայն Ալբերտ Երիցյանը նման նպատակ չհիշեց և հավաստիացրեց, որ այգին վարձակալությամբ է վերցրել բարեկարգելու նպատակով։ Ասաց՝ անգամ բարեկարգման ծրագիր էր մշակել, սակայն ֆինանսական խնդիրների պատճառով չի կարողացել այն կյանքի կոչել։

Հարցին, թե ինչու այգին համայնքի միջոցներով չի պահպանել և բարեկարգել, այլ որոշել է վարձակալության վերցնել, նախկին թաղապետը պարզաբանեց, որ այդ աշխատանքների իրականացման համար համայնքը ֆինանսական միջոցներ չուներ։ «Ճիշտն ասած՝ ես ուզում էի այգին վերցնեի, խոստացել էի բնակիչներին, ոչ թե եկամուտ ստանալու համար։ Ուզում էի բարեկարգեի, այգին լավ այգի է, բայց դե հիմա չստացվեց»,- մեզ հետ զրույցում նշեց Ալբերտ Երիցյանը։

 

Ավելին՝ hetq.am-ում

դիտվել է 4177 անգամ
Լրահոս
Սուքիասյանի սանձարձակ պահվածքը հաջորդել է իր վերադասի՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի տելեգրամյան ալիքում արած գրառմանը. ՀԺՄ-ն դատապարտում է Խիստ կարևոր «մանրուքներ» Դուբայ-Երևան չվերթը չեղարկվել է. երկրում հեղեղումները չեն դադարում Պատուհանից վայր ընկած 1-ամյա երեխայի վիճակը կայուն ծանր է․ մանրամասներ Վարչապետն այցելել է Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր բնակավայրեր. ներկայացրել է սահմանազատման գործընթացում առկա իրավիճակը Հայաստանի ապակապիտուլյանտականացումն ապագայում․ Էդգար Էլբակյան 2020-ին դատարան բերված բռնության կոչերի վերաբերյալ գործերի մեծ մասը վերաբերում է ՀՀ վարչապետին. զեկույց Այդ համոզմունքը մենք պետք է ունենանք, որովհետև պատասխանատվությունը կրելու ենք մենք․ Լևոն Քոչարյան Օտարերկրյա գործակալների մասին օրենքը կընդունենք՝ Վրաստանի «ուկրաինացումը կանխելու համար». Կոբախիձե Լեռնային Ղարաբաղ․ Ռուս խաղաղապահների փոխարեն ԵՄ առաքելություն Կոչ ենք անում Հայաստանի իրական ընդդիմադիրներին՝ համախմբվելու այս անօրինությունների դեմ Արցախում ռուսների ներկայությունն իմաստ կունենար, եթե լիներ այն լուծումը, որն իրենք էին առաջարկում․ Արթուր Մարտիրոսյան.News.am Իմ վետոն ժողովրդի ձայնն է․ Վրաստանի նախագահ Թուրքիան փարձարկել է արհեստական բանականությամբ մինի հրթիռ Տրագիկոմեդիա, որտեղ բեմադրվում է հայրենիքի դավաճանական հանձնման հերթական սցենարը... Վահե Սարգսյան Հիմա նայեք սրա թիկնազորին․ Փաշինյանն առնվազն 30 մեքենայով է գնացել Ոսկեպար Խաղաղապահների դուրսբերումը Հայաստանի ղեկավարի կողմից ԼՂ-ն Ադրբեջանի կազմում ճանաչվելու հետևանք է. Կարասին «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքը Վրաստանին կհեռացնի ԵՄ-ից. Միշել Վերին Երզնկայում ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել այգում․ 29 ուղևոր տեղափոխվել է բժշկական կենտրոն ԼՂ-ում ռուս խաղաղապահների առաքելությունը կարելի է համարել ամբողջությամբ կատարված․ Պետդումա Արցախից Ռուսաստանի դուրս գալը էլ ավելի է մեծացնելու Սյունիքի խոցելիությունը․ Վարուժան Գեղամյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am