Մոսկվայի մարզում հանցավոր աշխարհի 32 անդամ է ձերբակալվել. նրանց թվում է նաև Ասլան Ուսոյանի՝ Դեդ Հասանի թոռը
ՌԴ Մոսկվայի մարզի Լյուբերցի քաղաքում ձերբակալված քրեական հեղինակությունների թվում է նաև Իրաքլի Ուսոյանը՝ Ռուսաստանի հանցավոր աշխարհի նախկին առաջնորդներից Ասլան Ուսոյանի՝ Դեդ Հասանի թոռը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալոսւթյունը՝ իրավապահ մարմիններին հղումով:
Ինչպես նշվում է` ոստիկանությունը Լյուբերցիի ռեստորաններից մեկում քրեական հեղինակությունների հավաքի ժամանակ ձերբակալել է 32 տղամարդու:
«Իրաքլի Ուսոյանը, որը քրեական հեղինակություն Դեդ Հասանի թոռն է, ձերբակալվել է Լյուբերցիի ռեստորաններից մեկում՝ հավաքի այլ մասնակիցների հետ միասին»,- գործակալությանն ասել է զրուցակիցը: