Ահասարսուռ պատմություն. Արտաշատի գյուղերից մեկում տղամարդն 8 տարի աղջկան պահել է գոմում

ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության Արտաշատի բաժնի համայնքային ոստիկան Լուսինե Հարությունյանը հունիսին տեղեկություն է ստացել, որ Շիրակի մարզի գյուղերից մեկում երիտասարդ մի աղջիկ ենթարկվում է աշխատանքային շահագործման գյուղի բնակիչներից մեկի կողմից 2011 թվականից՝ արդեն 8 տարի:

Ոստիկանությունից հայտնում են, որ տղամարդը նրա նկատմամբ պարբերաբար բռնություն գործադրելու սպառնալիքով հարկադրանքով պահում է գոմում եւ առանց որեւէ վճարի աշխատեցնում:Ստրկության ճիրաններից ազատված աղջիկը պատմել է, որ տարիների ընթացքում մի քանի անգամ փորձել է փախչել, բայց տղամարդը միշտ նրան գտել է, բերել գոմ, ծեծել՝ սպառնալով, որ կրկնվելու դեպքում խեղդելով կսպանի:


Հունիսի 18-ին աղջիկը կրկին փախել է, բայց այս անգամ ընդմիշտ:

Նա Շիրակից սարերով Ապարանի կողմ էր եկել ու թաքնվել հովիվներից մեկի մոտ: Հենց այստեղ էլ ոստիկանները գտել են աղջկան ու բացահայտել տեղի ունեցածը:

«Հույս եւ օգնություն» ՀԿ-ի ներկայացուցիչները աղջկան տեղափոխել են ապաստարան:

Տղամարդը նախ աշխատավարձ է խոստացել, սակայն չի վճարել, ստիպել է կատարել տարբեր աշխատանքներ: Ընթացքում եթե կենդանի է սատվել կամ վնասվել, տղամարդը մեղավոր է համարել աղջկան ու չի վճարել:

Նա օգտվել է աղջկա խոցելիությունից, քանի որ աղջիկն անձը հաստատող որեւէ փաստաթուղթ չի ունեցել:

Տղամարդը խոստացել է, որ կհանի անձնագիր եւ կօգնի գտնել մորը: Այս խոստումը, ըստ աղջկա, պատճառ է հանդիսացել, որ ինքը համաձայնել է աշխատել տղամարդու ֆերմայում:

Աղջիկը պատմել է, որ չի էլ հիշում, թե ինքը քանի տարեկան է եղել, երբ իր ազգականներից մեկն իրեն Վրաստանից բերել է Հայաստան, թողել ասյտեղ ու հեռացել: Փոքրիկ աղջիկը մենակ մնալով ապրել է սարերում, մի կտոր հացի կամ հագուստի դիմաց աշխատել տարբեր անձանց մոտ, նույնիսկ փող է վաստակել, բայց շահագործման չի ենթարկվել:

Դժոխքն սկսվել է 2011-ից: Հիմա աղջիկը մեկ նպատակ ունի՝ վերադառնալ Վրաստանում գտնել մորը

դիտվել է 3802 անգամ
Լրահոս
2018թ․ մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան Ղարաբաղից մինչեւ Տավուշի գյուղերի հանձնում. ո՞ւմ է ձեռնտու Ադրբեջանը շարունակում է իր սահմանագծման գործընթացը՝ արդեն ՀՀ իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի ձեռքով․ Օհանյան Որևէ մեկը բացատրություն ունի՞ այս խայտառակության համար Ցեղասպանությունը մոռացության տվողները չեն մարսելու․ Ռոբերտ Քոչարյան Կենտրոնում այս պահին լարված իրավիճակ է․ բերման ենթարկվածներ կան, ԱԺԲ-ի աջակիցներին ծեծել են Այն ժամանակ, երբ ՀՀ դե-ֆակտո իշխանությունը աստիճանաբար հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից, Թուրքիան ոչ միայն շարունակում է հերքել իր հանցագործությունը, այլև պնդել, թե «հայերն են կոտորել թուրքերին» Տավուշում արմատական դիմադրություն են ցուցաբերում՝ հանձնվողական իշխանության վարած քաղաքականության դեմ Ադրբեջանը օկուպացված Արցախում ջնջում է հայկականության բոլոր հետքերը՝ երկրամասի համար կերտելով «նոր» պատմություն և իրականություն․ Monument Watch «Քայլ արա մերժիր Սերժին» լոզունգով ոգևորված ամբոխի բոլոր ներկայացուցիչները դարձան այս պետության գերեզմանափորը. Արտակ Զաքարյան Հայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե Խառնիճաղանջ ու անհասկանալի բառերի կուտակում է. Հարութ Սասունյանը՝ Նիկոլ Փաշինյանի ուղերձի մասին Ոստիկանի ուղեկցությամբ այս տարի Ծիծեռնակաբերդ այցելած «Արտուշ պապին» Աննա Հակոբյանն էր Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Էլիզա ֆոն Ջոեդեն-Ֆորջեյն Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին Պահանջը դեռ մեկ դար կշարունակե՞նք, թե՞ նոր սկզբի հնարավորություն կտանք․ Պոլսի Հայոց պատրիարք Սա պայքար է հանուն ճշմարտության ու ընդդեմ ստի Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ Մի խումբ քաղաքացիներ հավաքվում են ՁՊՎ-ի մոտ` իրենց աջակցությունը հայտնելու երեկ Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանին «Երկու տարբերակ կա` կամ թշնամուն հեռու ես պահում քո սահմանից, կամ թշնամուն ստիպված դիմավորում ես քո տան բակում»․ Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյան Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի Հրդեհ Կամո գյուղում Ռուբեն Վարդանյանին Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու դեպքում հնարավոր են դրական զարգացումներ․ Իրավապաշտպան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am