Անգրագետ իրավաբանների խայտառակությունը

Այսօր Վենետիկի հանձնաժողովը հրապարակել է փաստաթուղթ, որում անդրադարձել է ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակին, որը իշխանությունը բնորոշել է որպես ճգնաժամ ՍԴ-ում:«Վերանայված սահմանադրության 213 հոդվածը, այդուհանդերձ, հստակ և աներկբա սահմանում է, որ մինչև սահմանադրական փոփոխությունները ուժի մեջ մտնելը նշանակված ՍԴ նախագահը և անդամները պետք է շարունակեն պաշտոնավարել մինչև 2005 թվականի սահմանադրությամբ նշված իրենց լիազորությունների ժամկետի ավարտը: Անհանգստացնող է, որ դատավորի այս հայտարարությունը ողջունվել է խորհրդարանիկողմից և կա գործող դատավորների մանդատների նկատմամբ միջամտության վտանգ»,–նշել է հանձնաժողովը՝ հերքելով ճգնաժամի մասին սին զրույցները։

«ՍԴ ներկայիս անդամները չեն կարող դատավորի գործառույթ իրականացնել, որովհետև Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված կարգով դատավոր չեն ընտրվել». սրանք նախկին դատախազի տեղակալ, Լեւոն Տեր-Պետրոսյանի զինակից Գագիկ Ջհանգիրյանի խոսքերքն են, մի քանի օր առաջ «Ազատություն» ռադիոկայանում է հնչեցրել այն բանից հետո, երբ առաջին նախագահի անձնական փաստաբան Վահե Գրիգորյանը զոռբայությամբ ընտրվեց ՍԴ դատավոր, ապա ինքնահռչակվեց ՍԴ նախագահի պաշտոնում ու հայտարարեց, թե ՍԴ-ում խորը ճգնաժամ կա, անդամը դատավոր չի կարող լինել ու պետք է օր առաջ քայլ անել, դատավորներ ընտրել։
Ըստ իրավագետ Գագիկ Ջհանգիրյանի, Սահմանադրական դատարանում իսկապես խնդիր կա, ինչպես հայտարարում է Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը։ «Խնդիրը կա։ Ցավոք, մեր իրավաբանների զգալի մասը նաև ասում է՝ ճգնաժամ չի։ Ես չգիտեմ՝ չգնաժամը պոզով-պոչով է լինում, ինչով է լինում, բայց Սահմանադրական դատարանն այսօր ունի 7 անդամ և երկու դատավոր, որոշումներ կայացնելու լիազորություններ ունեն միայն դատավորները։ Հիմա ոնց ուզում եք անվանեք՝ ուզում եք խնդիր անվանեք, ճգնաժամ անվանեք, խոց անվանեք, բայց փաստը մնում է փաստ, որ էդ վիճակը կա»,- պնդում էր նա։

Ջհանգիրյանը միակը չէր ու իշխանությունը ամբողջ ռեսուրսը մոբլիզացրել էր ապացուցելու, որ Վահե Գրիգորյանը ճիշտ է, ՍԴ-ում կա աննախադեպ ճգնաժամ, որը ցայսօր ոչ մեկ չի հայտնաբերել, դա արել է լեւոնական կադր, առանձնակի տաղանդ ունեցող Վահե Գրիգորյանը ու հիմա երկիրը այդ «հակասահմանադրական», «ճնաժամային» իրավիճակից դուրս բերելու համար պետք է օր առաջ քայլ անել, մերժել նախկիններին եւ այլն, եւ այլն։

Իրավագիտության մեկ այլ մտքի տիտան, Իմ Քայլը խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանն էլ ասում էր, թե ՍԴ որոշումները չեն կարող լեգիտիմ լինել, ՍԴ-ն ինքը ոչ լեգիտիմ է։ «Անհասկանալի իրավիճակ է՝ եթե իրավաբանը վերցնում է Սահմանադրությունը և այնտեղ կարդում է, որ Սահմանադրական դատարանի երեք դատավորը նվազագույնը պետք է լինեն դատավորներ, իսկ փաստացի մենք չունենք այդ դատավորները Սահմանադրական դատարանում, դա արդեն ճգնաժամի մասին է խոսում», - ասում էր Բաղդասարյանն՝ ընդգծելով. «Սահմանադրական դատարանի դատավորներն, անդամները պետք է ժամանակին այս հարցը բարձրացնեին, որ մեր Սահմանադրությունը չի համապատասխանում մեր իրական կյանքի հետ, հետևաբար այս անհամապատասխանությունը թողնե՞նք այդ ժամկետներում. ժամկետներն այնպես են, որ պետք է սպասենք մինչև դատական իշխանությունը ձևավորի, նոր դատավորի թեկնածու առաջադրվի, որը նորմալ չէ՝ անցումային դրույթները կարող են տևել մեկ տարի, կես տարի, բայց ոչ թե տարիներով տևել, և այնտեղի Սահմանադրական դատարանի անդամները կամ պրոֆեսիոնալ իրավաբանները սա պետք է գիտակցեն։ Ի՞նչ է նշանակում անգիտակից մոտեցում և այսպիսի անփույթ մոտեցում Սահմանադրության վերաբերյալ»։

Բաղդասարյանը պնդում էր՝ փաստացի այսօր չկան այդ դատավորները Սահմանադրական դատարանում, և դա, ըստ նրա, արդեն ՍԴ-ում ճգնաժամի մասին է խոսում։ Այս նյութում կարող են հայտնվել բոլոր նրանց անուններն, ովքեր թելում էին Վահե Գրիգորյանի թելը, իհարկե, նրանք շատ չեն, բայց այնուամենայնիվ կան նման էկզոտիկներ։ Հետաքրքիր է ՝ հիմա, երբ Վենետիկի հանձնաժողովը սեւով սպիտակի վրա գրել է, որ չկա ճգնաժամ ու այս ամենը քաղաքական գնահատականներ են, ինչ են մտածում այս մարդիկ։

Բայց դա դեռ հարցի մյուս կողմն է, իսկ իրականում վայ մեզ, վայ մեր պետությանը, որի իրավաբաններն այս մարդիկ են։ Ի վերջո, ցանկացած երկրի տնտեսական, սոցիալական հաջողությունների գրավականը իրավական կայունության ստատիկ վիճակն է։

Անի Սահակյան

դիտվել է 5471 անգամ
Լրահոս
Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո Պատգամավորներից մինչև ՊԵԿ օպերլիազորներ․ թանկարժեք ժամացույց հայտարարագրած պաշտոնյաները. «Հետք» Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Վթարային ջրանջատում է սպասվում մի շարք հասցեներում Ի՞նչ հիմքով են ուզում պետականացնել «Գրողների միության» և «Նկարիչների միության» շենքերը. Դատախազության տեղեկանքը Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. ՌԴ ԱԳՆ ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրո Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Խելքի աշաեցե՜ք. Նիկոլին սպասարկող և թուրքերին բացահայտ ծառայողի պահվածք դրսևորող սույն քայլիստ երեսփոխանը ուրիշների գործակալ լինելու մասին է խոսում... Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով Հայկազ Բաղմանյանը հերքում է Սուրիկ Խաչատրյանից 10 մլն դրամ պարտք վերցնելը․ Հետք «Ջերմուկի» ապակյա շիշը կոտրվել է և դրա բեկորը դիպել է քաղաքացու աչքին Լարսը բաց է ՀՀ ղեկավարությունը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրով Գողացել են «Գոյ» թատրոնի անձնակազմի սեփական գույքը Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Բաքուն ռազմական է հռչակել օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Աբովյան քաղաքի մոտ բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Mercedes»-ը Ապացույցներ են ձեռք բերվել, որ «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչները կապ ունեն ուկրաինացի ազգայնականների հետ. ՌԴ Քննչական կոմիտե ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ․ Լարսը բաց է Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառավարչի համար ես, Վազգենը, Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը խnւլիգաններ ենք․ Դուք նու՞յնպես այդպես եք կարծում․ Սամսոնյանի բաց նամակը՝ ԱՄՆ դեսպանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am