Փաշինյանը ՍԴ-ին որակումներ տալու համար բարոյական իրավունք չունի

Այն որ ՍԴ-ի որոշումը վարույթ ընդունել Ռոբերտ Քոչարյանի գործով Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումը խիստ մտահոգելու էր իշխանություններին, նախապես էր հայտնի, սակայն դժվար էր պատկերացնել, որ դրանից Նիկոլ Փաշինյանը կարող էր կրկին հիշել իր նախկին «հնամաշ» բառապաշարը:

Տվյալ դեպքում ՍԴ-ի հասցեին փողոցային բառապաշարը «հիշել էր» Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցը:

Այդ լրատվամիջոցը փորձում է այս հարցին ոչ թե իրավական, այլ տղայա-քաղաքական մոտեցմամբ գնահատական տալ:

Նշելով, որ ՍԴ-ի որոշումները տարբեր իրավաբաններ տարբեր ձև կարող են մեկնաբանել՝ լրատվամիջոցը փորձում է դուրս գալ այդ տիրույթից և դիտարկել այս որոշումները «քաղաքական» տեսանկյունից:

Եվ այսպես, ըստ այդ լրատվամիջոցի, «... եթե մի կողմ թողնենք իրավական ձեւակերպումները, Սահմանադրական դատարանի անդամների մեծ մասն այսօր ըստ էության ոչնչով չի տարբերվում, ասենք, Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի «ախռանի պետերից», մենաշնորհներով վիթխարի հարստություն կուտակած «մանկության ընկերներից», կոպեկներով ազգային հարստությունը սեփականաշնորհած ու վերեւների փայը ժամանակին տեղ հասցրած օլիգարխներից, «տեղերում» ընտրությունների արդյունքներ ապահովող ու դրա դիմաց անձեռնմխելիություն ունեցող քրեական հանցագործներից եւ այլն: Որեւէ մեկը չի զարմանում, չէ՞, որ բոլոր վերոհիշյալ «կատեգորիաներն» այսօր թաքուն ֆինանսավորում են հակաիշխանական քարոզչամիջոցներն ու մեկ-մեկ էլ ակցիաներ կազմակերպում ի պաշտպանություն Քոչարյանի: Ուրեմն պետք չէ զարմանալ նաեւ, որ Հրայր Թովմասյանի Սահմանադրական դատարանն է ըստ էության նույն բանն անում: Նույն համակարգի ծնունդներն են, բա ուրիշ ի՞նչ պիտի անեն...»:

Փաստորեն, նեղն ընկած Փաշինյանն իր լրատվամիջոցի հետևում թաքնված հայտարարում է, որ իր համար այս ՍԴ-ն հիշեցնում է «Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ախրանի պետերին»:

Լավ է, որ վերջապես Փաշինյանը անկեղծացել է, քանզի առիթ է տալիս խոսելու, թե ո՞վ է նա և ում ախրանի պետն է հանդիսանում՝ աշխատելով ՀՀ վարչապետի պաշտոնում:

Այն, որ Հայաստանում ՍԴ-ի և ընդհանրապես դատաիրավական համակարգի հանդեպ վստահությունը մեծ չէ, ակներև է, սակայն բոլորը գիտեն, թե ովքեր են այդ համակարգի հիմնադիրները, որի արդյունքում հանրության մոտ առաջացել է այդ տեսակետը:

Այն հիմնադրվել է 1995 թվականին: Հարցրեք ներկայիս Փաշինյանի գլխավոր գործընկեր Գագիկ Ջհանգիրյանին նա մանրամասն կներկայացնի, թե ինչպես է կատարվել: Ի դեպ, Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի գլխավոր մեղավորությունը նրանում է, որ այդպես էլ «չհարցրին» նրան դրա մասին:

Սակայն ոչինչ, հաջորդ իշխանությունն անպայման «կհարցնի» և ամբողջական պատասխան կստանա, թե ինչ է եղել և ամենակարևորն ինչպես է դա եղել: Որի հիման վրա բազմաթիվ քրեական գործեր են բացվելու, քանզի Հայաստանը՝ որպես պետության ապականման հիմք, դրվել է հենց այդ ժամանակ:

Բացի այդ կբացվի, թե ինչպես, «ոմանք ծակ կոշիկներով Ազատության հրապարակից իջան իշխանություն և կարճ ժամանակահատվածում դարձան միլիոնատերներ և միլիարդեռներ», այն էլ այն դեպքում, երբ երկիրը գտնվում էր պատերազմի մեջ:

Հետո հայտնի կդառնա, թե ինչպես 96-ին արևանգեցին ԿԸՀ նախագահին, որպեսզի վերջինս «թուլակամություն չցուցաբերի» և իրական թվերը չներկայացնի:

Որից հետո հայտնի կդառնա, թե ովքեր են «կոպեկներով սեփականաշնորհել Հայաստանի տնտեսության հարստությունները»: Հիշեցնենք, որ 1990-ին Հայաստանի ՀՆԱ-ն կազմում էր մոտ 30 մլրդ դոլար, իսկ 1998-ին այն դարձել էր ընդամենը 1,9 մլրդ: Ու՞ր են անհետացել ավելի քան 25 մլրդ դոլարը այս պատասխանը դեռ հանրությունը պահանջելու, որից հետո հայտնի կդառնա, թե ովքեր էին այդ հարստությունները պաշտպանելու համար հիմնել «Նիկոլ Փաշինյան» բիզնես-լրատվական նախագիծը:

Այս ամենը դեռ բացահայտվելու է իրապես նոր Հայաստանի իշխանության կողմից:

Իսկ ինչ վերաբերվում է Փաշինյանին, ապա հաշվի առնելով իր անցյալը՝ նա գոնե բարոյական իրավունք չունի խոսել, «ՍԴ-ի հանդեպ վստահության պակասից», « թալանը կոծկելուց», «լրատվամիջոցներին գաղտնի աջակցելուց»: Այս ամենի մասին երկրում 40-անց մարդկանց 90 տոկոսը գիտեն:

Այդ իսկ պատճառով ճիշտ կլինի, որ Փաշինյանը լուռ հետևի Վենետիկի Հանձնաժողովի գնահատականներին և համարժեք մոտեցում ցուցաբերի, քանզի «ոչ իրավական» մոտեցուներն առաջին հերթին իր շահերին է վնասելու:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

zham.am

դիտվել է 1300 անգամ
Լրահոս
«Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Քայլիստ Հակոբը Հայաստանն է և վե՞րջ Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան «Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին Ինչու ռուսական զորքը լքեց Արցախը․ վերլուծական Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Նիկոլ Փաշինյանը չի դադարում գերազանցել ինքն իրեն Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության անդրադարձը բրիտանացի պատգամավորի արձանագրումներին Լրագրողների եվրոպական ֆեդերացիան պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար ԵՄ-ից արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալուն Կոչ ենք անում ԵԽ-ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ Ռուբեն Հայրապետյանը փոխանցել է Սամվել Վարդանյանի գրավից պակասող ամբողջ գումարը․ Հրապարակ Ի՞նչ էր անում Դիլիջանի քաղաքապետը Փաշինյանի՝ Ոսկեպարի հանդիպմանը Գարդման-Շիրվան-Նախիջևանը ակնկալում է՝ ԱՄՆ դեսպանը կնպաստի արցախցիների վերադարձի ժամկետի մատնանշմանը Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am