Ստամբուլյան Կոնվենցիայի վավերացումը պետք է հանել այսօրվա քաղաքական օրակարգից

Ստամբուլյան Կոնվենցիայի մասին

Այսօր մեր կուսակցությունը և "Ակունք" կենտրոնը կազմակերպել էին բաց քննարկում՝ Ստամբուլյան կոնվենցիայի թեմայով։ Ես թեև հնարավորություն չունեցա ներկա գտնվել քննարկմանը, կուզենայի կիսվել իմ նկատառումներով՝ այս ոչ միարժեք փաստաթղթի վերաբերյալ, հաշվի առնելով, որ մոտ ժամանակներում ՀՀ Ազգային Ժողովը կարող է քննարկել նրա վավերացումը։

Այս կոնվենցիան կոչված է լրացուցիչ միջոցներ տրամադրել՝ կանխարգելելու կանանց նկատմամբ և ընտանեկան բռնությունը, և ընդունվել է Եվրոպայի Խորհրդի կողմից դեռ 2011 թվականին։ Եվրոպայի խորհրդի անդամ 34 երկրներ այս ընթացքում վավերացրել են այն, և այն ուժի մեջ է մտել 2014 թ օգոստոսի 1-ից։ Սակայն արդեն 4 երկիր՝ Բուլղարիան, Սլովակիան, Լիտվան և Լատվիան, կամ հրաժարվել են այն վավերացնել, կամ հետաձգել են վավերացումը, կոնվենցիայի տեքստում տեսնելով մի շարք խնդրահարույց կետեր։ Ստորև նշեմ դրանցից առավել կարևորները։

Հոդված 3.գ) կետը սահմանում է, որ "«գենդերային» նշանակում է հասարակության ներսում ձեւավորված դերեր, վարքագիծ, գործունեություն եւ առանձնահատկություններ, որոնք տվյալ հասարակությունը պատշաճ է համարում կանանց եւ տղամարդկանց համար"։ Սա, ըստ էության, տարբերակում է "գենդերը" կենսաբանական սեռից, և Կոնվենցիայի գործողության ոլորտը տարածում է ոչ միայն կանանց վրա, այլև բոլոր նրանց, որոնք "համապատասխան սոցիալական վարքագիծ են դրսևորում", ինչը, ըստ էության, դուռ է բացում արհեստական, նոր սեռի առաջացման համար։ Բուլղարիայի սահմանադրական դատարանը հենց այս կետի հետ կապված է մերժել կոնվենցիայի սահմանադրականությունը, հղում կատարելով նրա վրա, որ կինը, ըստ սահմանման, նշանակում է կենսաբանական սեռ, ոչ թե որդեգրած սոցիալական վարքագիծ։ "Գենդերային" մոտեցումը այնուհետև կրկնվում է մի շարք այլ հոդվածներում, ըստ էության ընդծելով, որ սա կոնվենցիայի հեղինակների հստակ միտումն է։

Հոդված 12․1 կետը սահմանում է, որ "Կողմերը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումները՝ կանանց եւ տղամարդկանց վարքագծի սոցիալական եւ մշակութային մոդելներում փոփոխությունները խթանելու համար՝ նպատակով, որ արմատախիլ արվեն այն նախապաշարմունքները, սովորույթները, ավանդույթներն ու մյուս բոլոր երեւույթները, որոնք հիմնված են կանանց ստորադասության կամ կանանց եւ տղամարդկանց կարծրատիպային դերաբաժանման գաղափարի վրա։" Սա ևս մեկ վտանգավոր կետ է, քանի որ կարող է հանգեցնել գործող ազգային արժեքների դեմ մոլեռանդների արշավանքի՝ "Կոնվենցիայի պահանջի" հիմնավորմամբ, մանավանդ հաշվի առնելով մեր երկրում օտար գրանտներով սնուցվող կառույցների մեծ թիվը, որոնք պատրաստ են լծվել ցանկացած հակազգային արշավի՝ իրենց մի քանի արծաթը վաստակելու համար։

Հոդված 34․ սահմանում է, որ " Կողմերը ձեռնարկում են անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցառումներ՝ ապահովելու համար, որ քրեականացվի մեկ այլ անձի նկատմամբ դիտավորությամբ շարունակաբար սպառնալից վարքագիծ դրսեւորելը, որն այդ անձի մոտ վախ է առաջացնում սեփական անվտանգության համար" - սա հնարավորություն է տալիս դատապարտել այլ անձի, պնդելով, որ իր գործողությունները դիմողի մոտ վախ են առաջացրել, թեև իրականում այդ անձը, օրինակ, երբևիցե որևէ բռնություն նույնիսկ չի կիրառել, և ընդամենը փորձել է իր զգացմունքները դրսևորել, գուցե փոքր ինչ "գեղավարի" ձևով։

Հոդված 42․ սահմանում է, որ "Կողմերը ձեռնարկում են անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցառումներ՝ ապահովելու համար, որ սույն Կոնվենցիայի գործողության ոլորտում ընդգրկվող որեւէ բռնարարքի առթիվ հարուցված քրեական վարույթի շրջանակներում մշակույթը, սովորույթները, կրոնը, ավանդույթները կամ այսպես կոչված «պատիվը» չդիտվեն որպես նման արարքների հիմնավորում։" - սա ևս խիստ վիճահարույց է, քանի որ մեր օրենսդրության մեջ ընտանիքի պատվի պաշտպանությունը հենց որոշակի դեպքերում նախատեսվում է որպես մեղմացուցիչ հանգամանք, և դա համապատասխանում է պատվի մասին մեր իրական պատկերացումներին։

Հոդված 56. թ) կետը պահանջում դատավարության շրջանականերում " հնարավորություն տալով զոհերին, ներպետական օրենքով սահմանված կանոնների համաձայն, ցուցմունքներ տալու՝ առանց դատական նիստին ներկայանալու կամ, առնվազն, ենթադրաբար բռնություն կատարած անձի բացակայությամբ։" - սա բերում է մեղադրվող կողմի իրավունքների ակնհայտ խախտման, քանի որ այն չի կարող արձագանքել տուժողի մեղադրանքներին, նրան հարցեր տալ, և ներկայացնել իր հակափաստարկները։ Եթե հիշենք, որ այս ոլորտում քիչ չեն կեղծ և շինծու մեղադրանքների դեպքերը, սա կարող է բերել ընդհուպ նաև սխալ դատական որոշումների, որոնք ոտնահարում են արդեն հենց տղամարդկանց իրավունքները։

Ընդհանուր առմամբ, թեև կոնվենցիան հիմնականում սոցիալապես առաջադեմ նպատակներ է հետապնդում, նրա վավերացումը և կիրարկումը ներկա տեսքով, մասնավորապես, Հայաստանի տոքսիկ քաղաքական միջավայրում, կարող է անկանխատեսելի հետևանքների բերել։ Լինելով հիմնականում ավանդապաշտ երկիր, մենք պետք է այս հարցում ծայրահեղ զգուշավորություն դրսևորենք, ուսումնասիրենք այլ երկրների փորձը, որոնք մերժել են այն, ինչպես նաև նրանց փորձը, որոնք ընդունել և կիրարկել են այն, մինչև վերջ հասկանալու այս կոնվենցիայի հնարավոր ստորջրյա խութերը։ Մինչ այդ, նրա վավերացումը պետք է հանել այսօրվա քաղաքական օրակարգից, առավել ևս, որ երկիրը բախվում է շատ ուրիշ, խորացող մարտահրավերների, և ևս մեկով դրանց թիվը ավելացնելու կարիքը հաստատ չկա։

Ավետիք Չալաբյանի գրառումը

դիտվել է 452 անգամ
Լրահոս
2018թ․ մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան Ղարաբաղից մինչեւ Տավուշի գյուղերի հանձնում. ո՞ւմ է ձեռնտու Ադրբեջանը շարունակում է իր սահմանագծման գործընթացը՝ արդեն ՀՀ իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի ձեռքով․ Օհանյան Որևէ մեկը բացատրություն ունի՞ այս խայտառակության համար Ցեղասպանությունը մոռացության տվողները չեն մարսելու․ Ռոբերտ Քոչարյան Կենտրոնում այս պահին լարված իրավիճակ է․ բերման ենթարկվածներ կան, ԱԺԲ-ի աջակիցներին ծեծել են Այն ժամանակ, երբ ՀՀ դե-ֆակտո իշխանությունը աստիճանաբար հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից, Թուրքիան ոչ միայն շարունակում է հերքել իր հանցագործությունը, այլև պնդել, թե «հայերն են կոտորել թուրքերին» Տավուշում արմատական դիմադրություն են ցուցաբերում՝ հանձնվողական իշխանության վարած քաղաքականության դեմ Ադրբեջանը օկուպացված Արցախում ջնջում է հայկականության բոլոր հետքերը՝ երկրամասի համար կերտելով «նոր» պատմություն և իրականություն․ Monument Watch «Քայլ արա մերժիր Սերժին» լոզունգով ոգևորված ամբոխի բոլոր ներկայացուցիչները դարձան այս պետության գերեզմանափորը. Արտակ Զաքարյան Հայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե Խառնիճաղանջ ու անհասկանալի բառերի կուտակում է. Հարութ Սասունյանը՝ Նիկոլ Փաշինյանի ուղերձի մասին Ոստիկանի ուղեկցությամբ այս տարի Ծիծեռնակաբերդ այցելած «Արտուշ պապին» Աննա Հակոբյանն էր Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Էլիզա ֆոն Ջոեդեն-Ֆորջեյն Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին Պահանջը դեռ մեկ դար կշարունակե՞նք, թե՞ նոր սկզբի հնարավորություն կտանք․ Պոլսի Հայոց պատրիարք Սա պայքար է հանուն ճշմարտության ու ընդդեմ ստի Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ Մի խումբ քաղաքացիներ հավաքվում են ՁՊՎ-ի մոտ` իրենց աջակցությունը հայտնելու երեկ Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանին «Երկու տարբերակ կա` կամ թշնամուն հեռու ես պահում քո սահմանից, կամ թշնամուն ստիպված դիմավորում ես քո տան բակում»․ Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյան Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի Հրդեհ Կամո գյուղում Ռուբեն Վարդանյանին Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու դեպքում հնարավոր են դրական զարգացումներ․ Իրավապաշտպան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am