Մի հետաքրքիր դրվագ ևս․․․ Անի Խաչատրյանը բացահայտում է

Շաբաթն ուզում եմ ամփոփել «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿի շուրջ առաջացած հարցերով։

Արձանագրենք, որ քաղաքում շների ոհմակների և մարդկանց վրա հարձակումների թիվը մտահոգիչ մեծ է և փաստորեն այդ կենտրոնն էլ իր գործառույթներն իրականացնում է հակասանիտարական և անթույլատրելի պահմաններում։ Նախ անդրադառնալով ՀՈԱԿի տնօրենի ասուլիսին որտեղ նա պնդում է, որ Լույս խմբակցությունը պետք է ներողություն խնդրի կենտրոնի աշխատակիցներից, կարծում եմ, որ դա առաջին հերթին պետք է վերաբերի հենց տնօրինությանը։ Պարոն Բեգոյան, դուք պետք է ներողություն խնդրեք ձեր աշխատակիցներից, ովքեր աշխատում են այդպիսի պայմաններում, իսկ դուք զբաղեցնում եք քաղաքապետարանի վարչական շենքի մի բարեկարգ կաբինետ ու դեռ մի բան էլ ասում եք, որ կենտրոնի պայմանները իդեալական չեն, բայց բավարար են․․․
Այս ՀՈԱԿի աշխատանքներն համակարգում է քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետը, ով այդ ասուլիսին աչքի ընկավ իր ապշեցուցիչ հայտարարությամբ, թե մեր խմբակցության «հետին» նպատակն էր ապացուցել «Հրապարակի» հոդվածներից մեկում ներկայացված փաստերը։ Երևի պարոն Հակոբյանը մոռացել էր, որ նման հրապարակումներին արձագանքող թիվ 1 պատասխանատուն հենց ինքն է և լրատվականի ահազանգով խնդրին ծանոթանալը դա միայն հետևողականության արդյունք է։
Իհարկե միշտ էլ նախկինի հետ համեմատվելով կարելի է լավը երևալ, ինչն արեց բնապահպանության վարչության պետ Խաչիկ Հակոբյանը, համեմատելով նորաստեղծ ՀՈԱԿի աշխատանքը կենդանասպան Յունիգրաֆի հետ, բայց առանց նշելու, որ նման պայմաններում կենդանիներին պահելը գուցե պակաս, բայց կրկին ոչ մարդասիրական մոտեցում է։ Զարմանալի է, որ նման հայտարարություններով հանդես է գալիս պետական պաշտոնների բազմամյա փորձ ունեցող պաշտոնյան, ով 2012 թվականին նշանակվել է ՀՀ բնապահպանության փոխնախարար (երբ նախարար էր հանդիսանում ներկայումս հետախուզման մեջ գտնվող Արամ Հարությունյանը, (բուլկի Արամը) ով մեղադրվում է 14 մլն դոլար կաշառք ստանալու և փողերի լվացման մեջ) և այդ պաշտոնում պաշտոնավարել է շուրջ 6 տարի։
Ըստ վիքիպեդիայի իր էջի պարոն Հակոբյանը հանդիսացել է Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ, ինչը հետաքրքրական է, քանի որ ներկայիս իշխանություններն հաճախ են փորձում մարդկանց սևացնել նախկինի հետ կապելով։
Մի հետաքրքիր դրվագ ևս․․․ նախկին բնապահպանության փոխնարար, ներկայիս քաղաքապետրաանի բնապահպանության վարչության պետ Խաչիկ Հակոբյանը պարգևատրել է Դինգո թիմի համահիմնադիր Օվսաննա Հովսեփյանին «Երիտասարդ 2017» մրցանակաբաշխությանը «Երիտասարդ բնապահպան անվանակարգում»։ Այս ամենը ուշագրավ չէր լինի, եթե այդ իսկապես օրինակելի կազմակերպության համահիմնադիրը ավագանու անդամ դառնալուց հետո չհամարեր, որ 5 շուն մեկ վանդակում պահելը նորմալ է, չհամարեր, որ այդ ՀՈԱԿ-ում սննդի բացակայությունը նորմալ է և առհասարակ, ով այդ պայմաններում կենդանիների պահումը և մարդկանց աշխատելը թեկուզ մեկ օրով նորմալ համարեր։

Հարգելիներս, խնդիրներին պետք է տալ օպերատիվ, բայց միևնույն ժամանակ պատշաճ լուծում։ Դա է արդյունավետ կառավարումը։

Ani Khachatryan-ի լուսանկարը:

Գրել է Ավագանու անդամ Անի Խաչատրյանը

դիտվել է 1056 անգամ
Լրահոս
Բրեդ Շերմանը կարևորում է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրամադրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին տրվող բոլոր օգնությունների կրճատումը Տավուշում դելիմիտացիայի արդյունքում կլինեն լրջագույն խնդիրներ՝ սկսած անվտանգության բացակայությունից Հրատապ եթեր Ոսկեպարից․ ի՞նչ է ասել Փաշինյանը (video) Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը Պիտի ասեք՝ վա՛յ, ինչ լավ ա, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն ա․ Փաշինյանը՝ Կիրանցում (video) Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան Ռուսաստանը կորցնում է իր ազդեցությունն ու ներկայությունը Հարավային Կովկասի այս հատվածում. Անանյան «Լունապարկում» երեխան ընկել է ատրակցիոնից Նիկոլ Փաշինյան, դու վարում ես մուրացկանի քաղաքականություն, իսկ մուրացկանին ոչ թե անկախ հայրենիք, այլ ֆորպոստ էլ չի հասնում. Շարմազանով Սամվել Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը և 7 մլն դրամ գրավը Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում» «Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ» Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկություն է Ինչ ասես իմ, կնգաս, երեխեքիս... ձեզ թվում ա` ես արժանապատվություն չունե՞մ. Փաշինյանը՝ Ոսկեպարում (video) Հերթն Անահիտ Ավանեսյանինն է Օսկանյանին սպասելիս Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը «Հրապարակված ցուցանիշներն ու իրական պատկերն այսքան ցցուն երբեք չեն տարբերվել իրարից» Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը Ինքնանպատակ փոփոխություններն ու տոտալ ձախողումները Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201 Ռուս խաղաղապահների Արցախից հեռանալը նախևառաջ ամրագրում է թուրքական գործոնի էական ուժեղացումը. Աբրահամյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am