Պայթած ռումբի հետևանքով երկու երեխա է մահացել
Ուկրաինայի Ռովենսկայա շրջանում երկու երեխա է մահացել: Նրանք այցելել են պապիկին, որի տանը պահված ռումբը պայթել է: Այս մասին հայտնում է «Известия»-ն` հղում անելով շրջանի ոստիկանությանը:
Նշվում է, որ 11-ամյա աղջիկն ու 13-ամյա տղան հյուր են եկել տատիկի ու պապիկի տուն, որոնք տանը չեն եղել: Երեխաները բացել են խոհանոցում գտնվող մետաղական սեյֆը, որի մեջ եղել է արկղ: Նրանք բացել են այն, և ռումբը տրաքել է: Երեխաները տեղում մահացել են: